Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Հիմնված | հունվարի 18, 1992 |
Շտաբ | Երևան |
ՖԻՖԱ-ի անդամ | հուլիսի 3, 1992 |
Նախագահ | Արմեն Մելիքբեկյան |
Կայք | ffa.am |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ), հայկական ֆուտբոլը կառավարող մարմին։ Հիմնադրվել է 1992 թ. հունվարի 18-ին։ ՖԻՖԱ-ի անդամ է 1992 թ. հուլիսի 3-ից, ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ՝ 1993 թ. հունվարի 17-ից։ Ֆեդերացիայի նախագահը Արմեն Մելիքբեկյանն է։
ՀՖՖ-ի գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՖՖ-ի հիմնական խնդիրներն են երկրում ֆուտբոլի տարածումը, զարգացումը, զանգվածային և մանկապատանեկան ֆուտբոլի կազմակերպման ապահովումը, ֆուտբոլիստների վարպետության բարձրացումը, մրցավարների, մարզիչների, մարզիկների բարոյական բարձր հատկանիշների դաստիարակումը, հանրապետության մրցումների կազմակերպումն ու անցկացումը, այդ համակարգերի կատարելագործումը, հայրենական ֆուտբոլի նյութատեխնիկական բազայի զարգացմանը նպաստելը։
ՀՖՖ-ն մշակում է հանրապետությունում ֆուտբոլի զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրեր, կազմակերպում հանրապետության հավաքական թիմերի նախապատրաստումը միջազգային տարբեր մրցումների։ ՀՖՖ-ն միավորում է մարզային ֆեդերացիաները, ֆուտբոլի ակումբները, մարզադպրոցները, մարզակենտրոնները, բաժանմունքները, համագործակցում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ։
ՀՖՖ մարմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՖՖ բարձրագույն մարմինը համագումարն է, որը 4 տարով ընտրում է նախագահ և գործադիր կոմիտեի անդամներ։
Աշխատանքային մարմինը գործկոմն է։ Հրատապ խնդիրներ լուծելու համար ստեղծվել է գործկոմի բյուրո։ Ֆուտբոլի զարգացման հարցերի կարգավորման, ընդունված որոշումների կատարման ընթացքը հսկելու, գործկոմին առաջարկներ ներկայացնելու համար ստեղծվել են բաժիններ (զանգվածային, մրցավարական, պատանեկան, միջազգային կապեր և այլն)։ Ֆեդերացիայում գործում է բաժանմունք, որի գործունեությունը նպատակաուղղված է կանանց ֆուտբոլին[1]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի մայիսին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստացել է FIFA FORWARD Awards 2023 մրցանակը փոքր դաշտերի նախագծերի համար։ ՖԻՖԱ-ի՝ մասսայական ֆուտբոլի միջտարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում ներկայացված էին երկրի տարբեր մարզերի 89 փոքր դաշտերը[2]։
ՀՖՖ նախագահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Ղազարյան (1992-1994)
- Արմենակ Սարգսյան (1994-1998)
- Սուրեն Աբրահամյան (1998-2002)
- Ռուբեն Հայրապետյան (2002-2018)[3]
- Արթուր Վանեցյան (2018-2019)
- Արմեն Մելիքբեկյան (2019-)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սամսոն Հակոբյան (2009). Ֆուտբոլ. Երևան: «Էդիթ Պրինտ». էջ 6-7.
- ↑ «Федерация футбола Армении стала лауреатом премии FIFA Forward Awards 2023» (ռուսերեն). АМИ «Новости-Армения» — новость. Վերցված է 2023 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Ռ. Շառոյան, Ա. Բաբայան, Գ. Եղիազարյան (2005). Ֆուտբոլի հանրագիտարան. Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ. էջ 55.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|