Jump to content

Մատանսաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մատանսաս
ԵրկիրԿուբա Կուբա
ՀամայնքՄատանսաս
Հիմնադրված է1693 թ.
Մակերես317 կմ²
ԲԾՄ20 մետր
Բնակչություն151 624 մարդ (2012)[1]
Հեռախոսային կոդ52
Փոստային դասիչ40100
Պաշտոնական կայքguije.com/pueblo/matanzas/index.htm
Մատանսաս (Կուբա)##
Մատանսաս (Կուբա)

Մատանսաս (իսպ.՝ Matanzas), քաղաք Կուբայի հյուսիսում, նույնանուն նահանգի վարչական կենտրոնը[2][3][4][5]։

Մատանտասը կոչվել է «կամուրջների քաղաք» (դրանք 17-ն են), «կուբայական Վենետիկ» և «կուբայական Աթենք»։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Հավանայից 90 կմ արևելք և Վարադերո խոշոր առողջարանային քաղաքից՝ 32 կմ արևմուտք։

Հիմնադրվել է 1693 թվականին[4][6]՝ Սան Կարլոս ի Սան Սևիրինո դե Մատանսաս (San Carlos y San Severino de Matanzas) անվամբ՝ մատնանշելով քաղաքի սուրբ հովանավորներին՝ Կարլո Բորոմեոյին, Սևերինին և Մատանտաս ծովախորշը (բառացի՝ «սպանություն»․ վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է այստեղ նավարկողների վրա տեղացիների հաճախակի հարձակումների պատճառով)։

Պատմական քաղաքը եղել է շաքարի արդյունաբերության խոշարագույն կենտրոններից մեկը կղզում և ունեցել է զգալի թվով սևամորթ բնակչություն, որոնց թիվը 1841 թվականին կազմել է 62,7 %։ Մատանսասում առավել լավ են պահպանվել աֆրոկուբական մշակութային ավանդույթները։

Մատանսասի մշակութային նշանակությունը կապված է նրա հարուստ ինքնատիպ ճարտարապետության հետ (հատկապես ջրանցքների և կամուրջների) և Կուբայի գրականության պատմության մեջ ունեցած դերով։ Քաղաքում գրատպության հիմնավորումից հետո (1813) այն գրավել է բանաստեղծների և դրամատուրգների ուշադրությունը, քաղաքում սկսել է եռալ մշակութային կյանքը։ Մատանսասում են ստեղծագործել կուբացի ազգային բանաստեղծ Խոսե Մարիա Էրեդիան, բազմաթիվ այլ գրականագետներ։ Քաղաքում հիմնադրվել է մի քանի թատրոն[7]։

1860 թվականին հիմնադրվել է «Էստևան» թատրոնը (ավելի ուշ վերանվանվել է «Տեատրո Սաուտո»)[5]։

1909 թվականին բնակչության թիվը կազմել է 45 հազար մարդ[8]։

1920 թվականի վերջին այստեղ է ծագել Հայտնի La Sonora Matancera երաժշտական անսամբլը (հետագայում տեղափոխվել է Հավանա)։

1930 թվականին կենտրոնական մայրուղու շինարարությունը նպաստել է քաղաքի զարգացմանը։ 1950-ական թվականների սկզբին բնակչությունը կազմել է 54,8 հազար մարդ[2]։

1960 թվականից հրատարակվում է «Giron» շաբաթաթերթը[5]։

1963 թվականի մարտի 23-ից Կուբայի զորքերը ոչնչացրել են դիվերսանտների խումբը, որը փորձել է վայրէջք կատարել Մատանսաս քաղաքի նավահանգստում[9]։

1970 թվականին բնակչությունը կազմում էր 85,4 հազար մարդ և քաղաքը համարվում էր արդյունաբերական կենտրոն (այստեղ գործել են քիմիական, սննդի արդյունաբերության, տեքստիլ, կաշվե-կոշիկային արդյունաբերություն և շինանյութերի արտադրություն), գյուղատնտեսական շրջանի առևտրային կենտրոն և զբոսաշրջային կենտրոն[3]։

1972 թվականին այստեղ բացվել է Կամիլո Սենֆուեգոսի անվան համալսարանը[4][5]։

1987 թվականին բնակչությունը կազմել է 107 հազար մարդ, տնտեսության հիմքը քիմիական, սննդային, տեքստիլ, կաշվե-կոշիկային արդյունաբերությունն է և զբոսաշրջությունը[4]։ 1987 թվականին ԽՍՀՄ աջակցությամբ Մատանսաս նավահանգստում խորջրյա նավակներ են կառուցվել[10]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Antonio Guiteras» ջերմաէլեկտրակայան[5], «Comandante Horacio Rodriguez» մեքենաշինական գործարան[5], պարարտանյութերի գործարան[5], սննդարդյունաբերության ձեռնարկություններ[5]։
  • Խոշոր ծովային նավահանգիստ[3][4][5][6][8], կայան[2][3] և Կուբայի երկաթուղու դեպո[11] (2017 թվականին էլեկտրագնացների շարժը դադարեցվել է)
  • Քաղաքում կա միջազգային օդանավակայան, գործում է նաև քաղաքային ավտոբուսային ցանց։ Տրամվայի ցանցը փակվել է 1954 թվականին և մասնակիորեն ապամոնտաժվել։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատանսասում Չե Գեվարայի պատվին պատրաստված խճանկար
Սաուտո թատրոն

Քաղաքը կրթական-մշակութային կենտրոն է, այստեղ գործում են հնագիտական թանգարան[4] և մի քանի այլ թանգարաններ[5]։ Քաղաքից ոչ հեռու գտնվում է հաճախակի զբոսաշրջիկների կողմից այցելվող Բելյամար քարանձավը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.citypopulation.de/en/cuba/admin/matanzas/2501__matanzas/
  2. 2,0 2,1 2,2 А. И. Зенцова. Куба. М., государственное издательство географической литературы, 1952. стр.18
  3. 3,0 3,1 3,2 3,3 Матансас // Большая Советская Энциклопедия. / под ред. А. М. Прохорова. 3-е изд. Т.15. М., «Советская энциклопедия», 1974.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Матансас // Большой энциклопедический словарь (в 2-х тт.). / редколл., гл. ред. А. М. Прохоров. том 1. М., "Советская энциклопедия", 1991. стр.774
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Куба // Большая Российская Энциклопедия / редколл., гл. ред. Ю. С. Осипов. том 16. М., научное издательство «Большая Российская Энциклопедия», 2010. стр.197-219
  6. 6,0 6,1 Матансас // Советский энциклопедический словарь. редколл., гл. ред. А. М. Прохоров. 4-е изд. М., «Советская энциклопедия», 1986. стр.771
  7. «Матансас – подробно о городе, погода, что посмотреть, развлечения, отзывы, фото и др». www.intergid.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.
  8. 8,0 8,1 «Матанзас». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. Андрей Почтарев. МиГи против «гусанос» // "Красная звезда" от 25 мая 2002
  10. Мир социализма в цифрах и фактах. 1987. Справочник. / колл. авт., сост. В. С. Глаголев. М., Политиздат, 1988. стр.57
  11. Железные дороги Кубы // журнал "Железные дороги мира", № 12, 1999

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատանսաս» հոդվածին։