Մեծ սպիտակ հետք
Մեծ սպիտակ հետք, կամ մեծ սպիտակ օվալ, Սատուրնի վրա պարբերաբար առաջացող հողմի անվանում է, որը բավականին մեծ է Երկրից աստղադիտակով դիտարկումներով երևալու համար, անվանվել է Յուպիտերի Մեծ կարմիր բծի նմանությամբ։ Այս ձևավորումը ունի առանձնահատուկ սպիտակ գույն, այն կարող է լինել հազարավոր կիլոմետր մեծության։
Այս պահին, մեծ սպիտակ ամպերի խմբավորումը, որը անվանում են Հյուսիսային էլեկտրոստատիկ խանգարում (ռադիո և պլազմա ճառագայթման աճի պատճառով), պարուրում է Սատուրնը 2010 թվականից սկսած։
Կասինի-Հյուգենս ԱՄԿ-ից ստացված տվյալներով, սպիտակ ամպերում դիտարկվում է ացետիլենի կորուստ և ֆոսֆինի աճ, և անսովոր ջերմաստիճանի անկում հողմի կենտրոնական մասում։ 2011 թվականի ապրիլին հեղմը ունեցել է երկրորդ ժայթքումը[1]։
Դիտարկումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ֆենոմենը կրում է պարբերական բնույթ, մոտավորապես 28,5 տարի պարբերությամբ, երբ Սատուրնի հյուսիսային կիսագունդը թեքվում է առավելագույն ձևով դեպի Արեգակը։ Ստորև բերվում են Մեծ սպիտակ հետքի գրանցված դիտարկումները՝
- 1876 – Դիտարկում Ասաֆ Հոլլի կողմից։ Նա օգտագործել էր Մեծ սպիտակ հետքը մոլորակի պտույտի պարբերությունը որոշելու համար։
- 1903 – Դիտարկում Էդվարդ Բերնարդի կողմից։
- 1933 – Դիտարկում Ուիլլ Հեյի կողմից։
- 1960 – Դիտարկում Ջ. Հ. Բոթհեմի կողմից։
- 1990 – Դիտարկում Ստյուարտ Ուիլբերի կողմից սեպտեմբերի 24-ից մինչև Նոյեմբեր։
- 1994 – Դիտարկվել է Երկրի մակերևույթի աստղադիտակներով և Հաբբլ տիեզերական աստղադիտակով[2]։
- 2006 – դիտարկվել է Էրիկ Բոնդուի և Ժան-Լյուկ Գյուվերնյեի կողմից։
- 2010 – առաջին անգամ դիտարկվել է Էնթոնի Ուիզլիի կողմից[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հատելով Սատուրնի մեծ հողմը Արխիվացված 2012-09-10 Wayback Machine - SkyandTelescope.com
- ↑ «Հաբբլի կայք - Նորություններ - Հաբբլը դիտարկում է Սատուրնի Նոր հողմը (12/21/1994)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Հսկայական հողմ է առաջացել Սատուրնի վրա». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
- Կինգեր, Մարկ (1992). «Սատուրնի 1990 թվականի Մեծ սպիտակ հետքը». In Պատրիկ, Մուր (ed.). Աստղագիտության տարեգիրք 1993. Նյու Յորք: Վ. Վ. Նորտոն և ընկերներ. էջեր 176–215. ISBN 0-393-03454-2.
- Մոչի, Դինահ (1996). «Գլուխ 9՝ Մոլորակներ». Աստղագիտություն. ինքնուսույց (4th edition ed.). Ջոն Ուիլլի և որդիներ. էջ 245. ISBN 0-471-53001-8.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծ սպիտակ հետքը Հաբբլ աստղադիտակով Արխիվացված 2007-09-30 Wayback Machine
- Քրիստոֆեր Գոի Սատուրնի վեբ կայքը Սատուրնի հյուսիսային էլեկտրոստատիկ խանգարումների լուսանկարներ (2011)
|