Jump to content

Չուպակաբրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չուպակաբրա
Տեսակկրիպտիդներ և առասպելական էակ
 Chupacabra Վիքիպահեստում

Չուպակաբրա (իսպ.՝ chupacabras, chupar «ծծել» + cabra «այծ»․ բառացի «այծ ծծող, այծի վամպիր»), գիտությանը անհայտ արարած, քաղաքային լեգենդի կերպար։ Ըստ առասպելի՝ չուպակաբրան սպանում է կենդանիներին (հիմնականում այծերին) և ծծում նրանց արյունը։ Չուպակաբրան հաճախ դառնում է գեղարվեստական ֆիլմերի, հեռուստասերիալների, գրքերի[1] և մուլտֆիլմերի հերոս։

Չուպակաբրայի գոյության մասին հավաստի տեղեկություններ չկան։ Այդուհանդերձ, լրատվամիջոցները պարբերաբար տարածում են տարբեր շրջաններից ստացվող ականատեսների վկայություններ, որոնք իբր տեսել են չուպակաբրա։ Հաճախ հիվանդությունների կամ մուտացիաների արդյունքում փոփոխությունների ենթարկված կենդանիներին (շներ, կոյոտներ, աղվեսներ, շնագայլեր) սխալմամբ ընդունում են որպես չուպակաբրա[2][3]։

Չուպակաբրայի մասին քաղաքային լեգենդը սկսվում է 1950-ականներից, երբ Պուերտո Ռիկոյում հայտնաբերել են մի քանի սատկած այծեր, որոնց արյունը եղել է ծծված[4]։ 1990-ականների կեսերին լեգենդը մեծ տարածում է գտել հիմնականում հեռուստատեսության և համացանցի միջոցով[5]։ 1995 թվականին, ամենայն հավանականությամբ, ոգեշնչված «Առանձնյակ» ֆիլմից[6], հայտնվել են չուպակաբրայի նկարագրություններ՝ որպես մոտ մեկ մետր բարձրությամբ երկոտանի արարածի՝ ծածկված շեկ մազերով և կողքերից դուրս ցցված փշերով[7]։ 2000-ականների սկզբին չուպակաբրան արդեն նկարագրվում էր հիմնականում որպես չորքոտանի, շան կամ կոյոտի նման արարած՝ ժանիքներով և խոզի մռութով[7]։

Հայտնաբերման մասին հաղորդագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե չուպակաբրայի մասին առաջին հաղորդումները եղել են Պուերտո Ռիկոյից, ապա արդեն 1990-ականների կեսերին, երբ լեգենդը տարածվել է և մեծ ժողովրդականություն է ձեռք բերել, չուպակաբրայի հայտնաբերման մասին տեղեկություններ հայտնվել են Դոմինիկյան Հանրապետությունում, Արգենտինայում, Բոլիվիայում, Չիլիում, Կոլումբիայում, Բրազիլիայում, Հոնդուրասում, Մեքսիկայում և Լատինական Ամերիկայի այլ երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում[8]։

2005 թվականին ֆերմեր Ռեջի Լագովը թակարդն է գցել անմազ, շան նման արարածի, որը հարձակվում էր նրա անասունների վրա[9]։ ԴՆԹ-ի թեստի արդյունքում պարզվել է, որ արարածը շատ ծեր ու մազազուրկ կոյոտ է[10]։

Չուպակաբրայի գոյությունը հաստատող հավաստի գիտական ապացույցներ չկան։ Որոշ երկրների գիտական հաստատություններ հետազոտություններ են անցկացնում ձեռք բերված հետքերի հիման վրա, որոնք ենթրադրաբար թողել է այդ արարածը[10][11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Тимошенко Н., Обухова Л. Сотканная из тумана. — М.: «Эксмо», 2019. — 352 с. — ISBN 978-5-04-108338-0
  2. Денис Мишин — «Чупакабра охотится ночью и многие её видели...» (2004-02-11). «Чупакабра» (ռուսերեն). world.лib.ru. Վերցված է 2009 թ․ հուլիսի 18-ին.(չաշխատող հղում)
  3. Игорь Серов (2010 թ․ օգոստոսի 6). «На Черниговщине мама чупакабры теперь воет по ночам». Сегодня.ua. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 19-ին.
  4. How Chupacabras Work
  5. Cordelia Candelaria,Peter J. García,Arturo J. Aldama. Encyclopedia of Latino popular culture
  6. Сhupacabra. Skeptic’s Dictionary
  7. 7,0 7,1 Chupacabra Science: How Evolution Made a Mythical Monster
  8. [paranormal.about.com/od/chupacabra/a/On-The-Trail-Of-The-Chupacabras.htm On the Trail of the Chupacabras]
  9. Эльвира Кошкина (2005-08-29). «В США поймали чупакабру — убийцу домашних животных» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 18-ին.
  10. 10,0 10,1 «В США раскрыта тайна «чупакабры», терроризировавшей мексиканских и американских фермеров» (ռուսերեն). 2007-11-02. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 18-ին.
  11. В сентябре 2009 года мифическая Чупакабра была поймана в Америке.