Մերսեդես Մակքեմբրիջ
Մերսեդես Մակքեմբրիջ անգլ.՝ Mercedes McCambridge | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1916[1] |
Ծննդավայր | Ջոլիետ |
Մահացել է | մարտի 2, 2004[2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Չիկագոյի Լոյոլայի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի |
Ժանրեր | վեսթեռն |
Ամուսին(ներ) | Fletcher Markle? և William Fifield? |
Երեխա(ներ) | John Lawrence Markle? |
Պարգևներ և մրցանակներ | |
Մերսեդես Մակքեմբրիջ (անգլ.՝ Mercedes McCambridge, մարտի 16, 1916[1], Ջոլիետ - մարտի 2, 2004[2], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և ռադիոհաղորդավարուհի, Օսկարի մրցանակակիր «Երկրորդ պլանի լավագույն կին դերասանուհի» անվանակարգում, համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ այս անվանակարգում օսկարակիր 8 կանանցից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շառլոտա Մերսեդես Մակքեմբրիջը ծնվել է 1916 թվականի մարտի 16-ին՝ Իլինոյս նահանգի Ջոլիտ քաղաքում՝ իռլանդական, կաթոլիկ Մարի և Ջոն Պատրիկ Մակքեմբրիջների[3] ընտանիքում։ Ուսումը ստացել է Չիկագոյի Մանդելի քոլեջում[4]։
Իր կարիերան սկսել է 1940-ական թվականներին, իսկ հետո շարունակել է Բրոդվեյում։ 1946 թվականին դերասանուհին կատարել է իր առաջին դերը՝ «Ամբողջ թագավորական զորք» ֆիլմում։ Սեդի Բարկի դերը կատարելու համար արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս»՝ որպես «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»։ 1954 թվականին դերասանուհին Ջոան Կրոուֆորդի հետ նկարահանվել է «Ջոննի կիթառ» վեստերնում, որը հանդիսանում է այս ժանրի դասական։ Նա նաև Լուզի դերում է խաղացել՝ «հսկա» (ռուս. Гигант) վեստերնում, որտեղ նրա հետ նկարահանվել են Էլիզաբետ Թեյլորը, Ռ. Խադսոնը և Ջեյմս Դինը։ Այս դերը նրան բերել է «Օսկար» մրցանակը, սակայն այդ տարի մրցանակը ստացել է Դորոտի Մէլոուն։
1973 թվականին դերասանուհին «Սատանա քշողը» ֆիլմում խոսել է դև Պազուզի ձայնով։ «Warner Bros.» ընկերությունը նրան հավատացրել է, որ իր անունը կտեղադրվի տիտղոսաշարում՝ տիտրերում, բայց խոստումը չի կատարել։ Դրանից հետո Մակկէնբրիջի և ֆիլմի ռեժիսորի միջև առաջանում է վիճաբանություն, որը հարթվում է այն բանից հետո, երբ էկրանային գիլդիայի դերասանների շնորհիվ դերասանուհու անունը հայտնվել է տիտրերում[4]։
1981 թվականին «The Quality of Mercy An Autobiography»-ում թողարկվում է իր ինքնակենսագրությունը։ Հոլիվուդյան փառքի ծառուղում դերասանուհին ունի երկու աստղ՝ ֆիլմում կատարած մեծ ավանդի համար։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 թվականին ամուսնացել է իր առաջին ամուսնու՝ Ուիլյամ Ֆիֆելդի հետ։ Ունեցել է մեկ որդի՝ Ջոն Ֆիֆելդը, սակայն 1946 թվականին նրանք ամուսնալուծվել են։
1950 թվականին դերասանուհին ամուսնանում է կանադացի ռադիոռեժիսոր Ֆ. Մարկելի հետ։ Ամուսնության ընթացքում դերասանուհու մոտ խմիչքի և խմելու հետկապված խնդիիրներ են առաջանում և նրան հաճախ են հոսպիտալացնում։ Դա հանդիսացել է 1962 թվականի ամուսնալուծության պատճառ։ Նա կարողացել է վերջնականապես հաղթահարել հարբեցողությունը միայն 1969 թվականին՝ անհայտ հարբեցողների կենտրոն այցելելուց հետո[4]։
Մերսեդեսը մահացել է 2004 թվականի մարտի 2-ին, 87 տարեկանում՝ Կալիֆոռնիայի Լա-Հոլայում գտնվող իր տանը։
Ընտրված Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օդանավակայան-79. «Կոնկորդ» (1979)՝ Նելլի
- Չարլի հրեշտակները (1978)՝ Նորմա
- Սատանա քշողը (1973)՝ դև Պազուզ (ձայնը)
- Քամու մյուս կողմը (1972)՝ Մեգգի
- Ժյուստինա, կամ առաքինության դժբախտությունները (1963)՝ Մադամ Դյուբուա
- 99 կանայք (1969)՝ Տելմա Դիազ
- Սիմարրոն (1960)՝ Սառա Уайет
- Անսպասելի, անցյալ ամռանը (1959)՝ Գրեյս Խոլլի
- Չարի կնիք (1958)՝ (տիտրերում ցուցադրված չէ)
- Մնաս բարով զե՛նք (1957)՝ Միս Բան Կամպեն
- Հսկան (1956)՝ Լուզ Բենեդիկտ
- Ջոննի կիթառ (1954)՝ Էմմա Սմոլ
- Շարֆ (1951)՝ Կոննի Կարտեր
- Կայծակը հարվածում է կրկնակի (1951)՝ Լիզա ՄակՍտրինգեր
- Ամբողջ թագավորական զորքը (1949)՝ Սէդի Բարկ
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1950 թվական՝ Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար («ամբողջ թագավորական բանակ»)։
- 1950 թվական՝ «ոսկե գլոբուս» մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար, կինոֆիլմ («ամբողջ թագավորական բանակ»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #128875356 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Mercedes McCambridge Biography (1918-)
- ↑ 4,0 4,1 4,2 The Exorcist actress Mercedes McCambridge dies at 85. USA Today. 17 March 2004.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lackmann, Ronald W. Mercedes Mccambridge: A Biography And Career Record. McFarland & Company. 2005. ISBN 0-7864-1979-2.
- McCambridge, Mercedes. The Quality of Mercy: An Autobiography. Times Books, 1981. ISBN 0-8129-0945-3.
- Terrace, Vincent. Radio Programs, 1924—1984. Jefferson, North Carolina: McFarland, 1999. ISBN 0-7864-0351-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերսեդես Մակքեմբրիջ» հոդվածին։ |
|
- Մարտի 16 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Մարտի 2 մահեր
- 2004 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Թատրոնի դերասանուհիներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