Jump to content

Ճաշկերույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճաշկերույթ (անգլ.՝ dinner), երեկոյան կերակուր։ Արևմտյան շատ մշակույթներում օրվա ամենամեծ և ավանդական կերակուրը սովորաբար ընթրիքն է։ Պատմականորեն ամենամեծ կերակուրը սովորաբար ուտում էին կեսօրին մոտ և կոչվում էր ընթրիք[1]։ Հատկապես Էլիտայի մոտ այն զարգացավ աստիճանաբար և ավելի ուշ՝ 16-19-րդ դարերում[2]։ Dinner բառն ունի տարբեր իմաստներ՝ կախված մշակույթից և կարող է նշանակել ցանկացած ուտեստ, որն ուտում են օրվա ցանկացած պահին[3]։ Ընդհանուր առմամբ այն կարող է նույնիսկ օգտագործվել կեսօրին կամ վաղ առավոտյան հատուկ առիթներով, ինչպիսին է, օրինակ, Սուրբ Ծննդյան ընթրիքը[2]։ Տաք կլիմայական պայմաններում հիմնական կերակուրը, ամենայն հավանականությամբ, ուտում են երեկոյան, երբ ջերմաստիճանը համեմատաբար ցածր է։

Ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլալեզու մշակույթներում Dinner բառը գալիս է հին ֆրանսերենից disner բառից, որը նշանակում է «ճաշել», ինչպես նաև գալո-ռոմանական desjunare (ուտել օրվա մեջ առաջին անգամ) բառից, լաատիներեն dis- նախածանցից, (որը ցույց է տալիս գործողության հակառակը) և հին լատիներեն ieiunare (սոված) բառից[4][5]։ Ռումինական dejun բառը և ֆրանսիական de´jeuner - ը պահպանում են այս ստուգաբանությունը և որոշ չափով նաև իմաստը ( մինչդեռ իսպաներեն desayuno և պորուգալերեն desjejum բառերը կապված են վերջինիս հետ, սակայն օգտագործվում են բացառապես նախաճաշի մասին խոսելու մասին)։ Վերջապես, այս տերմինը սկսեց վերաբերել օրվա հիմնական մեծ կերակուրին, նույնիսկ եթե դրան նախորդում էր նախաճաշը (կամ նույնիսկ և՛ նախաճաշը, և՛ լանչը)։

Օրվա հատվածները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևելով 17- րդ դարին բնորոշ սովորույթներին՝ Լյուդովիկոս XIV-ը ճաշում էր կեսօրին, իսկ ընթրում՝ երեկոյան 22։ 00-ին[6]։ Սակայն Եվրոպայում 1700-ական թվականներին ընթրիքը սկսեց մատուցվել օրվա ավելի ուշ ժամերին՝ աշխատանքային մեթոդների, լուսավորության, ֆինանսական վիճակի և մշակութային փոփոխությունների պատճառով[2]:18-րդ դարում ճաշելու ընդունված ժամը աստիճանաբար և սահուն կերպոր շարունակում էր փոխվել, տեղափոխվելով կեսօրից հետո երկուսին կամ երեքին։ 1765 թվականին թագավոր Գևորգ 3-րդը ճաշում էր ժամը 4-ին, մինչդեռ նրա երիտասարդ որդիները ճաշում էին ժամը երկուսին իրենց կառավարչուհու հետ, այսպրսով խնայելով ժամանակը թագուհուն այցելելու համար, քանի որ վերջինիս ժամանակ էր հարկավոր թագավորի հետ ճաշելու համար պատշաճ պատրաստվել[7]:Սակայն Ֆրանսիայում Մարի Անտուանետը, ով 1770 թվականին ֆրանսիայի արքայադուստրն էր, գրել է, որ Շուազի ամրոցում արքունիքը դեռ ճաշում է ցերեկը ժամը երկուսին, ընթրումէ թատրոնից հետո` ժամը երեկոյան տասին, և ևս մեկ անգամ քնելուց առաջ` ժամը 1-ին կամ 1:30-ին[8]:

