Շեկել
Շեկել (աքքադերեն՝ 𒅆𒅗𒇻, եբրայերեն՝ שקל, եբրայերեն՝ שקלים), արժույթի հնագույն միավոր, հին միջագետքյան արծաթե մետաղադրամ։ Շեկելը սկզբում կշռի միավոր էր՝ մոտավորապես 11 գրամ (0,35 ունցիա), ապա դարձել է դրամական միավոր Տյուրոսում և Կարթագենում, իսկ հետո՝ Հասմոնյան Հուդեայում։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեկել բառը ծագում է աքքադերեն šiqlu կամ siqlu-ի բառից, համարժեք է շումերական gin2 կշռի միավորին[1]։ Բառի գործածությունն առաջին անգամ հաստատվել է Մ.թ.ա 2150 թվականին Աքքադի Նարամ-Սին արքայի օրոք, իսկ ավելի ուշ՝ Համուրաբի թագավորի օրենքների գրքում Մ.թ.ա. 1700 թվականին։
šql արմատը հանդիպում է եբրայերեն «կշռել» (shaqal), «կշիռ» (mishqal) և «կշռում» (shiqqul) բառերում։ Այն հարազատ է արամեական tqland արաբերեն արմատին ṯql (ث ق ل, thiqāl՝ «քաշ», thāqil՝ «ծանր» կամ mithqal՝ «կշռի միավոր»)։
Դանիելի գրքի 5-րդ գլխում Բաղդասարի խրախճանքի (հայտնի է նաև որպես «Պատի գրություն») մասին գրառման տեքստում{{Daniel 5:30–31[2] հանդիպում է արամեերեն բառի գաղտնի օգտագործումը՝ Mene, mene, tekel, u-farsin:
Շեկելը անգլերեն լեզվի մեջ է մտել եբրայերեն Աստվածաշնչի միջոցով, որտեղ այն առաջին անգամ օգտագործվել է Ծննդոց 23 գլխում։
«Շեկել» եզրը օգտագործվել է 9,6 կամ 9,8 գրամ (0,31 կամ 0,32 ունցիա) միավորի համար, որն օգտագործվում էր բրոնզեդարյան Եվրոպայում կշռաքարերի և բրոնզի կտորների համար, որոնք կարող էին ծառայել որպես դրամ[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենահին շեկելները քաշի միավոր էին, որոնք օգտագործվում էին առևտրի համար որպես քաշի այնպիսի միավորներ, ինչպիսիք են գրամը և տրոյական ունցիան, մինչև մետաղադրամների հայտնվելը։ Շեքելը տարածված էր արևմտյան սեմական լեզուներով խոսողների մեջ։ Մովաբացիները, եդոմացիները և փյունիկեցիները օգտագործում էին շեկելը։ Կարթագենյան մետաղադրամը հիմնված էր շեկելի վրա, նախորդում էր Տյուրոս քաղաքում համապատասխան մետաղադրամների թողարկմանը[4]։
Մետաղադրամները օգտագործվել են և հավանաբար հայտնագործվել են հին Անատոլիայի առևտրականների կողմից, որոնք նշան էին դրոշմում՝ ամեն անգամ օգտագործելիս կշռելուց խուսափելու համար։ Հերոդոտոսը նշում է, որ առաջին մետաղադրամը թողարկել է Կրեսոսը՝ Լիդիայի թագավորը, տարածվելով որպես ոսկե դարիկ մետաղադարամ (20 սիգլո կամ շեկել)[5], որը թողարկվել է Աքեմենյան կայսրության կողմից, և արծաթե աթենական օբոլ և դրահմա։ Վաղ մետաղադրամները դրամներ էին, որոնք դրոշմված էին պաշտոնական կնիքով՝ հաստատելու իրենց քաշը։ Թողարկվել են արծաթե ձուլակտորներ, որոշները՝ գծանշումներով։ Հետագայում իշխանությունները որոշում էին, թե ով է նախագծում մետաղադրամները[6]։
Ինչպես շատ հին միավորների դեպքում, շեկելը ևս տարբեր արժեքներ ուներ՝ կախված դարաշրջանից, կառավարությունից և տարածաշրջանից։ Սովորաբար հանդիպում է 7-ից[7] մինչև 17 գրամ կշիռներով և 11[8], 14 և 17 գրամ արժեքներով մետաղադրամը։ Երուսաղեմի տաճարի տարածքում վերջերս հայտնաբերված երկու շեկելի կշիռը, որը թվագրվում է Երուսաղեմի առաջին տաճարի ժամանակաշրջանով, կշռում է 23 գրամ[9], ինչը հավասար է 11,5 գրամ մեկ շեկելի համար Իսրայելում միապետության ժամանակաշրջանում։ Այն օգտագործվում էր բանվորներին վճարելու համար։
