Հունաստանի առաջնորդություն
Արտաքին տեսք
Հունաստանի առաջնորդություն | |
---|---|
Տեսակ | արևելյան կաթոլիկ եկեղեցու առաջնորդություն |
Մասն է | Հայ Կաթողիկէ Եկեղեցի |
Կրոն | Հայ Կաթողիկէ Եկեղեցի |
Երկիր | Հունաստան |
Ղեկավարություն | Ordinary for Catholics of Armenian Rite in Greece? |
Անդամների քանակ | 300 |
Գլխամաս | Աթենք, Հունաստան |
Չշփոթել Հունաստանի հայոց թեմ հոդվածի հետ։
Չշփոթել Հունաստանի թեմ հոդվածի հետ։
Հունաստանի առաջնորդություն[1] (լատին․՝ Ordinariatus Graeciae), հայ կաթողիկե եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող, Տանն Կիլիկիո կաթողիկոսության պատկանող երկու առաջնորդություններից մեկը՝ Ռումինիայի հետ միասին։ Համակարգում է Հունաստանի կաթողիկե հայության հոգևոր կյանքը։ Առաջնորդանիստը՝ Աթենքի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է։ Ներկայումս թեմն առաջնորդ չունի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունաստանի առաջնորդությունը ստեղծվել է 1925 թվականի դեկտեմբերի 21-ին Սուրբ Աթոռի կողմից երկրում ապրող հավատացյալների համար։
Եպիսկոպոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եպիսկոպոս Ջուզեպպե Խանցյան (06․18․1949 - 1973);
- Եպիսկոպոս Ջովաննի Կոյունյան (06․21․1973 - 1991);
- Նեհան եպիսկոպոս Կարակեգեյան, (1991 - 09․27․2000), նշանակվել է Սպահանի եպիսկոպոս;
- թափուր 2000 թվականից;
- Նեհան եպիսկոպոս Կարակեգեյան, (27.09.2000 - 21.05.2015, պաշտոնաթող - առաքելական ադմինիստրատոր);
- Հովսեփ եպիսկոպոս Պեզազեան (Պեզուզու) (21.03.2015 - այսօր՝ առաքելական կառավարիչ).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Annuario Pontificio, Libreria Editrice Vaticana, Città del Vaticano, 2003, ISBN 88-209-7422-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեղեկություն(անգլերեն)
- Տեղեկություն(անգլերեն)
- Տեղեկություններ Հունաստանի Հայ Կաթողիկե եկեղեցու մասին(անգլերեն)