Ֆրանսիական առաջին կայսրության օրոք մի անգլիացի ճանապարհորդ, ով եղել է Փարիզում, հիշատակել է ″մինչև երեկոյան յոթը ճաշելու զզվելի սովորության″ մասին[9] : 1850-ական թվականներին անգլիացի միջին խավի մոտ ճաշի ժամը եղել է երեկոյան 17:00-ից 18:00-ի սահմաններում, որպեսզի տղամարդիկ աշխատանքից հետո վերադարցած լինեին, սակայն ճաշի ժամն ավելի ուշ տեղափոխելու պայքարը դեռևս շարունակվում էր էլիտայի կողմից, ովքեչ չունեին կայուն աշխատանքային ժամեր։

19-րդ դարի կեսին այս խնդիրը ձեռք բերեց սոցիալական բնույթ։ Ջոն Ռասկինը, ամուսնանալով 1848 թվականին, ճաշում էր երեկոյան ժամը 18:00-ին, ինչը նրա ծնողների կարծիքով վնասակար էր առողջության համար։ Տիկին Գասկելը մահացավ երեկոյան 16:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում։ 1888-1889 թվականներին միջին խավի ներկայացուցիչներից մեկը` լոնդոնցի պարոն Փութերը, ով ճաշում էր երեկոյան 17:00-ին, որդու կողմից հրավիրվեց ճաշելու երեկոյան 18:00-ին, սակայն հայրն ասաց, որ ամենևին էլ չի ցանկանում ժամանակակից ձևանալ, և կկամենար ճաշել ավելի շուտ[10]։

Հենրի Մեյհուի և նրա եղբոր` Ավգուստեսի ″Living for Appearances″(1855) երգիծական վեպը սկսվում է այս հարցի վերաբերյալ հերոսի տեսակետների ներկայացմամբ։ Նա սովորաբար ընթրում է երեկոյան 19:00-ին և հաճախ բողոքում է ″զզվելի և վաճառականին բնորոշ սովորույթի համաձայն վաղ ուտելուց″, օրինակ, ժամը 14:00-ին: Նրա համար ճաշելու ″Արքայական ժամ″-ը երեկոյան 20:00-ն է, սկայն նա ինքը դրան չի ձգտում։ ″Ասա ինձ, թե երբ ես ճաշելու, և ես կասեմ, թե ով ես դու″[11]:

Խոզպուխտը պատրաստված կարտոֆիլի պյուրեով, կանաչ լոֆով և սնկով:

Ըստ ժամանակակից սովորույթների ընթրիք տերմինը վերաբերում է երեկոյան կերակուրին, որը ներկայումս արևմտյան մշակույթների մեծ մասում օրվա ամենամեծ կերակուրն է համարվում։ Երբ օգտագործվում է այս իմաստը, նախորդ կերակուրները սովորաբար անվանում են նախաճաշ, ճաշ և, հնարավոր է, նույնիսկ ուղղակի թեյ[2][12]։ Ընթրիքը ներկայումս հաճախ այլընտրաքային տերմին է ճաշի համար։ Ի սկզբանե այն եղել է ուշ երկրորդական կերակուր վաղը ընթրիքից հետո։

″Ընթրիք″ բառի տարբեր իմաստների միջև տարբերությունը միանշանակ չէ ոչ աշխարհագրական, ոչ էլ սոցիալ-տնտեսական առումով։ Կեսօրի կերակուր եզրույթը առավել հաճախ օգտագործվում է բանվոր դասակարգի ներկայացուցիչների կողմից, հատկապես Անգլիայի հյուսիսում և Շոտլանդիայի կենտրոնական մասում[12] : Նույնիսկ այնպիսի մշակույթներում, որտեղ ընթրիքը կերակուր է, որը սովորաբար ուտում են օրվա վերջում, անհատական ընթրիքը դեռ կարող է վերաբերել օրվա ցանկացած պահին մատուցվող կերակուրին, ինչպիսիքն են բանկետը, խնջուքը կամ հատուկ ուտեստը, որն ուտում են կիրակի կամ տոնական օրերին, ինչպիսիքն են Սուրբ Ծննդյան կամ Գոհաբանության օրվա ընթրիքը։ Նման ընթրիքների ընթացքում մարդիկ, ովքեր միասին ճաշում են, կարող են պաշտոնական հագուստ կրել և ուտել` օգտագործելով դանակ-պատարաքաղները։ Նման ընթրիքները սովորաբար բաղկացած են երեք կամ ավելի ուտեստներից։ Նախուտեստները, որոնք բաղկացախ են այնպիսի տարբերակներից, ինչպիսիքն են ապուրը կամ աղցանը, նախորդում են հիմնական ուտեստին,որին հաջորդում է աղանդերը։

Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան ժամանակի օգտագործման հետազոտության վերլուծության համաձայն ԱՄՆ-ում ընթրելու ժամը 18:19-ն է։ Ըստ 2018-ից 2022 թվականների տվյալների, այն նահանգները, որոնցում մարդիկ ամենաշուտն են ընթրում, եղել են Փենսիլվանիա (ժամը 17:37-ին) և Մեյնը (ժամը 17:40-ին), մինչդեռ այն նահանգները, որոնցում մարդիկ ընթրում էին ավելի ուշ, եղել են Տեխասը և Միսիսիպին (երկուսն էլ ժամը 19:02-ին), ինչպես նաև Վաշինգտոնը, որտեղ ընթրելու ամենաուշ ժամը երեկոյան 19:10-ն էր[13]։

Միացյալ Թագավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալացի գինեգործ Ջեքոբ Քրիքի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայում երեկոյան ճաշի միջին ժամը 19:47 է[14]:

Կանայք պաշտոնական հագուստով ընթրելիս Women in formal dress at dinner at Oxford Female Institute, Ohio, United States, date unknown

Ընթրիքը սոցիալական հավաքույթ է, որի ժամանակ մարդիկ հավաքվում են ընթրելու[12]։ Ընթրիքները կարող են լինել ճաշից մինչև հանդիսավոր ընթրիք[15]։

Հին Հունական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հռոմում ընթրիքի խնջույքը տոն էր, կարևոր մի իրադարձություն Հռոմեական կայսրերի և սենատորների համար, երբ վերջիններիս հավաքվում և քննարկում իրենց հարաբերությունները[16]։

Լոնդոնում ընթրիքի երեկույթները պաշտոնական առիթներ էին որոնք ներառում էին հրավերներ և պաշտոնական պատասխաններ[17]։ Այս երեկույթներին մատուցվող ընթրիքը տատանվում էր մեծ, շռայլ սննդի ցուցադրություններից և բաղկացած էր որոնք ավելի մի քանի ուտեստից ավելի մատչելի և food service[17]: Այս ամենը երբեմն ներառումէ երգ, ասմունք և այլն[17]։

