Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Նատրումի բրոմիդ, , բրոմաջրածնական թթվի նատրիումականաղը։ Անգույն բյուրեղներ են, հալվում են 760 °C-ում, եռում՝ 1390 °C-ում։ Լուծվում է ջրում (100 գ-ում՝ 94,6 գ, 25 °C) և օրգանական լուծիչներում։ Ջրային լուծույթներից անջատվում է բյուրեղահիդրատը։ Նատրումի բրոմիդ ստանում են բրոմով նատրիումի հիդրօքսիդի վրա ազդելով՝ վերականգնիչների (մրջնաթթու, ամոնիակ) առկայությամբ կամ և -ի փոխազդեցությամբ։ Օգտագործվում է լուսազգայուն նյութերի (արծաթբրոմայինլուսանկարչական ժապավեն և թուղթ) արտադրության համար և բժշկության մեջ, որպես հանգստացնող և քնաբեր միջոց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 199)։