Jump to content

Նատրիումի նիտրատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատրիումի նիտրատ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևNaNO₃
Մոլային զանգված1,4E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն2,257 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան308 °C և 307 °C[2] °C
Կազմալուծման ջերմաստիճան380 °C
Գոյացան էնթալպիա−257 կՋ/մոլ կՋ/մոլ
Հալման էնթալպիա16 կՋ/մոլ կՋ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար7631-99-4
PubChem24268, 517680
EINECS համար231-554-3
SMILES[N+](=O)([O-])[O-].[Na+]
ЕС231-554-3
RTECSWC5600000
ChEBI22688
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Նատրիումի նիտրատ, նատրիումական բորակ, չիլիական բորակ, , ազոտական թթվի նատրիումական աղը։ Անգույն բյուրեղական նյութ է, խտությունը՝ 2257 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 308 °C, ավելի տաքացնելիս քայքայվում է, առաջացնելով և , բարձր ջերմաստիճաններում՝ ազոտ, նատրիումի օքսիդներ և թթվածին։ Լավ է լուծվում ջրում (100 գ-ում՝ 88 գ 20 °C)։ Բազմաթիվ աղերի հետ առաջացնում է դյուրահալ էվտեկտիկ խառնուրդներ։ Ուժեղ օքսիդիչ է, խառնուրդները ֆոսֆորի, ծծմբի, ածխածնի, ալյումինի հետ պայթուցիկ են։ Նատրիումի նիտրատ ստանում են նատրիումի հիդրօքսիդի կամ կարբոնատի և ազոտական թթվի կամ օդախառն ազոտի օքսիդների փոխազդեցությամբ։ Օգտագործվում է որպես ազոտական պարարտանյութ (16% N), ինչպես նաև սննդի, ապակու արդյունաբերություններում և այլուր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 199