Պաշտոնական ընթրիք կազմակերպելու ընդհանուր ուղեցույցերը ներառում էին հետևյալները՝

  1. Պահանջում է, որ մասնակիցները հագնվեին կիսապաշտոնական ( կրեն սև փողկապ) կամ պաշտոնական (կրեն սպիտակ փողկապ) երեկոյան հանդերձանքով[15]։
    • Ամենից հաճախ ակնկալվում է, որ հյուրերը կկրեն կիսապաշտոնական հագուստ՝ սև փողկապներով։ Տղամարդիկ հիմնականումկրում են սմոքինգներ, իսկ կանայք՝ երեկոյան զգեստներ, ինչպես նաև կանացի սմոքինգներ։
    • Առավել պաշտոնական ընթրիքներին հյուրերը պետք է հագնեն պաշտոնական հագուստներ՝ սպիտակ փողկապներով։ Տղամարդիկ հիմնականում հագնում են երեկոյան կոստյում (սպիտակ փողկապ և ֆրակ), իսկ կանայք՝ երեկոյան զգեստներ կամ պարահանդեսային հանդերձանքներ։
  2. Ընթրիքի պաշտոնական մատուցման ոճի հիմնական պայմանները[18][19][20][21]։
    • Ծառայություն, որը մատուցվում է ռուսական ոճով։ Սա ընթրելու այն ձևն է, երբ յուրաքանչյուր ուտեստ մատուցվում է հաջորդաբար, և մատուցողը անհատապես մատուցում է կերակուրը ափսեի մեջ։ Ընթրիքի ոճը սովորաբար ընկալվում է որպես ավելի պաշտոնական։
    • Ծառայություն, որը մատուցվում է ֆրանսիայի ոճով։ Ավանդաբար սա մատուցման այն ոճն է, երբ բոլոր ուտեստները մատուցվում են միարժամանակ, և մարդիկ իրենք են ընտրում, թե որ տեսակի ուտեստից են ցանկանում փորձել, ինչպես անում են ճաշարաններում։ Սակայն ֆրանսիական սպասարկման ոճն իր հերթին բաժանվում են մի քանի խմբի՝
      • Գերիդոն, նաև հայտնի որպես սեղանի սպասարկում կամ զանբյուղից դուրս ֆրանսիական և ռուսական ոճերի հիմնական խառնուրդ է, որտեղ յուրաքանչյուր ուտեստ բաժանվում է սեղաններինմատուցողների կողմից։ Սա ներառում է ճաշասենյակի սեղանի շուրջ մատուցողի կողմից ճաշատեսակների պատրաստումը կամ կտրումը, սովորաբար հատուկ մատուցվող սայլակով, որը կոչվում է Գերիդոն Սայլակ։ Վերջինիս հյուրերին առաջարկում է սպասարկման ավելի բարձր մակարդակ։
      • Մյուս ոճերին են պատկանում հանդիսավոր ճաշկերույթը, ֆուրշետները, ինքնասպասարկվող ճաշկերույթները և այլն։
    • Անգլիական ոճի ծառայությունը, որը սովորաբար դիտվում է որպես ծառայության մի փոքր կրճատված տարբերակ ավելի նման ռուսական ոճին, որտեղ ուժեղ շեշտադրումը դրվում է սպասարկող անձնակազմի պրոֆեսիոնալիզմի վրա։ Անգլիական ծառայության ոճը հայտնի է նաև որպես ″սպասավորի ծառայություններ″։
  3. Համապաըասխան միջավայր/ճաշասենյակ։
  4. Կան բազմաթիվ դասընթացներ։
  5. Կա հատուկ արաողակարգ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «dinner». Օքսֆորդի անգլերեն բառարան (3-րդ հրատարակություն ed.). Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն. սեպտեմբեր, 2015. 
  2. 2,0 2,1 2,2 2,3 McMillan S (2001). «What Time is Dinner?». History Magazine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  3. Olver, Lynne. «Meal times». The Food Timeline. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.
  4. Etymology of "dinner" from Online Dictionary. Accessed November 11, 2009.
  5. Etymology of "dine" from Online Dictionary. Accessed November 11, 2009.
  6. Strong, 250
  7. "Text adapted from The Conversation Piece: Scenes of fashionable life, London, 2009", at "Johan Joseph Zoffany (Frankfurt 1733-London 1810), Queen Charlotte (1744–1818) with her Two Eldest Sons c.1765" on the Royal Collection website.
  8. quoted in The Origins of Contemporary France: The ancient régime, by Hippolyte Taine, Bk2, ch.1, p. 110 in this edition
  9. Quote in Ian Kelly, Cooking for Kings: the life of Antonin Carême the first celebrity chef, 2003:78. For guests of Talleyrand at the Château de Valençay, dinner under Carême was even later.
  10. Flanders, 229-230
  11. Living for Appearances (1855), p. 1, by Henry Mayhew and his brother Augustus; Flanders, 230
  12. 12,0 12,1 12,2 «Tea with Grayson Perry. Or is it dinner, or supper?». The Guardian. London. 2012 թ․ օգոստոս. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  13. Yau, Nathan (2023 թ․ հուլիսի 24). «When is Dinner, By State». FlowingData. Վերցված է 2023 թ․ հուլիսի 26-ին.
  14. «Average dinner time is now 7:47 pm as work hours eat into our meal times». Evening Standard. 2007 թ․ հոկտեմբերի 3.
  15. 15,0 15,1 Sennett, Jay (2013 թ․ սեպտեմբերի 23). «Rules of Civility: Dinner Etiquette – Formal Dining». Gentleman's Gazette. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  16. Edwards, 2007, էջեր 161–162
  17. 17,0 17,1 17,2 Draznin, 2001, էջեր 134-136
  18. «Les différents types de service au restaurant | Propos de Chef». 2011 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 2-ին.
  19. «Fine Dining Etiquette for Servers». WebstaurantStore (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 2-ին.
  20. «Table Settings». 2011 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 2-ին.
  21. «Le Service à l'anglaise». www.planete-cuisine.com (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 2-ին.

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա ընթերցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես՝ ճաշկերույթ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճաշկերույթ» հոդվածին։