Նատալյա Տոլստայա
Նատալյա Տոլստայա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1943[1] |
Ծննդավայր | Ելաբուգա, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունիսի 15, 2010[2] (67 տարեկան) կամ հունիսի 16, 2010[1] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Մասնագիտություն | բանասեր, գրող, լեզվաբան, թարգմանչուհի և համալսարանի դասախոս |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Նատալյա Տոլստայա (մայիսի 2, 1943[1], Ելաբուգա, ԽՍՀՄ - հունիսի 15, 2010[2] կամ հունիսի 16, 2010[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս բանաստեղծուհի, դասավանդել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի սկանդինավյան բանասիրության ամբիոնում։ Եղել է շվեդերենի դասախոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսեյ Նիկոլաևիչ Տոլստոյի, Միխայիլ Լոզինսկիի և Նատալյա Կրանդիևսկիի թոռնուհին է, Նիկիտա Տոլստոյի ու Լոզինսկայայի դուստրը։ Նատալյա Տոլստայան ծնվել է Ելաբուգայում՝ գրական ստեղծագործություններով հարուստ ընտանիքում։
Ավարտել է Լենինգրադի համալսարանը և մինչև կյանքի վերջը դասավանդել է սկանդինավյան բանասիրության ֆակուլտետում։ Եղել է դոցենտ, դոկտոր։ Շվեդերենով հեղինակել է մի շարք դասագրքեր։
1990֊ական թվականների սկզբին գրել է արձակ պատմություններ։ Նրա առաջին պատմվածքը գրվել և հրատարակվել է շվեդերենով։ 1990֊ական թվականների կեսերին ռուսերենով գրել է երեք արձակ գիրք՝ «Քույրեր», «Երկուսը» և «Մեկը»։
Նատալյան «Զվեզդա» ամսագրի կողմից արժանացել է Դովլաթովի մրցանակին։ 2004 թվականին Շվեդիայի և Ռուսաստանի միջև շփումների զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է «Բևեռային աստղ» արքայական շքանշանով։
Մահացել է 2010 թվականի հունիսի 15֊ին[3]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մորական մեծ պապը՝ Բորիս Միխայլովիչ Շապիրով, ռազմական բժիշկ, Կարմիր խաչի գործիչ, գաղտնի խորհրդական։
- Մորական պապը՝ Միխայիլ Լեոնիդովիչ Լոզինսկի, գրականության թարգմանիչ, պոետ։
- Հորական պապը՝ գրող Ալեքսեյ Նիկոլաևիչ Տոլստոյ։
- Հորական տատը՝ Նատալյա Վասիլևնա Կրանդիևսկայա Տոլստայա, պոետ։
- Հայրը՝ Նիկիտա Ալեքսեևիչ Տոլստոյ, ֆիզիկոս, հասարակական և քաղաքական գործիչ։
- Մայրը՝ Նատալյա Միքայլովնա Լոզինսկայա (Տոլստայա)։
- Քույրը՝ Տատյանա Նիկիտիչնա Տոլստայա, բանաստեղծուհի, հրապարակախոս և հեռուսահաղորդավարուհի։
- Եղբայրը՝ Իվան Նիկիտիչ Տոլստոյ, բանասեր, արտագաղթի պատմաբան, սառը պատերազմի ժամանակաշրջանի մասնագետ։ Ազատություն ռադիոկայանի տեսաբան։
- Եղբայրը՝ Միխայիլ Նիկիտիչ Տոլստոյ, Ֆիզիկոս, քաղաքական և հասարակական գործիչ։
- Զարմիկը՝ Արտեմի Լեբեդև։
- Ամուսին՝ Իգնատի Միխայլովիչ Իվանովսկի։
- Որդին՝ Նիկոլայ Իվանովսկի։
Մատենախոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քույրեր» (Տատյանա Տոլստայա՝ քրոջ հետ միասին)[4]
- «Երկուսը» (քրոջ հետ միասին)[5]
- «Մեկը»[6]
- Դասագիրք շվեդերենով (Մասլովո Լաշանսկոյի հետ)[7]
- «Օտարերկրացին առանց սննդի» (պատմվածք, որը հետագայում ընդգրկվել է «Մեկը» հավաքածուում, տարբերակը հարմարեցված է ռուս ուսանողների համար, տեքստի պատրաստումը Յուդինի։)[8]
Հարցազրույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քույր (Նատալիա Տոլստոյի հիշատակին)(չաշխատող հղում) // 2010 թվականի հունիսի 20֊ին հեռարձակվեց Ազատություն ռադիոկայանով, դրա հետ մեկտեղ նաև 1997 թվականի Տոլստոյի տված հարցազրույցը, (վարող՝ Իվան Տոլստոյ) (աուդիոձայնագրություն(չաշխատող հղում)).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.kommersant.ru/doc.aspx?DocsID=1387345&NodesID=7
- ↑ «Умерла писательница Наталия Толстая». Коммерсантъ. 16 июня 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Толстая Т.Н., Толстая Н.Н. Сёстры. — М.: Подкова, 1998. — 396 с. — 15 000 экз. — ISBN 5-89517-030-7
- ↑ Толстая Н.Н., Толстая Т.Н. Двое. — М.: Подкова, 2001. — 480 с. — 50 000 экз. — ISBN 5-89517-148-1
- ↑ Толстая Н.Н. Одна. — М.: Эксмо, 2007. — 320 с. — ISBN 978-5-699-22337-4
- ↑ Маслова-Лашанская С.С., Толстая Н.Н. Учебник шведского языка. — М.: Литера, 2005. — 384 с. — 3000 экз. — ISBN 5-94455-010-4
- ↑ Толстая Н.Н. Иностранец без питания. — Златоуст, 2001, 2002. — 24 с. — (Библиотека Златоуста). — 1000+2000 экз. — ISBN 5-86547-215-1/5-86547-275-5
|
- Մայիսի 2 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Հունիսի 15 մահեր
- 2010 մահեր
- Հունիսի 16 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գիտնականներ այբբենական կարգով
- Ռուս բանասերներ
- Ռուս մանկավարժներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Ռուս կին գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- Ռուս լեզվաբաններ
- Խորհրդային գրողներ