Ջորջ Սորոս
Ջորջ Սորոս George Soros | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1930[1][2][3][…] (94 տարեկան) |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն |
Քաղաքացիություն | ԱՄՆ Հունգարիա |
Ազգություն | աշկենազի |
Մայրենի լեզու | հունգարերեն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց |
Մասնագիտություն | բիզնես մագնատ, ներդրող, բարեգործ, փիլիսոփա, գրող, տնտեսագետ, ֆինանսիստ, բանկիր, թրեյդեր և ձեռնարկատեր |
Աշխատավայր | Բաց հասարակություն հիմնադրամ[4], Սորոսի հիմնադրամ և Kaupthing Singer & Friedlander? |
Ամուսին | Աննալիս Վիթչակ (1960-1983) Սյուզան Ուեբեր (1983-2005) Տամիկո Բոլթոն (2013-այժմ) |
Ծնողներ | Թիվադար Սորոս Էլիզաբեթ Սորոս |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Ալեքսանդր Սորոս, Գրեգորի Սորոս, Ջոնաթան Սորոս, Ռոբերտ Սորոս և Անդրեա Սորոս |
Կայք | georgesoros.com |
George Soros Վիքիպահեստում |
Ջորջ Սորոս (անգլ.՝ George Soros, ծնված որպես՝ Գյորգի Շվարց (հունգարերեն՝ György Schwartz), օգոստոսի 12, 1930[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն[13]), հրեական ծագումով ամերիկացի[Ն 1] ներդրող[16], բիզնես-մագնատ, բարերար, քաղաքական ակտիվիստ և հեղինակ[17]։ Սորոսն աշխարհի ամենահաջողակ ներդրողներից մեկն է[18][19][20]։ 2018 թվականի փետրվարի դրությամբ նրա մաքուր ակտիվները կազմել է 8 միլիարդ դոլար[21], այն բանից հետո, երբ իր բարեգործական ընկերությունը՝ բաց հասարակական կազմակերպությունը ստացավ 18 միլիարդ դոլարի հանգանականություն և ճարպկություն[22]։
Ծնվել է Բուդապեշտում, ապրել է Նացիստական Գերմանիայի կողմից օկուպացված Հունգարիայում և 1947 թվականին տեղափոխվել է Անգլիա։ Ընդունվել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոց՝ ստանալով նախ բակալավրի որակավորում, ապա նաև փիլիսոփայության մագիստրոսի գիտական աստիճան։ Նախքան իր առաջին հեջ ֆոնդը հիմնելը (Double Eagle, 1969 թ․) նա իր բիզնես կարիերան սկսել է տարբեր աշխատանքներ կատարելով նախ Անգլիայի, ապա ԱՄՆ-ի առևտրային բանկերում։ Իր առաջին ֆոնդերից ստացված եկամուտներով 1970 թվականին ստեղծեց երկրորդ հեջ ֆոնդը՝ Սորոս Ֆոնդ Մենեջմենթը։ «Double Eagle»-ն անվանափոխվեց «Quantum Fund»-ի։ Հիմնադրման պահին «Quantum Fund»-ն ուներ կառավարման տակ գտնվող 12 մլն դոլար ակտիվներ, իսկ արդեն 2011 թվականին այն կազմում էր 25 միլիարդ դոլար[23]։ Նա հայտնի է որպես «Մարդ, որը կոտրեց Անգլիայի բանկը», քանի որ 1992 թվականին իր 10 մլրդ դոլարի կարճ վաճառքը, որն իր համար բերեց 1 մլրդ դոլարի շահույթ, հանգեցրեց Մեծ Բրիտանիայում տեղական արժույթի ճգնաժամին (Ֆունտ ստերլինգ), որը հայտնի է «Սև չորեքշաբթի» անունով[24][25]։
Սորոսի դեմ միջազգային արշավը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սորոսն այն եզակի մարդկանցից է, որ միլիարդներ է ծախսում բարեգործական, ժողովրդավարական ծրագրերի վրա, բայց միաժամանակ նրա կերպարը պարուրված է դավադրության տեսություններով[26]։
Հունգարիայի նախագահի թեկնածու, ազգայնական հայացքների տեր Վիկտոր Օրբանի ընտրարշավի ժամանակ քաղաքական տեխնոլոգները որոշեցին որպես հրեշ ու երկրի դժվարությունների պատճառ ներկայացնել Սորոսին, քանի որ նա ծնվել էր Հունգարիայում, հրեա էր, կարողության տեր և Պուտինին դուր չէր գալիս։ Հետաքրքրական է, որ ինքը Օրբանը նախկինում օգնություն էր ստացել Սորոսից, իսկ քաղտեխնոլոգներն էլ ազգությամբ հրեա էին։ Հետագայում այդ «Ստոպ Սորոս» արշավը տարածվեց այլ երկրներում ևս[27]։
Իր ելույթներում Սորոսին հաճախ թիրախավորել է Դոնալդ Թրամփը. Սորոսի հիմնադրամի գործունեությունը կասեցված է Բելառուսում, Ռուսաստանում։ 2023թ. Fox News-ի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ Սորոսը տասնամյակներ շարունակ կաշառել է ԱՄՆ լրատվամիջոցների՝ ծախսելով նրանց վրա ընդհանուր առմամբ 131 միլիոն ԱՄՆ դոլար իրադարձություններն իր օգտին լուսաբանելու համար։ Ըստ հրապարակման՝ խոշոր միլիարդատիրոջ «գնած» մեդիա ընկերությունների ցանկում են եղել CNN-ը, NBC-ն, CBS-ը, Bloomberg-ը, և Washington Post-ը։