Հին աշխարհում գրանցված աշխատավարձի չափը լայնորեն տատանվում էր։ Համմուրաբիի օրենսգիրքը (մ.թ.ա. 1800) սահմանում է աշխատավարձը տարեկան մոտավորապես 10 շեկել, որը հաստատվել է Իսրայելի օրենսդրության մեջ՝ Երկրորդ Օրինաց 15:18-ը Ելք 21:32-ի հետ համեմատության միջոցով[10]։
Ավելի ուշ, Աքեմենյան կայսրության (մ.թ.ա. 539–333) գրանցումները տատանվում են ամսական առնվազն 2 շեկելից մինչև 7-10 սիկղ։ Պարսկական ժամանակաշրջանում ապրուստի համար պահանջում էր տարեկան առնվազն 22 շեկել եկամուտ[11]։
Իսրայելցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելք 30.24-ը նշում է, որ սուրբ օծման յուղի բաղադրիչների չափերը պետք է հաշվարկվեին շեկելի միջոցով ( Ելք 38.24–26, և 3.47-ում՝ առաջնեկ տղաների[12] և Թվոց 7։12–88 հատվածներում՝ Իսրայելի ցեղերի առաջնորդների ընծաների համար), ինչը ենթադրում է, որ իշխանությունները սահմանել են տաճարի նպատակների համար օգտագործվող շեկելի չափանիշները։
Համաձայն Ղևտական օրենքի, երբ պետք է անցկացվեր իսրայելցիների մարդահամարը, յուրաքանչյուր հաշվարկված անձ պարտավոր էր վճարել կես շեկել որպես քավություն (Ելք 30.11–16):
Արամեական թեքելը (tekel), որը նման է եբրայական շեկելին, օգտագործված է Բաղդասարի խրախճանքի ժամանակ, համաձայն Դանիելի գրքի, և սահմանվում է որպես կշռված, ընդհանուր արմատ ունի շեկել բառի հետ և կարող է նույնիսկ հավելյալ վկայել դրա սկզբնական գործածության մասին՝ որպես կշռի միավոր։
Երկրորդ տաճարի ժամանակաշրջանի կես-շեկել տաճարի հարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ տաճարի ժամանակաշրջանում հրեաների մեջ ընդունված էր ամեն տարի կիս-շեկել տալ Տաճարի գանձարանին՝ Տաճարի տեղամասերի պահպանման համար, ինչպես նաև օգտագործվում էր հանրային առաջարկություններով կենդանիներ գնելիս։ Այս գործելակերպը վերաբերում էր ոչ միայն Իսրայելի երկրում ապրող հրեաներին, այլև Իսրայելի երկրից դուրս ապրող հրեաներին[14]։
1999-2001 թվականներին Իսրայելի Հորվատ Էթրիում իրականացված պեղումները Բոազ Զիսուի և Իսրայելի հնագիտական վարչության (IAA) ղեկավար Ամիր Գանորի գլխավորությամբ, կարևոր գտածոներ են տվել, որոնցից ամենաթանկը կիս-շեկել մետաղադրամն է։ Այն հատվել է մ.թ. 2-րդ դարում, վրան դաջված են պալեո-եբրայերեն «Half-shekel» բառերը (եբրայերեն՝ חצי השקל)։ Մետաղադրամն ունի 6,87 գրամ արծաթի պարունակություն[15]։ Ըստ հրեա պատմաբան Հովսեփոսի՝ Երուսաղեմի տաճարին կիս-շեկելի տարեկան դրամական տուրքը համարժեք էր երկու աթենական դրահմայի, որոնցից յուրաքանչյուրը կշռում էր մոտ 4,3 գրամ[16]։
Հրեա-հռոմեական պատերազմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հրեական ապստամբության դրամը թողարկվել է մ.թ. 66-70 թվականներին Առաջին հրեա-հռոմեական պատերազմի ժամանակ՝ որպես միջոց, որով ընդգծվում էր Հրեաստանի անկախությունը հռոմեական տիրապետությունից, նաև փոխարինում էր օտար աստծու պատկերով Տյուրոսի շեկելին, որը նախկինում հատվել էր տաճարի հարկը վճարելու համար[17]։
