Jump to content

Պորտալ:Ադրբեջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից





Ադրբեջանի քարտեզը
Ադրբեջանի քարտեզը

Ադրբեջանի Հանրապետությունը (ադրբ.՝ Azərbaycan Respublikası) պետություն է Հարավային Կովկասի արևմտյան մասում, Կասպից ծովի հարավ-արևմտյան ափին, որը ունի ավելի քան 8 միլիոն բնակչություն։ Բնակչության մեծամասնությունը մուսուլման ադրբեջանցիներ են: Ադրբեջանը սահմանակցում է Ռուսաստանի հետ (Դաղստան) հյուսիսում, Վրաստանի հետ հյուսիս-արևմուտքում, Հայաստանի հետ արևմուտքում, Արցախի հետ հարավ-արևմուտքում և Իրանի հետ հարավում, իսկ Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, ոըր իր էքսկլավն է, սահմանակցում է Հայաստանի, Թուրքիայի և Իրանի հետ: (մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված հոդված

Սումգայիթի ջարդեր, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն, որը տեղի է ունեցել 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։ Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։ Եղեռնագործության նախօրեին Խորհրդային Ադրբեջանի կուսակցական գործիչ Է. Ասադովը սպառնացել է հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով բազմահազար ադրբեջանցիների արշավ կազմակերպել դեպի ԼՂԻՄ: Փետրվարի 26-ին՝ դեպքերից մեկ օր առաջ, Միխայիլ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200.000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու արցախահայության պահանջի հետ։

Սումգայիթում կրքերը բորբոքելու համար օգտագործվել են ստահոդ լուրեր. իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը և այլն։ Մասնավորապես սադրիչ ազդեցություն է ունեցել ԽՍՀՄ գլխավոր դատախազ Կատուսևի հեռուստատեսային ելույթի ժամանակ հրապարակված Ասկերանի դեպքերի ընթացքում երկու ադրբեջանցիների սպանության մասին տեղեկությունը։ (մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված անձ

Լեյլա Յունուսովա Իսլամ կիզի (նաև օգտագործվում է ազգանվան Յունուս տարբերակը) (ադրբ.՝ Leyla Yunus, դեկտեմբերի 21, 1955, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան: «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն: Ավարտել է Բաքվի պետական համալսարանի պատմաբանական ֆակուլտետը: 1982 թվականին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «Անգլիայի առևտրային էքսպանսիան Կասպից ծովի ավազանում 18-րդ դարի առաջին կեսին» թեմայով: Ատենախոսությունը որպես մենագրություն հրապարակվել է 1988 թվականին: 1982-92 թվականներին աշխատել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմական գիտությունների բաժնում: 1989 թվականին Սումգայիթի ջարդերին նվիրված ցույցի ժամանակ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում, հակառակ պաշտոնական կառույցների Յունուսը նշել է՝ «Նրանք խուլիգաններ և ռեցեդեվիստներ չեն: Նրանք հոկտեմբերյան և պիոներական կազմակերպությունների սաներ են: Այս հանցագործներին դաստիարակել է ռեժիմը!»: 1989-90 թվականներին եղել է այլախոհ «Էքսպրեսս-խրոնիկա» թերթի թղթակից: 1989 թվականին եղել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի ստեղծողներից մեկը: 1990 թվականին դուրս է եկել ժողովրդական ճակատից և Զարդուշտ Ալիզադեի հետ սկսել է գլխավորել Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: 1992-93 թվականներին ղեկավարել է Ադրբեջանի ՊՆ տեղեկատվական-վերլուծական բաժինը: Հեյդար Ալիևի Ադրբեջանի նախագահ ընտրվելուց հետո Յունուսովան սկսեց զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ: 1995 թվականին հիմնել է Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտը: 2001 թվականին Յունուսովան հիմնել է Կանանց ճգնաժամային կենտրոն, որտեղ օգնություն է ստացել 18 հազար կին: 2005 թվականին համագործակցել է հայկական ոչ կառավարական «Տարածաշրջան» կազմակերպության ղեկավար Լաուրա Բաղդասարյանի հետ: 2012 թվականին Բաղդասարյանի հետ միասին ստեղծել է ադրբեջանա-հայկական վեբ կայք: Ամուսնացած է Արիֆոմ Յունուսովի հետ: Նրանց դուստրը՝ Դինարա Յունուսը ստիպված է եղել լքել Ադրբեջանը նրա հասցեին հնչեցված սպառնալիքներից հետո: (մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված վայր

