Մռայլ ստվերներ (ֆիլմ)
Մութ ստվերներ (անգլ.՝ Dark Shadows), ռեժիսոր Թիմ Բարթոնի գոթական տրագիկ կոմեդիա, համարվում է համանուն հեռուստասերիալի ադապտացիան[13], որը ցույց են տվել American Broadcasting Company հեռուստաալիքով 1966 թվականի հունիսի 27-ից մինչև 1971 թվականի ապրիլի 2-ը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականի մայիսի 9-ին[14]։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարնաբաս Քոլինզը հարուստ, հզոր ազնվական է, սրտակեր է և ձկնորսական գործարանի տեր։ Նա հարաբերություններ է ունեցել շատ աղջիկների հետ, բայց հետո սիրահարվել է Ժոզետտա Դյուպրեին։ Իր ծառաներից մեկը՝ Անժելիկա Բուշարը, մանկությունից սիրում էր Բարնաբասին և երազում էր իր հետ լինել, բայց Բարնաբասը մերժում է իրեն։ Լինելով իսկական կախարդ՝ Անժելիկան կախարդում է Ժոզետտային և ստիպում է ցած նետվել ժայռից, սպանում է Բարնաբասի ծնողներին, իսկ Բարնաբասին դարձնում է վամպիր, որպեսզի իր տառապանքները հավերժ շարունակվեն։ Բարնաբասը իր կամքին հակառակ սկսում է սպանել մարդկանց, և նրան ողջ-ողջ թաղում են դագաղում։
Երկու դար անց՝ 1972 թվականին, շինարարները պատահաբար գտնում են Բարնաբասին, և նա ուտում է բոլորին՝ հագեցնելով իր աներևակայելի քաղցը։ Բարնաբասը վերադառնում է Քոլլինվուդ, որտեղ իմանում է, որ իր երբեմնի փառահեղ տունը այժմ հիմա ահավոր վատ տեսք ունի, և որ այնտեղ հիմա ապրում են իր ընտանիքի ժառանգները․ Էլիզաբեթ Քոլինզ Ստոդդարդը, իր պրոբլեմային դուստր Քերոլինը, նրա եղբայր Ռոջեր Քոլինզը, նրա որդի Դևիդը և ընտանիքի բարեկամ բժիշկ Ջուլիա Հոֆֆմանը։ Բարնաբասը պատմում է Էլիզաբեթին իր ով լինելը և Էլիզաբեթը թույլատրում է իրեն մնալ իր ինքնությունը թաքցնելու պայմանով։ Ընտանիքին ներկայանում է որպես հեռու բարեկամ Լոնդոնից, ով եկել է օգնելու ընտանեկան բիզնեսի հարցում (այդ տարի գործարանն արդեն չէր աշխատում, և Քոլինզները գրեթե սնանկացել էին)։ Բարնաբասը շուտ է կապվում ընտանիքի հետ, հատկապես՝ Էլիզաբեթի և Դևիդի։ Բայց իրական երջանկություն է դառնում Բարնաբասի համար Վիկտորիա Վինտերսի՝ Ժոզետտայի նմանակի հետ ծանոթությունը, ով աշխատում էր Քոլինզների տանը որպես դաստիարակչուհի։ Համատեղ ջանքերի միջոցով, օգտագործելով ստորգետյա թաքստոցի ոսկին (որի մասին գիտեր միայն Բարնաբասը) վերականգնում են գործարանը և վերանորոգում են տունը։ Բայց Բարնաբասի համար այնքան էլ ուրախ ժամանակներ չեն սկսվում, քանի որ նա պարզում է, որ Անժելիկան կախարդել է նաև ինքն իրեն, որպեսզի միշտ երիտասարդ մնա։ Անժելիկան կազմակերպել է իր սեփական բիզնեսը և քաղաքում հարգանք է վայելում։ Երբ Բարնաբասը վերադառնում է, Անժելիկան նորից փորձում է գերել նրան։ Բարնաբասը ամբողջությամն անտարբեր է նրա հանդեպ։ Հասկանալով, որ Բարնաբասը սիրահարվել է Վիկտորիային, Անժելիկան որոշում է ոչնչացնել և նրան։
Քոլինզների ընտանիքում նույնպես ամեն ինչ հարթ չէր. բժիշկ Հոֆֆմանը փորձում էր մարդ դարձնել Բարնաբասին՝ կատարելով արյան փոխներարկում։ Սակայն Բարնաբասը պարզում է, որ բժիշկը ինքն իրեն էր ներարկում Բարնաբասի արյունը, որպեսզի դադարի ծերանալ։ Բարնաբասը սպանում է նրան, իսկ դիակը նետում է գետը։ Պարզվում է, որ Ռոջերը ծույլ և անարժանապատիվ մարդ էր և ամենևին չէր հետաքրքրվում իր որդու կյանքով, մտածում էր միայն կանանց և փողերի մասին։ Բարնաբասը երկու ընտրության առաջ է կանգնեցնում Ռոջերին. կամ նա լավ հայր կդառնա Դևիդի համար, կամ կհեռանա տանից։ Անսպասելիորեն Ռոջերը ընտրում է երկրորդ տարբերակը՝ կոտրելով Դևիդի սիրտը։ Հենց այդ դեպքից հետո Դևիդի վրա համարյա ընկնում էր դիսկո գնդակը, բայց Բարնաբասը փրկում է նրան, օգտագործելով իր աներևակայելի արագությունը։ Նա ընկնում է արևի տակ և սկսվում է վառվել, բայց ծառայապետ Վիլլի Լումիսը մարում է նրան։ Ահա հիմա ամբողջ ընտանիքը և Վիկտորիան իմանում են, որ նա վամպիր է և սկսում են վախենալ նրանից։ Բարնաբասը գնում է Անժելիկայի մոտ և աղաչում է, որ իրեն մարդ դարձնի, բայց այս անգամ Անժելիկան թաղում է նրան այլ դագաղում և պահում Քոլինզների դամբարանում։
