Հովսեփ Աղթամարցի (անհայտ - 1544), հայ մշակութային և կրթական գործիչ, գրիչ, ծաղկող, բանաստեղծ։ Վարդապետ (1533)։ Աղթամարի նկարչական դպրոցի հիմնադիր, ուսուցիչ։ Գրչության և մանրանկարչության արվեստն ուսանել է Արգելանի վանքում՝ Տեր Կարապետ Բերկրեցու մոտ։ Ապրել և գործել է Աղթամարի վանքում, նաև՝ Լիմում, որտեղ նկարազարդել ու ընդօրինակել է գրչագիր ավետարաններ, տոնացույց, շարակնոց, մաշտոց։ Հովսեփ Աղթամարցուն տաղեր են նվիրել Գրիգորիս Աղթամարցին և Զաքարիա Գնունեցին։ Վերջինիս Հովսեփ Աղթամարցուն աջակցել է Պղնձե քաղաքի պատմությունը կաֆաներով հարստացնելու գործում։ Հովսեփ Աղթամարցուց հայտնի են «Երկու վնաս կա ահագին» (Մատենադարան, ձեռագիր № 5837) ու «Խրատ գրքերը լաւ պահելուն» բանաստեղծությունները և «Գերի Ադամայ որդի» սկսվածքով կաֆան (Վիեննայի մատենադարան, ձեռագիր № 977, Մատենադարան, ձեռագիր № 5622, 6485, 10275)։ Հովսեփ Աղթամարցու՝ 1512 թվականին գրած երկու հիշատակարաններով Մ. Պոտուրյանը ճշտել է Գրիգորիս Աղթամարցուկաթողիկոս դառնալու տարեթիվը (1512)։ Հովսեփ Աղթամարցու աշակերտներից են Մարգարե Արճիշեցին ու Սարգիս գրիչը։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 578)։