Ռայան Ֆրեյզեր
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Շոտլանդիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 24, 1994[1][2][3] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Աբերդին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 163 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բորնմութ | ||
Համար | 24 | ||
Պատանեկան կարիերա | |||
Աբերդին | |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2013 | Աբերդին | 21 | (0) |
2013-ներկա | Բորնմութ | 152 | (19) |
2015-2016 | → Իպսվիչ Թաուն | 18 | (4) |
Ազգային հավաքական‡ | |||
2012-2013 | Շոտլանդիա Մ19 | 6 | (1) |
2013-2016 | Շոտլանդիա Մ21 | 11 | (3) |
2017-ներկա | Շոտլանդիա | 7 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ռայան Ֆրեյզեր (անգլ.՝ Ryan Fraser, փետրվարի 24, 1994[1][2][3], Աբերդին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորնմութի և Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբերդին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրեյզերը Աբերդինի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի հոկտեմբերի 16-ին՝ փոխարինման մտնելով Հարթ օֆ Միդլոթիանի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2012 թվականի օգոստոսի 18-ին՝ Սենթ Ջոնստոնի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[6]։ Սեպտեմբերին[7] և հոկտեմբերին Ֆրեյզերը ճանաչվեց Շոտլանդիայի առաջնության ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[7][8]։ Դեկտեմբերի 7-ին նա հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ[9]։ Աբերդինի կազմում Ֆրեյզերը անցկացրեց 23 հանդիպում՝ դառնալով 6 գոլային փոխանցման հեղինակ։
Բորնմութ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունվարի 18-ին Ֆրեյզերը 3 տարվա պայմանագիր կնքեց Բորնմութի հետ[10][11][12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 23-ին՝ փոխարինման մտնելով Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում[13]։ Իր առաջին մրցաշրջանում շոտլանդացին մասնակցեց 6 հանդիպման[14]՝ օգնելով Բորնմութին տեղափոխվել Չեմպիոնշիպ[15]։ Առաջին հանդիպումը Անգլիայի երկրորդ դիվիզիոնում անցկացրեց օգոստոսի 3-ին՝ Չառլտոն Ատլետիկի դեմ խաղում[16]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Ֆրեյզերը անցկացրեց սեպտեմբերի 28-ին՝ Բլեքբուրն Ռովերսի դեմ խաղում[17]։ Հոկտեմբերի 5-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Միլուոլի դեմ խաղում[18][19]։ 2014 թվականի ապրիլի 12-ին շոտլանդացին գոլ խփեց Յովիլ Թաունի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[20][21]։ 2013-14 մրցաշրջանում Ֆրեյզերը անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[22]։
2014 թվականի նոյեմբերի 4-ին Ֆրեյզերը փոխարինեց Մետ Ռիտչիին Շեֆիլ Ուենսդիի դեմ խաղում և գոլ խփեց 2 րոպե անց[23][24]։ 2014-15 մրցաշրջանում շոտլանդացին անցկացրեց 21 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[25], իսկ Բորնմութը հաղթեց Չեմպիոնշիպը՝ տեղափոխվելով Պրեմիեր Լիգա[26][27][28]։
2015 թվականի հունիսի 26-ին Ֆրեյզերը վարձավճարով միացավ Իպսվիչ Թաունին[29][30][31][32]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 8-ին՝ Բրենտֆորդի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[33][34]։ Օգոստոսի 14-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Բորնմութի հետ 3 տարով[35]։ Սեպտեմբերի 26-ին Ֆրեյզերը գոլ խփեց Բրիստոլ Սիթիի դեմ հանդիպման 86-րդ րոպեին՝ փրկելով Իպսվիչ Թաունին պարտությունից[36]։ 2016 թվականի հունվարի 12-ին շոտլանդացին 2 գոլային փոխանցում տվեց Լիդս Յունայթեդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[37]։ Իպսվիչ Թաունի կազմում Ֆրեյզերը անցկացրեց 21 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[38]։
2016-17 մրցաշրջանում Ֆրեյզերը վերադարձավ Բորնմութ[39][40]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում շոտլանդացին անցկացրեց 2016 թվականի օգոստոսի 21-ին՝ Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում[41][42]։ Դեկտեմբերի 4-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լիվերպուլի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-3 հաշվով[43][44]։ 2017 թվականի հունվարի 3-ին՝ Արսենալի դեմ խաղում Ֆրեյզերը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[45]։ Փետրվարի 2-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Բորնմութի հետ մինչև 2020 թվականը[46][47][48][49]։ Այս մրցաշրջանում Ֆրեյզերը անցկացրեց 28 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[50]։
