Հենրի Ֆերֆիլդ Օսբորն
Հենրի Ֆերֆիլդ Օսբորն (անգլ.՝ Henry Fairfield Osborn, օգոստոսի 8, 1857[1][2], Ֆերֆիլդ - նոյեմբերի 6, 1935[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի անվանի երկրաբան, եվգենիստ, հնէաբան։ Երկար տարիներ եղել է բնապատմության ամերիկյան թանգարանի նախագահը (Նյու Յորք)։ Ստեղծել է բրածո բազմաթիվ կենդանիների, այդ թվում՝ տիրանոզավրի (Tyrannosaurus rex) գիտական նկարագիրը։
Ընտրվել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1900)[9], Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (1926)[10][11], Բավարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1910)[12], գիտությունների ռուսական ակադեմիայի (1923)[13], ֆրանսիական ակադեմիայի թղթակից-անդամ (1927)[14]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրի Օսբորնը ծնվել է Կոնեկտիկուտ նահանգի Ֆերֆիլդ քաղաքում։ Սովորել է Փրինստոնի համալսարանում։ 1883-1890 թվականներին եղել է համեմատական անատոմիայի պրոֆեսոր։ 1891 թվականին աշխատանքի է ընդունվել Կոլումբիա համալսարանում, ինչպես նաև բնության պատմության ամերիկյան թանգարանում։ 1896 թվականին դարձել է համալսարանի կենսաբանության պրոֆեսոր, 1908 թվականին՝ բնապատմության թանգարանի տնօրեն և այդ պաշտոնը վարել է մինչև 1933 թվականը։ Ստեղծել է հնէաբանների ու պրեպարատորների հմուտ թիմ, գիտարշավներ կազմակերպել ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում, Մոնղոլիայում, կուտակել բրածո մնացորդների՝ այն ժամանակների ամենալավ հավաքածուներից մեկն աշխարհում[15], որոնումներ իրականացրել մարդու նախնիների բրածո մնացորդներ հայտնաբերելու ուղղությամբ։
1897 թվականի նոյեմբերի 23-ին նա ընտրվել է Թեոդոր Ռուզվելտի և Ջորջ Բըրդ Գրինելի կողմից հիմնադրված բնապահպանական ընկերության՝ Բուն և Քրոքեթ ակումբի (Boone and Crockett Club) անդամ[16]։
1909-1925 թվականներին եղել է Նյու Յորքի կենդանաբանական ընկերության նախագահը։
1886 թվականին ընտրվել է Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ[17], 1901 թվականին՝ արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ[18]։ 1903 թվականին նա գիտականորեն նկարագրել և անվանել է Ornitholestes-ը, 1905-ին՝ Tyrannosaurus rex-ը և Albertosaurus-ը, 1923-ին՝ Pentaceratops-ը, 1924-ին՝ Velociraptor-ը։
1929 թվականին Օսբորնը ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի կողմից պարգևատրվել է Դանիել Ժիրո Էլիոթի մեդալով[19]։
Նրա որդին՝ Հենրի Ֆերֆիլդ Օսբորն կրտսերը (1887—1969), նույնպես ճանաչված գիտնական էր. երկար տարիներ ղեկավարել է Նյու Յորքի կենդանաբանական ընկերությունը։
Օսբորնի առավել նշանակալի գիտական աշխատությունը The Proboscidea: A Monograph of the Discovery, Evolution, Migration and Extinction of the Mastodonts and Elephants of the World խորագիրը կրող երկհատոր մենագրությունն է, որը հրատարակվել է նրա մահից հետո՝ 1936 թվականին[20]։
Բնության պատմության ամերիկյան թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսբորնը մեծ ավանդ է ներդրել բնության պատմության ամերիկյան թանգարանի կայացման ու կատարելագործման ասպարեզում։ Կենսագիր Ռոնալդ Ռեյնջերը նրան բնորշել է որպես «գիտության առաջնակարգ կառավարչի և երրորդական կարգի գիտնականի»[21]։ Թերևս Օսբորնի ամենամեծ ներդրումը գիտության մեջ իսկապես էլ կայանում է նրանում, որ նա դիտողական միջոցներով հանրահռչակել է այն։ Նրա հորդորով բնության պատմության ամերիկյան թանգարանի աշխատակիցները նոր էներգիա են ներդրել ցուցադրության էական բարեփոխման համար, և արդյունքում թանգարանը դարձել է 20-րդ դարասկզբի տեսարժան առաջնահերթ վայրերից մեկը։ Թանգարանում նրա պաշտոնավարման ընթացքում արված որմնանկարները, դիորամաները և դիտողական այլ նյութերը գրավել են միլիոնավոր այցելուների և ոգեշնչել այլ թանգարանների՝ ընդօրինակելու նրա նորարարությունները[22]։ Բայց թանգարանի ցուցանմուշները և կրթական ծրագրերը իր ռասիստական ու եվգենիստական համոզմունքներով թաթախելու, ներծծելու նրա ջանքերը անհանգստացրել են իր ժամանակակիցներից շատերին և խաթարել նրա ներդրումների դերն ու նշանակությունը[23]։
Եվգենիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսբորնը, ով 1922 թվականին ակտիվորեն մասնակցել էր Ամերիկյան եվգենիստական ընկերության հիմնադրմանը[24], պաշտպանում էր այդ ժամանակների հասարակության վերին խավերում տարածում ստացած այն տեսակետը, որ ժառանգականությունը գերազանցում է շրջակա միջավայրի ազդեցությանը։ Նա ընդունում էր, որ գոյություն ունեն տարբեր ռասաներ ՝ ֆիքսված ժառանգական հատկանիշներով, և համարում էր, որ սկանդինավյան կամ անգլո-սաքսոնական «ռասան» ամենաբարձրն է։ Դրանից ելնելով՝ Օսբորնը եռանդուն կերպով պաշտպանում էր եվգենիկայի՝ «լավ» ռասայական պաշարը պահպանելու գաղափարը։ Իր այդ հայացքները նա առավել ցայտուն արտահայտել է Մեդիսոն Գրանտի The Passing of the Great Race գրքի երկրորդ և չորրորդ հրատարակությունների համար գրած ներածություններում[25]։ Ի դեպ, այդ գիրքը մեծապես ազդել է նաև Ադոլֆ Հիտլերի վրա, ով The Passing of the Great Race-ն անվանել է «իր Աստվածաշունչը», քանի որ այն քարոզում էր ընտրության կոշտ համակարգի ներդրում՝ վերացնելու համար նրանց, ովքեր, ըստ գրողի կարծիքի, պետք է դիտվեն որպես «թույլ» կամ «ոչ պիտանի»[26]։
Ի պատիվ Հենրի Օսբորնի անվանված տաքսոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Saurolophus osborni դինոզավր - անվանվել է Բարնում Բրաունի կողմից, 1912 թվականին։
Osteolaemus osborni աֆրիկյան գաճաճ կոկորդիլոս - անվանվել է Կարլ Պատերսոն Շմիդտի կողմից, 1919 թվականին[27]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- From the Greeks to Darwin: An Outline of the Development of the Evolution Idea (1894)
- From the Greeks to Darwin: An Outline of the Development of the Evolution Idea, 2-րդ հրատարակություն (1905)
- Evolution of Mammalian Molar Teeth: To and From the Triangular Type (1907)
- The Origin and Evolution of Life (1916)
- Men of the Old Stone Age (1916)
- The Age of Mammals in Europe, Asia and North AmericaԱրխիվացված 2021-08-03 Wayback Machine (1921)
- Evolution and Religion (1923)
- Man Rises to Parnassus', Critical Epochs in the Pre-History of Man (1927)
- Aristogenesis, the Creative Principle in the Origin of SpeciesԱրխիվացված 2016-10-21 Wayback Machine (1934)
- Present Problems in Evolution and Heredity (1892)
- Evolution And Religion In Education (1926)
- Aristogenesis, the Creative Principle in the Origin of Species (1934)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://docs.google.com/spreadsheets/d/1dsunM9ukGLgaW3HdG9cvJ_QKd7pWjGI0qi_fCb1ROD4/pubhtml?gid=216486814&single=true
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 268.
- ↑ https://www.geolsoc.org.uk/About/Awards-Grants-and-Bursaries/Society-Awards/Wollaston-Medal
- ↑ Liste des docteurs honoris causa de l'Université de Paris de 1918 à 1933 inclus (ֆր.) — 1934. — Vol. 9, Iss. 1. — P. 90—95. — ISSN 0041-9176
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ us nas id
- ↑ Woodward, A. S. (1936). «Henry Fairfield Osborn. 1857–1935». Obituary Notices of Fellows of the Royal Society. 2 (5): 66–71. doi:10.1098/rsbm.1936.0006.
