Jump to content

Պավլովսկ (թանգարան-արգելոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավլովսկ թանգարան
Տեսակpalace complex?, թանգարան-արգելոց և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան և  ԽՍՀՄ
ՏեղագրությունՊավլովսկ
Կազմված էPavlovsk Palace? և Pavlovsk Park?
Մասն էՍանկտ Պետերբուրգի պատմական կենտրոն
Հասցե196621[1]
Կայքpavlovskmuseum.ru(անգլ.)(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

«Պավլովսկ» պետական գեղարվեստա-ճարտարապետական պալատական պարկ-թանգարան արգելոց, համալիրը գտնվում է Պավլովսկ քաղաքում՝ Սանկտ Պետերբուրգի արվարձանում։ Կառուցվել է 18–րդ դարի վերջին, 19–րդ դարի սկզբին։ Պալատական պարկ համալիրում է գտնվում Պավլովսկ պալատը, որը եղել է Պավել I–ի ամառային նստավայրը։

Պալատին հարում է մոտ 600 հեկտար մակերես ունեցող պարկը, որը տարածվում է Սլավյանկա գետի երկու ափերին։ Այն համարվում է Եվրոպայի ամենամեծ լանդշաֆտային պարկերից մեկը։ Պալատը և պարկը ստեղծվել են մոտավորապես 50 տարի ժամանակամիջոցում երեք սերունդ ճարտարապետների և ձևավորողների կողմից՝ Ջակոմո Կվարենգի, Անդրեյ Վորոնիխին, Կարլ Ռոսսի, Չարլզ Կամերոն, Վինչենցո Բրեննա։

Տարածքային բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլովսկ պարկը բաժանված է հետևյալ շրջանների՝

  • Մեծ աստղ (կամ Նոր այգի)
  • Սլավյանկա գետի հովիտ
  • Կենտրոնական (Պալատական շրջան)
  • Հին Սիլվիա
  • Նոր Սիլվիա
  • Սպիտակ կեչի
  • Պարադնոյե Պոլե

Պարկի և այգու ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարում Սանկտ Պետերբուրգից 27 կմ հեռավորության վրա գտնվող Սլավյանկա գետի հովտում եղել են երկու փոքր ֆիննական գյուղեր՝ մարգագետիններով և վարելահողերով։ Գյուղերի շրջակայքում կայսրուհի Եկատերինա II-ը սիրում էր որս անել, որն իր շքախմբով այդ վայրեր էր գալիս Ցարսկոյե Սելոյից։ «Կրիկ» (այրվել է ֆաշիստական օկուպացիայի ժամանակ) և «Կրակ» (ապամոնտաժվել է 1929 թվականին) անվանումներով երկու փայտե տներ անուններով, որոնք կառուցվել են անտառում՝ Սլավյանկայի ափին, ծառայել են որսի ընթացքում կարճատև կանգառների համար: 1777 թվականի դեկտեմբերի 12-ին առաջին թոռան՝ ապագա կայսր Ալեքսանդր I-ի ծննդյան կապակցությամբ կայսրուհին այդ հողերը նվիրել է որդուն՝ մեծ իշխան Պավել Պետրովիչին։

1778-1779 թվականներին կառուցվել է երկու փոքր տուն՝ Պաուլուստ (գերմ.՝ Paullust)՝ Պավելի համար և Մարիենտալ (գերմ.՝ Marienthal) նրա կնոջ՝ Մարիա Ֆեոդորովնայի համար, նրա հոր՝ Վյուրթեմբերգի դուքսի՝ Մոնբելյարի մոտակա Էտյուպ կալվածքում գտնվող տնակների օրինակով[2]։

