Նագասակի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նագասակի (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Նագասակի | |||||
ճապոներեն՝ 長崎市 | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Համայնք | Նագասակի | ||||
Հիմնադրված է | 1579 թ. թ. | ||||
Մակերես | 406,40 կմ² | ||||
ԲԾՄ | 105 մետր | ||||
Բնակչություն | 441․810 մարդ | ||||
Խտություն | 1087,13 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Հեռախոսային կոդ | 958 | ||||
Փոստային ինդեքս | 850-8685 | ||||
Փոստային դասիչ | 850-0002–852-8154[1] | ||||
Պաշտոնական կայք | www1.city.nagasaki.nagasaki.jp | ||||
| |||||
Նագասակի (ճապոներեն՝ 長崎 ( արտասանություն)), կենտրոնական նավահանգստային քաղաք Ճապոնիայում, գտնվում է Կյուսյու կղզու արևմուտքում, Նագասակիի ծոցում։ Քաղաքի մակերեսը 406.40 կմ² է, բնակչությունը՝ 441 810 մարդ, խտություն 1087,13 մարդ/կմ²։
Քաղաքում տեղակայված են ռազմածովային զինանոցը, համալսարանը, Առևտրի և արդյունաբերության և Արվեստի թանգարանները։ Տեսարժան վայրերն են՝ Օուրա եկեղեցին, Սուվայի սանտոյական դամբարանը (16-րդ դար), Սոֆուկուձի բուդդայական տաճարային համալիրը, Կոֆկուձին, Մեգանեբասի կամուրջը (բոլորը՝ 18-րդ դար)։
Համաշխարհային երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ամերիկյան ատոմային ռմբակոծությունների արդյունքում Հորսիմայում և Նագասակիում, Նագասակին դարձավ երկրորդ և, ըստ ամսաթվի, վերջին քաղաքը, որն անցավ միջուկային հարձակման միջով (օգոստոսի 9,1945,ժամը 11.02 առավոտյան, ըստ Ճապոնիայի տեղական ժամի)[2]։
2017թ.-ին քաղաքն ուներ 425,723 բնակչություն և բնակչության խտությունը 1,000 մարդ/կմ²։ Ամբողջական տարածքը՝ 406.35 կմ²[3]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոշոր նավահանգիստ է, ձկնորսական, նավաշինական և նավանորոգման կենտրոն։ Զարգացած է մեքենաշինությունը, մետալուրգիան, սննդի, տեքստիլ, նավթաքիմիական, փայտասղոցման արդյունաբերությունը։ Ռազմածովային զինանոց է։ Ունի համալսարան։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նագասակիում կա օդանավակայան՝ Օմուրա արվարձանում, նավահանգիստ, երկաթգիծ, տրամվայի և ավտոբուսային տերմինալներ։ Քաղաքն ունի նաև ճոպանուղի դեպի Ինասա լեռ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մեգանեբասի կամուրջը
-
Օուրա եկեղեցին
-
Սուվայի սանտոյական դամբարանը
-
Սոֆուկուձի բուդդայական տաճարային համալիրը
-
Կոֆկուձի համալիրը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.geopostcodes.com/Nagasaki_shi
- ↑ Hakim, Joy (1995 թ․ հունվարի 5). A History of US: Book 9: War, Peace, and All that Jazz. New York: Oxford University Press. ISBN 978-0195095142.
- ↑ «Land Area and Environment - Nagasaki - Japan - knoema.com». Knoema (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նագասակի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 139)։ |