20 րոպե անց Բարնաբասին հանում է Դևիդը և հայտնում է, որ իրենց գործարանը վառել են, և որ հիմա ամբողջ քաղաքը գիտի սպանությունների մասին, որ կատարվել էին Բարնաբասի կողմից։ Ամբողջ քաղաքի բնակիչները գնում են Քոլինվուդը ոչնչացնելու, և Բարնաբասն ու Դևիդը շտապում են այնտեղ, որպեսզի կանգնեցնեն նրանց։ Բարնաբասը բացահյտում է բոլորի առաջ իրենց սիրելի Անժելիկայի իրական էությունը, և Քոլինզների ամբողջ ընտանիքը նրա հետ պայքարի մեջ է մտնում։ Թեպետ նա շատ կախարդանքներ է օգտագործում, Բարնաբասը Էլիզաբեթի և Քերոլինի (ով, փաստորեն, մարդագայլ էր) օգնությամբ հաղթում է Անժելիկային։ Անժելիկան կրծքից իր սիրտը և մեկնում է Բարնաբասին, բայց նա, միևնույն է, անտարբեր է մնում։ Կախարդուհին մահանում է։ Դրանից հետո Բարնաբասը գտնում է Վիկտորիային այն նույն ժայռի վրա, որտեղ մահացել էր Ժոզետտան։ Վիկտորիան խոստովանում է, որ ինքն ուզում էր նետվել ժայռից, քանի որ չի կարող համակերպվել Բարնաբասի վամպիր լինելու փաստի հետ։ Նա նետվում է ժայռից, Բարնաբասը ստիպված կծում է նրան։ Արթնանալով վամպիրի կերպարով՝ Վիկտորիան իրեն Ժոզետա է անվանում և բա Բարնաբասի հետ միաձուլվում է համբույրով։ Բայց հետո տեսնում են բժիշկ Հոֆֆմանի դիակը, ով հանկարծակի կենդանանում Է․․․
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Ջոնի Դեփ | Բարնաբաս Քոլինզ |
Եվա Գրին | Անժելիկա Բուշար[15] |
Միշել Պֆայֆեր | Էլիզաբեթ Քոլինզ Ստոդդարդ[16] |
Ջեքի Էյլ Հեյլի | Վիլլի Լումիս[17] |
Քլոյե Գրեյս Մորեց | Քերոլին Քոլինզ[18] |
Ջոննի Լի Միլլեր | Ռոջեր Քոլինզ[19] |
Բելլա Հիտկոտ | Վիկտորիա Վինտերս/Ժոզետտա Դյուպրե[20] |
Հելենա Բոնեմ Քարթեր | բժիշկ Ջուլիա Հոֆֆման[21] |
Գուլլիվեր Մակգրատ | Դեյվիդ Քոլինզ |
Այվեն Կեյ | Ջոշուա Քոլինզ |
Քրիստոֆեր Լի | Բիլլ Մալլոյ |
Էլիս Քուփեր | կամեո |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt1077368/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 http://www.metacritic.com/movie/dark-shadows
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Դանիական ազգային ֆիլմագրություն
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.adorocinema.com/filmes/filme-130298/
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=130298.html
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 http://www.imdb.com/title/tt1077368/fullcredits
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 http://www.filmaffinity.com/en/film264198.html
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Քլոյա Մորեցը կխաղա Ջոնի Դեփի հետ // Lenta.ru, 1 апреля 2011; по сообщению [1]
- ↑ «Թիմ Բարթոնի «Մութ ստվերները» պրեմիերայի օր են ստացել». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Тим Бёртон ищет свои «Мрачные тени» - Рамблер-Новости
- ↑ Хлоя Моретц станет дочкой Мишель Пфайффер | KINO.km.ru(չաշխատող հղում)
- ↑ Ева Грин сыграет с Джонни Деппом у Тима Бертона » StarsLife.
- ↑ «Хлое Морец и Джонни Депп в новом фильме Тима Бертона «Мрачные тени»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Джонни Ли Миллер (Джонни Ли Миллер) - Фотографии, биография, фильмография - Афиша
- ↑ Энциклопедия кино - kino.itop.net
- ↑ Вести.Ru: Мишель Пфайфер пригласили в новый проект Тима Бёртона
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի պաշտոնական կայք
- Ֆիլմի պաշտոնական կայք(չաշխատող հղում) (ռուս.)
- «Մութ ստվերներ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Թիմ Բարթոնի ֆիլմեր
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների ֆենտեզի ֆիլմեր
- 2012 ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան սարսափ կատակերգություն ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի կինոկատակերգություններ
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Անգլիայում նկարահանված ֆիլմեր
- Ավստրալիական ֆիլմեր
- Ֆիլմեր մարդագայլերի մասին
- Ֆիլմեր վամպիրների մասին
- Ֆիլմեր վհուկների մասին
- Ֆիլմերի երաժշտություն ըստ Դենի Էլֆմանի
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Մենում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1972 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1760 թվականին
- Ամերիկյան ֆանտաստիկ սարսափ ֆիլմեր