1779 թվականին կայսրուհի Եկատերինա II-ի հրավերով շոտլանդացի ճարտարապետ Չարլզ Կամերոնը Ցարսկոյե Սելոյում «հռոմեական տերմեր» ստեղծելու գաղափարներով ժամանել է Ռուսաստան։ Կամերոնը ուղղակիորեն չի աշխատել Պավլովսկում․ զբաղված լինելով Ցարսկո Սելոյի կառույցներով՝ նա ստեղծել է պալադյան ոճով պալատի ընդհանուր նախագիծ: Ըստ այդ նախագծի, 1782-1786 թվականներին ապամոնտաժված Պաուլուստի տեղում կառուցվել է Մեծ պալատը և այգի՝ գյուղական պալադյան վիլլայի նմանությամբ։ 1788 թվականին Պավելը, որը որպես նստավայր նախընտրում էր Գատչինան, Պավլովսկ գյուղը նվիրել է իր կնոջը՝ Մարիա Ֆեոդորովնային[3]։

Շինարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի շինարարությունը տևել է 50 տարի, իրականացվել է երեք պայմանական փուլով՝

  1. 1782-1796 թվականներին քաղաքամերձ կալվածքի հիմնադրումը և պլանավորումը ճարտարապետ Չարլզ Կամերոնի կողմից
  2. ճարտարապետ Վիչենցո Բրեննայի կողմից կայսերական կալվածքի վերափոխումը պալատի
  3. գեղարվեստական ձևավորումը վարպետներ Վորոնիխին, Կվարենգիի, Ռոսսիի, ինչպես նաև գեղանկարիչ Պետրո Գոնզագոյի կողմից

Ռուսական պալատը 1782—1796 թվականներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլովսկի պալատը հիմնադրվել է 1782 թվականի մայիսի 25–ին։ Սկզբում շինարարությունը սկսվել է Պաուլլյուստի փայտե շինության տեղում, ուստի ի սկզբանե պալատը ազնվական կալվածք էր, որն ուներ տնտեսական շինություն և այգի։ Աշխատանքը ղեկավարել է բրիտանացի ճարտարապետ Չարլզ Կամերոնը, ով մշտապես ընդհարվում էր Պավել I–ի հետ որոշ ճարտարապետական հարցերում։ Շինարարությունը ընթանում էր արագ տեմպերով և 1782 թվականի աշնանը արդեն կանգուն էր գլխավոր շենքն ու կողմային սրահները։

Կայսերական աթոռանիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1796 թվականի թագադրությունից հետո կայսրը շարունակում է պնդել պալատի չափերի մեծացման մասին, ուստի պալատը վերակառուցվեց և ընդլայնվեց, ինչը տալիս էր նրան ավելի մեծ վսեմություն ու շքեղություն։ Այդ ժամանակ շինարարության պատասխանատու նշանակվել է Կամերոնի օգնական իտալացի ճարտարապետ Վիչենցո Բրեննան։

Պալատի ընդհանուր ժամանակագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1782 թվականի մայիսի 25՝ սկսվել է Պավլովսկի պալատի շինարարությունը։
  • 1783 թվական՝ կառուցվել է կենտրոնական կորպուս։
  • 1785 թվական՝ կառուցվել է կամարակապ սրահը և ծառայողական մասնաշենքը։
  • 1787 թվական՝ ավարտվել է պալատի ներքին շինարարության մշակումը։
  • 1796 թվական՝ Պավել I–ի գահակալում։
  • 1790-ականների վերջին՝ պալատի վերակառուցում և ընդլայնում։
  • 1801՝ Պավել I–ի սպանություն
  • 1803 թվականի հունվարի 10՝ հրդեհ Պավլովսկի պալատում։
  • 1803—1805 թվականներ՝ պալատի վերականգնում։
  • 1805—1807 թվականներ՝ Պետրո Գոնզագոյի կողմից ստեղծվում է Գոնզագոյի պատկերասրահը։
  • 1808 թվական՝ կառուցվել է «կաբինետ-լապտեր» կարիատիդ, որի ճարտարապետն է Անդրեյ Վորոնիխին, իսկ քանդակագործը՝ Վ․ Ի․ Դեմուտ–Մալինովսկի[4]
  • 1822—1824 թվականներ՝ կառուցվել է գրադարանային կորպուս։
  • 1872 թվական՝ առջևի բակում տեղադրվել է Պավել I–ի արձանը։
  • 1920-ականներ՝ նախագծի վերականգնում ըստ ճարտարապետ Ս․ Վ․ Դոմբրովսկու, ով ծառայում էր որպես պալատի ճարտարապետ և հոգաբարձու։
  • 1942—1944՝ պարկը խիստ տուժել է ֆաշիստական օկուպացիայի ժամանակ։ Պալատում հրդեհ է բռնկվել օկուպանտների նահանջից հետո[5][6]։
  • 1978 թվական՝ ավարտվել է Պավլովսկի պալատի վերականգնումը։
  • 1978 թվական՝ Պալատ-թանգարանի կոլեկտիվի պարգևատրումը «Հարգանքի նշան» շքանշանով։
  • 1983 թվական՝ պալատը ստանում է թանգարան–արգելավայրի կարգավիճակ։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը և հարող պարկը կարևոր նշանակություն ունեն ինչպես ներռուսական, այնպես էլ միջազգային զբոսաշրջության համար։

