Jump to content

Կյուրոս Կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կյուրոս (այլ կիրառումներ)
Կյուրոս Կրտսեր
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 5-րդ դար
Մահացել էմ. թ. ա. 401
Մահվան վայրBattle of Cunaxa
Մասնագիտությունսպա
ԱմուսինAspasia the Younger?
Ծնողներհայր՝ Դարեհ II[1], մայր՝ Պարիսատիս[1]
Զբաղեցրած պաշտոններսատրապ

Կյուրոս Կրտսեր (ծն. թ. անհտ. - մ.թ.ա. 401), պարսից արքա Դարեհ II-ի կրտսեր որդին է։ 408 թվականից՝ փոքրասիական սատրապությունների (Լիդիա, Մեծ Փռյուգիա, Կապադովկիա) փոխարքան էր։ Հոր մահից (404 թվական) հետո ապստամբել է թագավոր հռչակված եղբոր՝ Արտաքսերքսես II-ի դեմ գահին տիրելու նպատակով։ 401 թվականին Սարդես քաղաքից, բազմահազարանոց զորքով (այդ թվում՝ 10 հզ հույն վարձկաններ) արշավել է եղբոր դեմ, սակայն Բաբելոնի մոտ, Կունաքսա վայրում, պարտություն է կրել և սպանվել։

Կյուրոսին օժանդակած 10 հզ հույները Հայաստանի վրայով դուրս են եկել Սև ծով և մեկնել հայրենիք։ Այս դեպքերը մանրամասն շարադրված են Քսենոփոնի «Անաբասիս» երկում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 495