Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բագրատիոն Պյոտր Իվանովիչ (1765 [ 1] [ 2] , 1769 [ 3] կամ հուլիսի 10 , 1765 (1765-07-10 ) , Ղզլար , Աստրախանի նահանգ , Ռուսական կայսրություն [ 3] [ 2] - սեպտեմբերի 12 (24) , 1812 [ 2] [ 1] կամ սեպտեմբերի 24 , 1812 (1812-09-24 ) , Սիմա , Yuryevsky Uyezd , Վլադիմիրի նահանգ , Ռուսական կայսրություն ), իշխան, ռուսական բանակի հետևազորի գեներալ (1809 ), 1812 թվականի ռուս-ֆրանսիական պատերազմի հերոս։ Ծագումով վրացի ։ Ծնվել է Ղզլարում (Հյուսիսային Կովկաս )։ Զինծառայությունը սկսել է 1782 թ. -ից։ Մասնակցել է 1787 –1791 թթ. -ի ռուս–թուրքական պատերազմին, Ա․ Վ․ Սուվորովի 1799 թ.-ի Իտալական և Շվեյցարական արշավանքներին որպես առաջապահ ջոկատի հրամանատար։ 1805 -1807 թթ.-ի Ֆրանսիայի դեմ պատերազմի ժամանակ աչքի է ընկել Շենգրաբենում, Պրյոյսիշէյլաուում և Ֆրիդլանդում։ 1808 –1809 թվականների ռուս–շվեդական պատերազմում եղել է դիվիզիայի, 1806 –1812 թթ.-ի ռուս–թուրքական պատերազմում՝ Մոլդովական, Պոդոլսկյան և Արևմտյան II բանակների հրամանատար։ 1812 թ.-ի Բորոդինոյի ճակատամարտում որպես ռուս, բանակի ձախ թևի հրամանատար ցուցաբերել է արտակարգ տոկունություն և անձնական քաջություն։ Ծանր վիրավորվել է և մահացել Վլադիմիրի նահանգի Սիմի գյուղում , որտեղ և թաղվել է։ 1839 թ. -ին աճյունը տեղափոխվել է Բորոդինոյի դաշտ։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Багратион, Петр Иванович (ռուս.) // Русский биографический словарь — СПб. : 1900. — Т. 2. — С. 394—398.
↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Большая российская энциклопедия (ռուս.) — М. : Большая российская энциклопедия , 2004.
↑ Багратион, Екатерина Павловна (ռուս.) // Русский биографический словарь — СПб. : 1900. — Т. 2. — С. 393.
↑ Скавронские (ռուս.) // Русский биографический словарь / под ред. А. А. Половцов — СПб. : 1904. — Т. 18. — С. 525—529.
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 199 )։