Թալիշստանի դրոշ
Թալիշստանի դրոշ

Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետությունը ինքնահռչակված ինքնավար հանրապետություն էր Ադրբեջանում, որ տևել է 1993 թ. հունիսից օգոստոս: Այն գտնվել է Ադրբեջանի հարավ-արևելքում՝ Իրանին և Կասպից ծովին սահմանակից, և բաղկացած էր վեց թալիշաբնակ շրջաններից՝ Լենքորան շրջանային մայրաքաղաքի շուրջ։ Լենքորան, Լենքորան (նահանգ), Լերիկ, Աստարա, Մասալի և Յարդիմլի։

Ինքնավար Հանրապետությունը հռչակվել է Ադրբեջանում քաղաքական անհանգստության ժամանակ Ռուսաստանի լուռ օգնությամբ։ 1993 թ. հունիսին գնդապետ Սուրատ Հուսեյնովը ռազմական ապստամբություն է կազմակերպել Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի դեմ։ Գնդապետ Ալաքրամ Գումբատովը, իբրև Թալիշի ազգայնականների ղեկավար, հռչակել է նոր հանրապետություն Ադրբեջանի հարավարևելյան շրջանում։ Թալիշական ինքնավարությունը, սակայն, երկար կյանք չունեցավ։ Քաղաքական անհանգտությունը հանգստացել է Բաքվում նոր իշխանության եկած Հեյդար Ալիևի հետ։ Այս վերջինի բանակցությունները Ալաքրամ Գումբատովի հետ թալիշներին ինքնավարություն տրամադրելու վերաբերյալ անհաջող են եղել, և շուտով Ադրբեջանը, զորակազմեր մտցնելով թալիշաբնակ շրջաններ, ընկճել է թալիշական ազգային շարժումը։ Թալիշները դիմադրություն ցույց չեն տալիս՝ հիմնավոր մտավախություն ունենալով, որ որևէ դիմադրություն գրգռելու է թալիշների ցեղասպանություն: Թալիշական ազգային շարժման ղեկավար գործիչները ձերբակալվում են, և Գումբատովը դատապարտվում է մահապատժի, որը միջազգային ճնշման տակ (հատկապես Եվրոպայից), հետագային փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ։ 2004 թվականին ազատ է արձակվել։ Գումբատովին իրավունք է տրվել ներգաղթել Եվրոպա այն պայմանով, որ քաղաքականությամբ չի զբաղվելու։ (մանրամասն...)

Խմբագրել

Ընտրված պատկեր

Խմբագրել

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք թարգմանել հայերեն այս հոդվածները Ռուսերեն Վիքիպեդիայից:

Խմբագրել

Թեմաներ…

Պորտալ:Ադրբեջան/Navbox2 Պորտալ:Ադրբեջան/Թեմաներ/Աշխարհագրություն Պորտալ:Ադրբեջան/Navbox-bottom2 Պորտալ:Ադրբեջան/Navbox2 Պորտալ:Ադրբեջան/Թեմաներ/Պատմություն Պորտալ:Ադրբեջան/Navbox-bottom2 Պորտալ:Ադրբեջան/Navbox2 Պորտալ:Ադրբեջան/Թեմաներ/Մշակույթ Պորտալ:Ադրբեջան/Navbox-bottom2 Պորտալ:Ադրբեջան/Navbox2 Պորտալ:Ադրբեջան/Թեմաներ/Տնտեսություն Պորտալ:Ադրբեջան/Navbox-bottom2 Պորտալ:Ադրբեջան/Navbox2 Պորտալ:Ադրբեջան/Թեմաներ/Դիվանագիտություն Պորտալ:Ադրբեջան/Navbox-bottom2 Պորտալ:Ադրբեջան/Navbox2 Պորտալ:Ադրբեջան/Թեմաներ/Սպորտ Պորտալ:Ադրբեջան/Navbox-bottom2 Պորտալ:Ադրբեջան/Navbox2 Պորտալ:Ադրբեջան/Թեմաներ/Զբոսաշրջիկություն Պորտալ:Ադրբեջան/Navbox-bottom2 Պորտալ:Ադրբեջան/Navbox2 Պորտալ:Ադրբեջան/Թեմաներ/Անձինք Պորտալ:Ադրբեջան/Navbox-bottom2

Խմբագրել

Գիտե՞ք դուք արդյոք…

Խմբագրել

Կատեգորիաներ

Խմբագրել

Հոդվածներ

Խմբագրել


Եղբայրական պորտալներ


Եվրոպա

Ռուսաստան

Թուրքիա

Վրաստան

Իրան

Ասիա

Խմբագրել