Ռամակրիշնա (իսկական անունը՝ Գադադհար Չաթերջի, Ramakrishna Paramahamsa (Ramkṛiṣṇo Pôromôhongśo)[8], ծնյալ Gadadhar Chattopadhyaya,[9], փետրվարի 18, 1836(1836-02-18)[1][2][3], Kamarpukur, Goghat II community development block, Arambag subdivision, Հուգլիի Շրջան, Burdwan division, Բենգալյան նախագահություն, Հնդկաստանը Բրիտանական ՕՍՏ-հնդկական ընկերության կառավարման ներքո, Բրիտանական կայսրություն - օգոստոսի 16, 1886(1886-08-16)[1][2], Կալկաթա, Բրիտանական կայսրություն[4]), միստիկ փիլիսոփա և կրոնական բարենորոգիչ, քարոզիչ, նեոհինդուիզմի ներկայացուցիչ Հնդկաստանում[10]։ Ռամակրիշնան բոլոր կրոնները և աղանդները համարել է միասնական աստվածային նախասկզբին ձգտելու առանձին դրսևորումներ և քարոզել է «համամարդկային կրոն», որի փիլիսոփայական հիմքերը վերցված էին վեդանտայից։ Բազմակրոն Հնդկաստանի պայմաններում այս գաղափարը մարդասիրական հնչեղություն ուներ։ Երկրային կյանքի բարձրագույն նպատակը Ռամակրիշնան համարել է Աստծու ճանաչողությունը՝ աստծու նկատմամբ անսահման սիրո և նվիրվածության միջոցով, որը իրականանում է ոչ թե աշխարհից ճգնավորական հրաժարման, այլ ամեն մի մարդու կողմից իր երկրային պարտականությունները կատարելու ճանապարհով։ Ծառայել Աստծուն, ըստ Ռամակրիշնայի, նշանակում է ծառայել մերձավորին, որովհետև Աստված յուրաքանչյուր մարդու մեջ է և բոլորը հավասար են Աստծու առջև։ Ռամակրիշնան պայքարել է կաստայական և ազգայնական անհավասարության դեմ։ Ռամակրիշնայի ուսմունքը ճանաչում է ստացել Հնդկաստանի սահմաններից դուրս, շնորհիվ իր աշակերտների, որոնցից ամենանշանավորը Վիվեկանանդան էր։
↑—«Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) —«Feature». pib.nic.in. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին. — «Sri Ramakrishna By Swami Nikhilananda». www.ramakrishna.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին. —Mangla, Dharam Vir (2016 թ․ ապրիլի 1). Great Saints & Yogis. Lulu Press, Inc. ISBN9781365013515. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին – via Google Books.
Рамакришна / Фаликов Б. З. // Пустырник — Румчерод. — М. : Большая российская энциклопедия, 2015. — С. 206. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 28). — ISBN 978-5-85270-365-1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։