Պիեռո Գերարդի
Պիեռո Գերարդի իտալ.՝ Piero Gherardi | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1909[1] |
Ծննդավայր | Պոպի, Տոսկանա, Իտալիա |
Վախճանվել է | հունիսի 8, 1971[1] (61 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[2] |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | ճարտարապետ, բեմանկարիչ և հագուստ ձևագծող |
Պարգևներ | |
Piero Gherardi Վիքիպահեստում |
Պիեռո Գերարդի (իտալ.՝ Piero Gherardi, նոյեմբերի 20, 1909[1], Պոպի, Տոսկանա, Իտալիա - հունիսի 8, 1971[1], Հռոմ, Իտալիա[2]), իտալացի բեմադրող նկարիչ և հագուստի դիզայներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեռո Գերարդին ծնվել է 1909 թվականի նոյեմբերի 20-ին, Իտալիայի Տոսկանա մարզի Պոպի քաղաքում։ Ստացել է ճարտարապետի կրթություն։ 1947 թվականից սկսել է աշխատել կինոյում[3]։ 1950-ական թվականների վերջին և 1960-ական թվականների սկզբին նա եղել է Ֆեդերիկո Ֆելինիի ստեղծագործական թիմի մշտական համագործակցողներից մեկը։ Նա համաձայնել է մասնակցել Ֆելլինիի այնպիսի ժապավենների հագուստների դիզայնին և ձևավորմանը, ինչպիսիք են` «Կաբիրիայի գիշերները» (1957), «Բժիշկ Անտոնիոյի գայթակղությունը» նովելները «Բոկկաչչո-70» (1962) և «Ջուլետտան և ոգիները» (1965) ալմանախներում[4]։ Ֆելլինիի «Քաղցր կյանք» и «Ութ ու կես» (1963) ֆիլմերի զգեստների ձևավորման համար Գերարդիին Կինոարվեստի և գիտության ակադեմիան շնորհել է «Օսկար» մրցանակ։
Ֆելլինիից բացի, Պիեռո Գերարդին համագործակցել է նաև իտալացի և արտասահմանյան հայտնի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Մարիո Սոլդատին, Լուրի Կոմենչինին, Մարիո Մոնիչելլին, Սիդնի Լյումետը և ուրիշներ։ Նա եղել է Քինգ Վիդորի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի (Լև Տոլստոյի 1956 թվականի նույնանուն վեպի իտալո-ամերիկյան լայնածավալ էկրանավորում) բեմանկարիչը, որի գլխավոր հերոսներն են եղել Օդրի Հեփբըրնը և Հենրի Ֆոնդան։ Իր հայրենիքում Գերարդին չորս անգամ արժանացել է «Արծաթե ժապավեն» մրցանակին` նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանքի և հագուստների լավագույն ձևավորման համար։
Կինեմատոգրաֆիկ կարիերայի ընթացքում, որպես հագուստի դիզայներ, նկարիչ-բեմադրող, գեղարվեստական ղեկավար և դեկորատոր, մասնակցել է ավելի քան 100 ֆիլմերի ստեղծմանը։ Կինեմատոգրաֆից բացի, Գերարդին աշխատել է նաև թատրոնի նկարիչ։ Մահացել է 1971 թվականի հունիսի 8-ին (61 տարեկանում) Հռոմում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1962` Օսկար մրցանակ հագուստի լավագույն ձևավորման համար («Քաղցր կյանք»),
- 1962` Արծաթե ժապավեն մրցանակ` բեմադրող նկարչի լավագույն աշխատանքի համար («Քաղցր կյանք»),
- 1964` Օսկար մրցանակ` հագուստի լավագույն ձևավորման համար («Ութ ու կես»),
- 1966` Արծաթե ժապավեն` բեմադրող նկարչի լավագույն աշխատանքի համար («Ջուլետտան և ոգիները»),
- 1966` Արծաթե ժապավեն` հագուստի լավագույն ձևավորման համար («Ջուլետտան և ոգիները»),
- 1967` Արծաթե ժապավեն` հագուստի լավագույն ձևավորման համար («Բրանկալեոնեի բանակը»)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #140231358 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Piero Gherardi, 61, Winner Of Oscars for Fellini Films - The New York Times
- ↑ Tullio Kezich, Federico Fellini: His Life and Work, New York: Faber and Faber, 2006, p. 177.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռո Գերարդի» հոդվածին։ |
|