Հյուսիսարևելյան Գրենլանդական ազգային պարկ
Երկիր | Գրենլանդիա |
---|---|
Կարգավիճակ | ազգային պարկ |
Վարչկենտրոն | Դանեբորգ |
Հիմնական լեզու | գրենլանդերեն |
Բնակչություն | 27 մարդ՝ 110 շներով |
Տարածք | 972 000 |
Հիմնադրված է | մայիսի 22, 1974 թ. |
Սահմանակցում է | Սերմերսոոք և Ավանաատա |
Հյուսիսարևելյան Գրենլանդական ազգային պարկ (գրենլանդ․՝ Kalaallit Nunaanni nuna eqqissisimatitaq, դան․՝ Grønlands Nationalpark), միակ ազգային պարկը Գրենլանդիայում։ Ինչպես նաև սա ամենահյուսիսային և ամենամեծ ազգային պարկն է աշխարհում[1]։ Մակերեսը 972 000 կմ² է։ Գերազանցում է 163 երկրի տարածքը (առանձին)։ Զբաղեցնում է Արևմտյան Գրենլանդիայի հյուսիսային, Հյուսիսային Գրենլանդիայի արևելյան և Արևելյան Գրենլանդիայի տարածքների մասը՝ ներառյալ Գրենլանդիայի հյուսիսային և հյուսիսարևելյան ափերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկը հիմնադրվել է 1974 թվականի մայիսի 22-ին և ներկայիս տեսքը ձեռք է բերել 1988 թվականին[2]։ 1977 թվականին ստացել է միջազգային կենսոլորտի արգելոցի կարգավիճակ։ Ընդգրկված չէ ոչ մի մունիցիպալիտետում և գտնվում է գրենլանդական բնության և շրջակա միջավայրի վարչության կառավարության տակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկում մշտական բնակչությունը բացակայում է, սակայն այստեղ բնակվում է գիտական կայանների և ռազմական բազաների աշխատակիցները։ 1986 թվականին մշտապես բնակվում էր 40 մարդ, ովքեր զբաղվում էին երկրաբանական մշակման լիկվիդացիայով։ Սակայն շուտով այդ մարդիկ լքեցին տարածքը։ Վերջին ժամանակներում պարկի տարածքում ձմեռում է 27 մարդ՝ 100 շներով[3][4]։
- Դանեբորգ — «Սիրիուս» պարեկախմբի 12 աշխատակից։ Պարեկում են պարկը։
- Դանմարսկհավն — մետեոկայանի 8 աշխատակից։
- Նորդ կայան — ռազմական բազայի 5 աշխատակից։
- Մեստերսվիգ — ռազմական պահակակետի 2 աշխատակից։
- Верхний Лагерь — գիտական կայանի 4 աշխատակից՝ գրենլանդական սառցային վահանի կենտրոնում։
Այստեղ հայտնի է մարդու ժամանակավոր բնակության մոտավորապես 400 վայր։ Ամռանը գիտական անձնակազմի թվաքանակն աճում է։ ZERO (Զակենբերգի էկոլոգիական հետազոտություն 74°28′11″ հս․. լ. 20°34′15″ ամ. ե.HGЯO) հետազոտական կայանը կարող է ընդունել 20 գիտնական։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկի տարածքում է ապրում 5-15 հազար խոյացուլ (աշխարհի պոպուլյացիայի 40%-ը)[5]։ Ափամերձ տարածքներում կարելի է հանդիպել բազմաթիվ սպիտակ արջեր և ծովափղեր։ Ի թիվս այլ կաթնասունների՝ կան նաև բևեռաղվեսներ, հյուսիսային եղջերուներ, լեմինգներ և արկտիտական սպիտակամորթ նապաստակներ։ Հյուսիսային եղջերուն և գայլը պարկում անհետացել են 1900-1934 թվականներին։ Հանդիպում են նաև փոկերի, կետերի տարբեր տեսակներ։
Թռչուններից կան բևեռային սուզահավ, սագերի բազմապիսի տեսակներ, տունդրայական չիլ կաքավ, բևեռային բու, բևեռային բազե, ագռավներ։
Բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկի բուսական աշխարհը բավականին աղքատիկ է։ Հիմնականում ներկայացված են քարաքոսներ և մամուռներ։ Ծաղկավոր բույսերից հանդիպում են գաճաճ ուռենին և կեչին։
Պատկերասարահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The National Park». Greenland.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Statistics Greenland, Greenland in Figures, 2009
- ↑ «The Sirius Patrol — Destination East Greenland — www.eastgreenland.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ NOAA Research
- ↑ WWF page
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Main park webpage Արխիվացված 2006-04-22 Wayback Machine
- Image gallery
- UN website on park Արխիվացված 2007-03-11 Wayback Machine
- ZERO — Zackenberg Ecological Research Operations
- WWF Wildworld Ecoregion NA1112
Գրենլանդիայի վարչական բաժանում | |
---|---|
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հյուսիսարևելյան Գրենլանդական ազգային պարկ կատեգորիայում։ |