- ↑ RS id|NA751|Osborn; Henry Fairfield (1857 - 1935)
- ↑ Prof. Dr. Henry Fairfield Osborn Արխիվացված 2020-07-16 Wayback Machine(գերմ.)
- ↑ ras|51614|Генри Ферфилда Осборна
- ↑ Les membres du passé dont le nom commence par O Արխիվացված 2020-09-22 Wayback Machine(ֆր.)
- ↑ Biographical Memoir of Henry Fairfield Osborn, 1857–1935 by William K. Gregory
- ↑ «Archives of the Boone and Crockett Club». Արխիվացված է օրիգինալից 2014-03-15-ին. Վերցված է 2023-05-17-ին.
- ↑ «APS Member History». search.amphilsoc.org. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Book of Members, 1780–2010: Chapter O» (PDF). American Academy of Arts and Sciences. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Daniel Giraud Elliot Medal». National Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Gregory W.K. Henry Fairfield Osborn (1857-1935)(անգլ.) // National academy biographical memoirs. — Т. 19. — С. 52—119.
- ↑ See Ronald Rainger, An Agenda for Antiquity: Henry Fairfield Osborn and Vertebrate Paleontology at the American Museum of Natural History, 1890–1935 (Tuscaloose, AB: University of Alabama, 1991).
- ↑ On the American Museum's habitat dioramas, see http://www.amnh.org/exhibitions/dioramas/; Karen Wonders. Habitat Dioramas, (Figura Nova Series 25: Acta Universitatis Uppsaliensis, 1993).
- ↑ Donna Haraway, "Teddy Bear Patriarchy," Primate Visions: Gender, Race and Nature in the World of Modern Science. (New York: Routledge, 1989). Also see Constance Clark, God – or Gorilla: Images of Evolution in the Jazz Age. (Baltimore, MD: Johns Hopkins University Press, 2008) and Victoria Cain, "The Direct Medium of the Vision": Visual Education, Virtual Witnessing and the Prehistoric Past at the American Museum of Natural History, 1890–1923." Journal of Visual Culture vol. 10, no. 3 (2010).
- ↑ Darryl Fears and Steven Mufson (2020 թ․ հուլիսի 22). «Liberal, progressive — and racist? The Sierra Club faces its white-supremacist history». The Washington Post.
- ↑ The Passing of the Great Race, by Madison Grant, pp. vii–xiii
- ↑ Stefan Kühl. 2002. Nazi Connection: Eugenics, American Racism, and German National Socialism. Oxford University Press, p. 85
- ↑ Beolens, Bo; Watkins, Michael; Grayson, Michael (2011). The Eponym Dictionary of Reptiles. Baltimore: Johns Hopkins University Press. xiii + 296 pp. 978-1-4214-0135-5. ("Osborn", p. 196).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Осборн (Osborn) Генри Фэрфилд // Никко — Отолиты. — М. : Советская энциклопедия, 1974. — С. 548. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 18).
- Rainger, Ronald (2004). An Agenda for Antiquity: Henry Fairfield Osborn and Vertebrate Paleontology at the American Museum of Natural History, 1890–1935. University of Alabama Press. ISBN 978-0817350796.
- Regal, Brian (2002). Henry Fairfield Osborn: Race, and the Search for the Origins of Man. Ashgate. ISBN 978-0-7546-0587-4.
- Robertson, Thomas, "Total War and the Total Environment: Fairfield Osborn, William Vogt, and the Birth of Global Ecology," Environmental History, 17 (April 2012), 336–64.
- Spiro, Jonathan P. (2009). Defending the Master Race: Conservation, Eugenics, and the Legacy of Madison Grant. University of Vermont Press. ISBN 978-1-58465-715-6. (Madison Grant was a friend and collaborator of Osborn)
- National Academy of Sciences: Biographical Memoir of Henry Fairfield Osborn (1857–1935), by William K. Gregory, 1937
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bibliography of the published writings of Henry Fairfield Osborn for the years 1877-1915
- Brief essay on Osborn's racial theories
- brief biographical sketch Արխիվացված 2009-09-07 Wayback Machine
- Henry Fairfield Osbornի գործերը Գուտենբերգ նախագծում
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Ֆերֆիլդ Օսբորն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Ֆերֆիլդ Օսբորն» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 8 ծնունդներ
- 1857 ծնունդներ
- Նոյեմբերի 6 մահեր
- 1935 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի երկրաբաններ
- Ամերիկացի կենդանաբաններ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Թանգարանային աշխատակիցներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Կենսաբաններ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Հնէաբաններ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