Հայաստանի իշխանությունները տասնամյակներ շարունակ տարբեր ֆինանսավորում են ստացել Սորոսի Բաց հասարակության հիմնադրամից։ 2018 թ. նոր իշխանությունների ձևավորումից հետո Հայաստանում ևս պահպանողական շրջանակները պիտակավորում են նրա անունը։ Սորոսի կերպարի դեմոնիզացումը, նրա անունը «հակազգային» բարեփոխումների հետ կապելը նպաստել են նրան, որ ձևավորվել է «սորոսական» բացասական երանգով բնորոշումը[26]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Kellner P. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ O'Donnell S., Melamed M. Derechos Humanos ® La Historia del CELS: De Mignone a Verbitsky, de Videla a Cristina — 2015. — P. 13. — ISBN 978-950-07-5310-4
- ↑ https://www.ala.org/advocacy/james-madison-past-awardees
- ↑ http://www.president.ee/en/estonia/decorations/bearers.php?id=67
- ↑ https://centrasia.org/newsA.php?st=1054671360
- ↑ https://news.illinois.edu/view/6367/208400
- ↑ https://ct24.ceskatelevize.cz/domaci/1466571-klaus-obdrzel-puskinovu-medaili
- ↑ https://mandiner.hu/cikk/20170711_soros_gyorgy_budapest_diszpolgara
- ↑ https://www.carnegie.org/awards/great-immigrants/2006-great-immigrants/
- ↑ House T. W. President Biden Announces Recipients of the Presidential Medal of Freedom — 2025.
- ↑ 13,0 13,1 Deutsche Nationalbibliothek Record #119160382 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Greenwald, Glenn (2010 թ․ հոկտեմբերի 20). «George Soros' 'foreign' money». Salon. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Weiss, Gary; Schares, Gail E.; Smith, Geri; Dwyer, Paul; Sandler, Neal; Pennar, Karen (1993 թ․ օգոստոսի 22). «The Man Who Moves Markets». Bloomberg Businessweek. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Rolnik, Guy (2002 թ․ փետրվարի 4). «Business magnate George Soros: I'm afraid to come to Israel». Haaretz. Tel Aviv. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Latin America Efforts Honored». Sun-Sentinel. Fort Lauderdale. 1998 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «The incredible life of billionaire investing legend George Soros». Business Insider (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «The Greatest Investors: George Soros». Investopedia.com (ամերիկյան անգլերեն). 2003 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Zuckerman, Gregory (2016 թ․ հունիսի 9). «A Bearish George Soros Is Trading Again». The Wall Street Journal. ISSN 0099-9660. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Bloomberg Billionaires». Bloomberg.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին. Note that this site is updated daily.
- ↑ Bosilkovski, Igor. «After Big Gift, George Soros' Fortune Shrinks, Knocking Him Down The Forbes List». Forbes (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Ungeheuer, Frederick (1987 թ․ մայիսի 4). «George Soros: World's Champion Bull Rider». Time. ISSN 0040-781X. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Murphy, Brendan (1993 թ․ հուլիս). «Finance: The Unifying Theme». The Atlantic. Washington, D.C. ISSN 1072-7825.
- ↑ George Soros FAQ Արխիվացված Հուլիս 11, 2011 Wayback Machine. GeorgeSoros.com
- ↑ 26,0 26,1 Ո՞վ է Ջորջ Սորոսն ու ինչո՞ւ նրան չեն սիրում․ Պանորամա․ամ
- ↑ The Plot Against George Soros
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օգոստոսի 12 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի տնտեսագետներ
- Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ
- Հունգարիայի քաղաքական գործիչներ