Շենգեն գոտի
Եվրոպայի քարտեզ Անդամ երկրներ Դե ֆակտո անդամակցող Եվրամիության անդամ երկրներ, որոնք իրավականորեն կարող են մտնել Շենգեն գոտի, սակայն անդամ չեն | |
Գոտի | Եվրամիություն |
---|---|
Տեսակ | Բաց սահմանների տարածք |
Ստեղծում | 1995 |
Անդամներ | 26 երկիր |
Տարածք | 4,312,099 կմ2 |
Բնակչություն | 419,392,429 |
Խտություն | 97/կմ2 |
ՀՆԱ | US$15 տրիլիոն[1] |
Շենգեն գոտի (անգլ.՝ Schengen Area, գերմ.՝ Schengen-Raum, ֆր.՝ l'espace Schengen), Եվրոպական 26 երկիր ընդգրկող տարածք, որոնց անդամ երկրները պաշտոնապես վերացրել են միմյանց միջև սահմանին անձնագրային և այլ տեսակի հսկողությունները։ Տարածքը հիմնականում գործում է որպես մեկ միասնական իրավական շրջան միջազգային զբոսաշրջության համար՝ ընդհանուր վիզային քաղաքականությամբ։ Տարածքի անունը գալիս է շենգենյան համաձայնագրից։ Շենգեն գոտու անդամ երկրներն ունեն ուժեղ սահմանային հսկողություն ոչ շենգեն երկրների համար։
Եվրոպական միությանն անդամ 28 երկրներից 22-ն անդամակցում են շենգեն գոտուն։ ԵՄ անդամ 6 երկրներ շենգեն գոտու մեջ չեն։ Դրանցից չորսը՝ Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը և Ռումինիան իրավաբանորեն պարտավորված են միանալ տարածքին, իսկ երկուսը՝ Իռլանդիան և Մեծ Բրիտանիան չունեն այդ պարտավորությունը։ Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամ չորս երկրներ՝ Իսլանդիան, Լիխտենշտայնը, Նորվեգիան և Շվեյցարիան Եվրամիության անդամ չեն, սակայն ստորագրել են շենգենյան համաձայնագիրը։ Եվրոպայի 3 քաղաք-պետություններ՝ Մոնակոն, Սան Մարինոն և Վատիկանը դե ֆակտո հանդիսանում են շենգեն գոտի։
Շենգեն գոտու 4'312'099 քառ․ կմ տարածքում բնակվում է 400 միլիոն մարդ[2]։ Մոտ 1,7 միլիոն մարդ աշխատանքի համար ամեն օր հատում է եվրոպական սահմանը։ Որոշ շրջաններում այս ցուցանիշը հասնում է աշխատողների մեկ երրորդին։ Յուրաքանչյուր տարի մոտ 1,3 մլրդ մարդ հատում է Շենգեն գոտու սահմանները։
Սահմանի 57 միլիոն հատումները կապված են ավտոմոբիլներով բեռների փոխադրման հետ, որոնց արժեքը տարեկան կազմում է €2,8 տրիլիոն[3][4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://knoema.com/IMFWEO2016Apr/imf-world-economic-outlook-weo-april-2016
- ↑ The Schengen Area (PDF). European Commission. 2008 թ․ դեկտեմբերի 12. doi:10.2758/45874. ISBN 978-92-79-15835-3. Վերցված է 2013 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ European Parliamentary Research Service (March 2016). «The economic impact of suspending Schengen» (PDF). Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
- ↑ European Council on Foreign Relations (2016). «The Future of Schengen». Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Schengen's economic impact: Putting up barriers». The Economist. 2016 թ․ փետրվարի 6. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.