Ջերալդ Ֆորդ
Ջերալդ Ֆորդ անգլ.՝ Gerald Ford | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Միչիգանի համալսարան (1935)[1], Եյլի իրավունքի դպրոց (1941)[1], University of Michigan Law School?, Եյլի համալսարան, Alexandria City High School? և Gordon–Conwell Theological Seminary? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, սպա, փաստաբան, գրիդիրոն ֆուտբոլիստ, ինքնակենսագիր, Ամերիկյան ֆուտբոլիստ և պետական գործիչ |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Ծննդյան օր | հուլիսի 14, 1913[2][3][4][…] |
Ծննդավայր | Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ[5] |
Վախճանի օր | դեկտեմբերի 26, 2006[6][2][3][…] (93 տարեկան) |
Վախճանի վայր | Ռանչո Միրաժ, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Թաղված | Gerald R. Ford Presidential Museum և Միչիգան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Leslie Lynch King Jr. |
Հայր | Լեսլի Լինչ Քինգ ավագ[7] |
Մայր | Դորոթի Այեր Գարդներ Ֆորդ[7] |
Ամուսին | Բեթի Ֆորդ |
Զավակներ | Մայքլ Գերալդ Ֆորդ[7], Ջոն Գարդներ Ֆորդ[7], Սթիվեն Ֆորդ[7] և Սյուզան Ֆորդ[7] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ջերալդ Ֆորդ (անգլ.՝ Gerald Ford, հուլիսի 14, 1913[2][3][4][…], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ[5] - դեկտեմբերի 26, 2006[6][2][3][…], Ռանչո Միրաժ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Ամերիկայի Միացյալ Նահանգների 38-րդ նախագահն է։ Այս պաշտոնը զբաղեցրել է օգոստոս 9, 1974 թվականից մինչև հունվար 20, 1977։ Բացի այս նա եղել է 40-րդ փոխնախագահը Ռիչարդ Նիքսոնի նախագահության ժամանակ 1973 թվականից մինչև 1974 թվականը։ Նա առաջին մարդն էր, ով համաձայն ԱՄՆ սահմանադրության 25-րդ կետի նշանակվեց փոխնախագահ, նախկինում այս պաշտոնից հրաժարված Սպիրո Էնգրյուի փոխարեն։ Դառնալով նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականից հետո՝ նա դարձավ առաջին նախագահը, ով չի ընտրվել ոչ նախագահ, ոչ էլ փոխնախագահ։ Մինչև փոխնախագահ նշանակվելը Ֆորդը եղել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ՝ ընտրված լինելով Միչիգանում։
Որպես ԱՄՆ նախագահ, Ֆորդը ստորագրեց Հելսինկիի եզրափակիչ ակտը, որի նպատակը Սառը պատերազմը մեղմացնելն էր։ Ինն ամիս նրա նախագահ դառնալուց հետո Հյուսիսային Վիետնամի ուժերը նվաճեցին հարավային Վիետնամը և ԱՄՆ-ի մասնակցությունը Վիետնամի պատերազմին, ըստ էության, ավարտվեց. ամերիկյան զորքերը լքեցին Վիետնամը։
Ֆորդի կառավարման ժամանակ տնտեսությունը ամենավատ վիճակում էր վերջին չորս տասնամյակի ընթացքում, Մեծ ճգնաժամից հետո, ինչը բերեց գնաճի և գործազրկության[15]։ Նրա ամենահակասական գործողություններից մեկն այն էր, որ նա ներում շնորհեց Ռիչարդ Նիքսոնին Վոթերգեյթի սկանդալից հետո։ Ֆորդը նաև իր կառավարման տարիներին մեծացրեց կոնգրեսի դերը արտաքին քաղաքականության բնագավառում[16]։ 1976 թվականի նախագահական ընտրություններից առաջ Ֆորդը Հանրապետական կուսակցությունից առաջադրվեց՝ հաղթելով Կալիֆոռնիայի նահանգապետ Ռոնալդ Ռեյգանին։ Սակայն նա պարտվեց նախագահական ընտրություններում դեմոկրատ, Ջեորջիայի նախկին նահանգապետ Ջիմի Քարտերին նոյեմբերի 2-ին։
Իր նախագահությունից հետո Ֆորդը ակտիվ մնաց Հանրապետական կուսակցությունում։ Շարունակական առողջական խնդիրներից հետո նա մահացավ իր տանը 2006 թվականի դեկտեմբերի 26-ին։ Ֆորդը դարձավ ամենաերկարակյաց ԱՄՆ նախագահը՝ ապրելով 93 տարի և 165 օր։ Ֆորդը նաև ամենակարճ պաշտոնավարած նախագահն է, ով չի մահացել իր պաշտոնավարման տարիներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Biographical Directory of the United States Congress — GPO, 1903.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118534297 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2006/12/26/AR2006122601257.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Lundy D. R. The Peerage
- ↑ https://www.senate.gov/pagelayout/reference/two_column_table/Presidential_Medal_of_Freedom_Recipients.htm
- ↑ https://www.jfklibrary.org/events-and-awards/profile-in-courage-award/award-recipients/president-gerald-ford-2001
- ↑ Member Profile – Horatio Alger Association
- ↑ https://web.archive.org/web/20090312044237/http://www.aei.org/events/seriesID.8/series_detail.asp
- ↑ https://president.ee/et/teenetemargid/teenetemarkide-kavalerid/11271-gerald-rudolph-ford
- ↑ https://www.fordlibrarymuseum.gov/museum/growingupgrandqr.pdf — Gerald R. Ford Presidential Library.
- ↑ https://nesa.org/for-eagle-scouts/famous-eagle-alumni/ — National Eagle Scout Association.
- ↑ Frum, David (2000). How We Got Here: The '70s. New York, New York: Basic Books. էջեր xxiii, 301. ISBN 0-465-04195-7.
- ↑ George Lenczowski (1990). American Presidents, and the Middle East. Duke University Press. էջեր 142–143. ISBN 0-8223-0972-6.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերալդ Ֆորդ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերալդ Ֆորդ» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Միչիգանի համալսարանի շրջանավարտներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Հուլիսի 14 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Օմահա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 26 մահեր
- 2006 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի նախագահներ
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի փոխնախագահներ
- Ամերիկացի պետական գործիչներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