Ջոզեֆին Հալ
Ջոզեֆին Հալ անգլ.՝ Josephine Hull | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1877[1] |
Ծննդավայր | Նյութոնվիլ |
Մահացել է | մարտի 12, 1957[2][3][1] (80 տարեկան) |
Մահվան վայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Newton Cemetery[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ռեդկլիֆ քոլեջ, Հարվարդի համալսարան և Նոր Անգլիայի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատերական ռեժիսոր, դերասանուհի և ռեժիսոր |
Ամուսին | Շելլի Հալ |
Պարգևներ և մրցանակներ | |
Josephine Hull Վիքիպահեստում |
Ջոզեֆին Հալ (անգլ.՝ Josephine Hull, հունվարի 3, 1877[1], Նյութոնվիլ - մարտի 12, 1957[2][3][1], Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոզեֆին Շերվուդը ծնվել է 1877 թվականի հունվարի 3-ին Նյութոնվիլում, Մասաչուսեթս նահանգ։ Նա սովորել է Քեմբրիջի Ռեդքլիֆ քոլեջում, ինչպես նաև հաճախել է Բոստոնի երաժշտական կոնսերվատորիա։ 1905 թվականին նա դարձել է երաժշտական երգչախմբի մենակատար, իսկ 1910 թվականին ամուսնացել է դերասան Շելի Հալի հետ։ 1919 թվականին՝ ամուսնու մահից հետո, նա թողել է իր կարիերան և հանդես չի եկել մինչև 1923 թվականը։ Երբ կրկին վերադարձել է, արդեն Ջոզեֆին Հալ անունն էր կրում։
1920-ական թվականներին Ջոզեֆին Հալը Նյու Յորքի թատրոններում ակտիվ գործունեություն է ծավալել՝ հասնելով նշանակալի հաջողությունների «Քրեյգի կինը» (1926) և «Դեյզի Մեյմի» (1926) բեմադրություններում, որի դերը հատուկ գրված էր նրա համար։ 1930-ական թվականներին դերասանուհին Բրոդվեյում փայլել է «Մկնդեղ ու հին ժանյակներ» (1941) և «Հարվի» (1944) հիթերում։ Իր վերջին բրոդվեյական դերը եղել է Լաուրա Պետրիջը «Կադիլակ մաքուր ոսկուց» բեմադրությունում 1954-1955 թվականներին։
Մեծ էկրանին Ջոզեֆին Հալը հանդես է եկել 1929-1951 թվականներին ընդամենը հինգ ֆիլմում։ Նրա մասնակցությամբ «Մկնդեղ ու հին ժանյակներ» (1944) և «Հարվի» (1950) կինոնկարները առավել հայտնի են դարձել. վերջինիս մեջ դերը նրան բերել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների՝ «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։
Այն բանից հետո, երբ Ջոզեֆին Հալը թողել է դերասանուհու կարիերան, տեղափոխել է Բրոնքս, Նյու Յորք, որտեղ անցկացրել է իր վերջին տարիները և մահացել է 1957 թվականի մարտի 12-ին 80 տարեկանում կաթվածից։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1932 | ֆ | Վաղը չէ մյուս օրը | After Tomorrow | Տիկին Պիպեր |
1932 | ֆ | Անփույթ տիկին | Careless Lady | Հորաքույր Կորա |
1944 | ֆ | Մկնդեղ ու հին ժանյակներ | Arsenic and Old Lace | Հորաքույր Էբի Բրյուստեր |
1950 | ֆ | Հարվի | Harvey | Վետա Լուիզ Սիմոնս |
1951 | ֆ | Տիկինը Տեխասից | The Lady from Texas | Միսս Բիրդի Վիլեր |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1951՝ Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար («Հարվի»)
- 1951՝ Ոսկե գլոբուս երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար («Հարվի»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Frank G. Hull, Josephine (03 January 1877?–12 March 1957), actor and director // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1800606
- ↑ Find A Grave — 1996.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆին Հալ» հոդվածին։ |
|
- Հունվարի 3 ծնունդներ
- 1877 ծնունդներ
- Մարտի 12 մահեր
- 1957 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- 1880-ականների ծնունդներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի թատերական ռեժիսորներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Կաթվածից մահացածներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