Բար Կոխբա շեկելը[18] թողարկվել է 132-135 թվականներին Բար Կոխբայի ապստամբության ժամանակ։
Կարթագեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փյունիկյան կամ Կարթագենյան շեկելը սովորաբար կազմում էր մոտ 7,2 գրամ արծաթով և 7,5 գրամ ոսկով (առաջարկելով 12:1 փոխարժեքով)[7]։ Այն առաջին անգամ մշակվել է Սիցիլիայում մ.թ.ա. 4-րդ դարի կեսերին[4]։ Այն կապված էր Կարթագենի վարձկան բանակների վճարումների հետ և բազմիցս արժեզրկվել է Փյունիկյան պատերազմներից յուրաքանչյուրի ընթացքում։ Այս արժույթի քանակն ու որակը աճել են Կարթագենյան կայսրության՝ դեպի Իսպանիա ընդարձակման հետևանքով, Բարկիդների դինաստիայի օրոք, մինչև Երկրորդ Փյունիկյան պատերազմը, և Հաննիբալի(չաշխատող հղում) օրոք՝ Երրորդ Փյունիկյան պատերազմից առաջ։ Ողջ ժամանակաշրջանում Հյուսիսային Աֆրիկայում Կարթագենի իշխանության ներքո ավելի տարածված էր բրոնզե մետաղադրամի օգտագործումը կամ ոչ մի մետաղադրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ վճարվում էին վարձկան բանակները, իսկ մետաղադրամների մեծ մասը շրջանառվում էր Իբերիայում, Սարդինիայում և Սիցիլիայում[7]։
Տյուրոս
[խմբագրել | խմբագրել կոդը]Տյուրոսի շեկելը սկսել է թողարկվել մ.թ.ա. 300 թվականին[4]։ Իր արծաթի հարաբերական մաքրության շնորհիվ այն դարձավ Երուսաղեմի տաճարի հարկի վճարման նախընտրելի միջոցը՝ չնայած իր թագավորական և հեթանոսական պատկերներին։ Չորս կանոնական ավետարաններում Հիսուսի կողմից վտարված դրամափոխները նրանք են, որոնք փոխանակում էին հավատացյալների ամենացածր ընդհանուր արժույթը նման շեկելներով։
30 արծաթը, որը քահանայապետները վճարել են Հուդա Իսկարիովտացուն՝ Հիսուսին մատնելու դիմաց, կարող է դիտվել որպես հղում Տյուրոսի շեկելին[19]։
Ներկայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեկելը փոխարինեց իսրայելական ֆունտին (եբրայերեն՝ לִירָה, լիրա) 1980 թվականին։ 1985 թվականին այն փոխարինվեց նոր շեկելով՝ հիպերինֆլյացիայի պատճառով։ Դրա արժույթի խորհրդանիշն է՝ ₪ , հաճախ նշվում է որպես ש״ח կամ NIS: Բաժանվում է 100 ագորայի։ Երկու իսրայելական շեկելները բացառապես արժույթի միավորներ են և կապված չեն որևէ թանկարժեք մետաղի քաշի հետ։
2014 թվականի թղթադրամների շարքով Իսրայելի բանկը հրաժարվել է Sheqel և Sheqalim տառադարձումներից՝ հօգուտ ստանդարտ անգլերեն ձևերի Shekel և Shekels:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Banknotes and coins catalog, Banking of Israel, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 17-ին, Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին
- «Sheqel», Coins (catalog with pictures), Colnect
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեկել» հոդվածին։ |
|
- Шекель՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- Հիմնական արժույթների փոխարժեքները շեկելի նկատմամբ
- Տարադրամի փոխարժեքներ(անգլ.)
