Շվաց
Բնակավայր | |||
---|---|---|---|
Շվաց | |||
գերմ.՝ Schwaz | |||
| |||
Երկիր | Ավստրիա | ||
Համայնք | Շվաց շրջան | ||
Մակերես | 20 կմ², 20,21 կմ² | ||
ԲԾՄ | 545±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||
Բնակչություն | ▲13 810 մարդ (2021)[1] | ||
Ժամային գոտի | կենտրոնաեվրոպական ամառային ժամ, UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 05242 | ||
Փոստային դասիչ | 6130 | ||
Ավտոմոբիլային կոդ | SZ | ||
Պաշտոնական կայք | schwaz.at/category/startseite/ և schwaz.at | ||
| |||
Շվաց (գերմ.՝ Schwaz), քաղաք Ավստրիայում՝ Տիրոլ վարչական շրջանում։
Մտնում է Շվաց շրջանի կազմի մեջ։ Ունի մոտ 12802 բնակիչ (2008 թվականի հունվարի 30-ի դրությամբ)։ Զբաղեցնում է 2020,50 կմ2 տարածք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավելի քան 120 տարի աշխարհում եղել է առաջատարը արծաթի արդյունահանման մեջ։ Շվացն անվանել են «լեռնային արդյունաբերության հայր»։ Քաղաքը բարգավաճել է 1500 թվականին, երբ այնտեղ ապրում էր 20 000 մարդ, և այն երկրորդն էր իր մեծությամբ Վիեննայից՝ Հաբսբուրգյան միապետության քաղաքից հետո։ Շվացական արծաթից կտրեցին և դրվագեցին մետաղադրամներ, իսկ պղնձից սարքեցին թնդանոթներ։ Քաղաքի նախկին հարստության մասին վկայում է 14 000 պղնձյա ափսեներով ծածկված ծխական եկեղեցին։
Լեռնային գործը Շվացում անկում ապրեց 1550 թվականից, երբ Հարավային Ամերիկայում հայտնաբերվեցին արծաթով հարուստ հանքեր։ Քաղաքն աստիճանաբար սկսեցին լքել շատ բնակիչներ։ Արծաթի հին հանքավայրերից շատերն այժմ վերածվել են Ավստրիայի լավագույն թանգարանների[2][3][4]։
Քաղաքական իրավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի ղեկավար՝ Հանս Լինտներ (ԱԺԿ)՝ 2004 թվականի ընտրության արդյունքով։
Համայնքի ներկայացուցչական խորհուրդը (գերմ.՝ Gemeinderat) կազմված է 21 տեղից։
Եղբայր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվացը հանդիսանում է հետևյալ քաղաքների եղբայր քաղաք.
- Բուր-դե Պեաժ, Ֆրանսիա
- Մինդելհայմ, Գերմանիա
- Տերմենո սուլա Ստրադա դել Վինո, Իտալիա
- Տրենտո, Իտալիա
- Վերբանիա, Իտալիա
- Սատու-Մարե, Ռումինիա
- Սան Ֆելիու դե Գիշոլս, Իսպանիա
- Իստ Գրինստիդ, Մեծ Բրիտանիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.statistik.at/blickgem/blick1/g70926.pdf
- ↑ «Швац». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
- ↑ Серебряная шахта в Шваце
- ↑ Города Австрии: Швац
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվաց» հոդվածին։ |
|