Պալատ և պարտեզապուրակային համալիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղեցույցներ և ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • А. М. Кучумов. «Павловск. Дворец и парк». Ленинздат, 1976.
  • А. М. Кучумов. «Убранство русского жилого интерьера XIX века». 1977 г.
  • А. М. Кучумов. «Русское декоративно-прикладное искусство XVIII — начала XIX века». Ленинздат, 1981 г.
  • А. М. Кучумов. "Государственный музей-заповедник «Павловск». Ленинздат, 1981.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Государственный каталог Музейного фонда Российской Федерации (ռուս.)
  2. Талепоровский В. Н. Павловский парк. — Петербург: Брокгауз-Ефрон, 1923. — С. 12
  3. В. Шварц. Пригороды Ленинграда. — Л.-М.: Искусство, 1967.
  4. 50 ռուսական արվեստի վարպետների կենսագրություն. — Л.: Аврора, 1970. — С. 80.
  5. Памятники архитектуры пригородов Ленинграда. — Л.: Стройиздат, 1983. — С. 184. — 615 с.
  6. Из архива дворца-музея: Громова Н.И, Кучумова А. М. Павловский дворец-музей. Научная реставрация Павловского дворца-музея после Великой отечественной войны 1944—1969 годы // Павловск. Императорский дворец. Страницы истории. — Спб.: АРТ-ПАЛЛАС, 2004. — Т. I. — С. 250. — 299 с. — ISBN 5-89468-026-3:

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • В.Я.Курбатов. Павловск. Художественно-исторический очерк и путеводитель. Санкт-Петербург, 1912.
  • А.А.Половцов. Сокровища искусств в России. Париж, 1919.
  • В.Н.Талепоровский. Павловский парк. Петроград, 1923.
  • А.М.Кучумов. Павловск. Путеводитель по дворцу и парку. Ленинград, 1975.
  • А.М.Кучумов. Павловск. Дворец и парк. Ленинград, 1976.
  • А.М.Кучумов. Убранство русского жилого интерьера XIX века. Ленинград, 1977.
  • А.М.Кучумов. Русское декоративно-прикладное искусство XVIII – XIX веков в собрании Павловского дворца-музея. Ленинград, 1981.
  • А.М.Кучумов. Государственный музей-заповедник «Павловск». Ленинград, 1981.
  • Памятники архитектуры пригородов Ленинграда. Авторский коллектив. Ленинград, Стройиздат, 1983.
  • А.И.Зеленова. Дворец в Павловске. Лениздат, 1986.
  • А.Г.Мосякин. Четыре гобелена с пасторалями Буше. – «Вечерний Ленинград», 1990, 20 августа.
  • Сюзанна Масси. Павловск. Жизнь русского дворца. Санкт-Петербург, 1997 (перевод с англ. – Первое издание в США, 1990).
  • А.Ю.Гусаров. Павловск. От основания до наших дней. Паритет, 2013.
  • А.Г.Мосякин. Жемчужное ожерелье Санкт-Петербурга. Дворцы, восставшие из пепла. Санкт-Петербург, «Паритет», 2014. 432 с., илл. – ISBN 978-5-93437-405-2.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավլովսկ (թանգարան-արգելոց)» հոդվածին։