- Իսրայելական շեկել և լիրա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Dilke, Oswald Ashton Wentworth (1987). Mathematics and measurement. University of California Press. էջ 46. ISBN 9780520060722.
- ↑ Seow, 2003, էջեր 74–75
- ↑ Ialongo, Nicola; Lago, Giancarlo (2021). «A small change revolution. Weight systems and the emergence of the first Pan-European money». Journal of Archaeological Science. 129: 105379. Bibcode:2021JArSc.129j5379I. doi:10.1016/j.jas.2021.105379. hdl:11573/1547061.
- ↑ 4,0 4,1 4,2 Bronson, Bennet (1976 թ․ նոյեմբեր), «Cash, Cannon, and Cowrie Shells: The Nonmodern Moneys of the World», Bulletin, vol. 47, Chicago: Field Museum of Natural History, էջեր 3–15.
- ↑ «Siglos». Encyclopædia Britannica..
- ↑ DIA, 1964
- ↑ 7,0 7,1 7,2 Crawford, Michael Hewson (1985). Philip Grierson (ed.). Coinage and Money under the Roman Republic: Italy and the Mediterranean Economy. The Library of Numismatics. Berkeley: University of California Press. ISBN 0-520-05506-3.
- ↑ Tenney, Merril, ed. (1976). «Weights and Measures». The Zondervan Pictorial Encyclopedia of the Bible. Vol. 5. Grand Rapids, MI: Zondervan.
- ↑ Laden, Jonathan (2020 թ․ հոկտեմբերի 15). «Iron Age Weight Found near Temple Mount». 15 October 2020.
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ Botterweck, G. Johannes; Ringgren, Helmer; Fabry, Heinz-Josef (2004). Theological Dictionary of the Old Testament. Wm. B. Eerdmans Publishing. էջ 132. ISBN 978-0-8028-2345-8.
- ↑ Altmann, Peter (2016). Economics in Persian-Period Biblical Texts: Their Interactions with Economic Developments in the Persian Period and Earlier Biblical Traditions. Mohr Siebeck. էջ 62. ISBN 978-3-16-154813-0.
- ↑ See Bemidbar (Parsha)#Sixth reading — Numbers 3:40–51
- ↑ «Ancient Jewish Coins: Coins from the First Revolt (66–70 CE)». Jewish Virtual Library. American-Israeli Cooperative Enterprise. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Josephus, Antiquities of the Jews (xviii. 9, § 1)
- ↑ Boaz Zissu & Amir Ganor, Horvat Ethri — A Jewish Village from the Second Temple Period and the Bar Kokhba Revolt in the Judean Foothills, Journal of Jewish Studies 60 (1), Oxford Centre for Hebrew and Jewish Studies, London 2009, pp. 96; 118.
- ↑ Josephus, Wars of the Jews (vii. 6, § 6).
- ↑ «Jerusalem's Tyrian Shekels: a lesson in priorities».
- ↑ Cesarik, N., Filipčić, D., Kramberger, V. (2018). "Bar Kokhba’s bronze coin from Kolovare Beach in Zadar". Journal of the Archaeological Museum in Zadar, Vol. 32. No. 32.
- ↑ Wiseman, Donald J. (1958). Illustrations from Biblical Archaeology. London: Tyndale Press. էջեր 87–89..