2017 թվականի օգոստոսի 22-ին Ֆրեյզերը գոլի հեղինակ դարձավ Անգլիայի լիգայի գավաթի Բիրմինգհեմի դեմ խաղում[51]։ Դեկտեմբերի 30-ին նա դուբլ ձևակերպեց Էվերթոնի դեմ խաղում՝ օգնելով Բորնմութին հաղթել 2-1 հաշվով[52][53]։ 2018 թվականի հունվարի 20-ին շոտլանդացին գոլ խփեց Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[54][55]։ Մայիսի 5-ին Ֆրեյզերը խփեց Սուոնսի Սիթիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[56]։ 2017-18 մրցաշրջանում շոտլանդացին անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[57]։
2018 թվականի օգոստոսի 28-ին Ֆրեյզերը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Անգլիայի լիգայի գավաթի Միլթոն Քինս Դոնսի դեմ խաղում[58][59]։ Սեպտեմբերի 15-ին շոտլանդացին դուբլ ձևակերպեց Լեսթեր Սիթիի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և օգնելով Բորնմութին հաղթել 4-2 հաշվով[60][61]։ Հոկտեմբերի 27-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ֆուլհեմի դեմ խաղում[62][63]։ Դեկտեմբերի 4-ին՝ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում Ֆրեյզերը դարձավ գոլի և գոլային փոխանցում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[64][65]։ 2019 թվականի հունվարի 2-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ուոտֆորդի դեմ խաղում[66][67]։ Մարտի 9-ին շոտլանդացին կրկին գոլ և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հադերսֆիլդի դեմ խաղում[68][69]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրեյզերը ներկայցրել է Շոտլանդիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Շոտլանդիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մարտի 13-ին՝ Կանադայի և Սլովենիայի դեմ խաղերի համար[70][71][72], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[73][74]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 10-ին՝ փոխարինելով Ռոբերտ Սնոդգրասին Անգլիայի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[75][76][77]։ Իր առաջին գոլը հավաքականի կազմում խփեց 2018 թվականի նոյեմբերի 17-ին՝ Ալբանիայի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում[78][79]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի ապրիլի 24-ի դրությամբ[80]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Աբերդին | 2010–11 | Պրեմիերշիպ | 2 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 2 | 0 | |
2011–12 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||||
2012–13 | 16 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 18 | 0 | ||||
Ընդհանուր | 21 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 23 | 0 | ||
Բորնմութ | 2012–13 | Լիգա Մեկ | 5 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 5 | 0 | |
2013–14 | Չեմպիոնշիպ | 37 | 3 | 2 | 1 | 2 | 0 | 41 | 4 | |||
2014–15 | 21 | 1 | 2 | 1 | 4 | 0 | 27 | 2 | ||||
2015–16 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |||
2016–17 | 28 | 3 | 0 | 0 | 1 | 0 | 29 | 3 | ||||
2017–18 | 26 | 5 | 2 | 0 | 4 | 1 | 32 | 6 | ||||
2018–19 | 35 | 7 | 1 | 0 | 3 | 1 | 39 | 8 | ||||
Ընդհանուր | 152 | 19 | 7 | 2 | 0 | 0 | 14 | 2 | 173 | 23 | ||
Իպսվիչ Թաուն (վարձավճար) | 2015–16 | Չեմպիոնշիպ | 18 | 4 | 1 | 1 | — | 2 | 1 | 21 | 6 | |
Կարիերայի ընդհանուր | 191 | 23 | 8 | 3 | 0 | 0 | 18 | 3 | 217 | 29 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի ապրիլի 24-ի դրությամբ[80]
Շոտլանդիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 2 | 0 |
2018 | 4 | 1 |
2019 | 1 | 0 |
Ընդհանուր | 7 | 1 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Նոյեմբերի 17, 2018 | Լորո Բորիչի մարզադաշտ, Շկոդեր, Ալբանիա | Ալբանիա | 1–0 | 4–0 | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա C 2018-19 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորնմութ
- Չեմպիոնշիպ. 2014–15[26]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Scotland - R. Fraser - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Aberdeen FC - Heart of Midlothian FC, Oct 16, 2010 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «St. Johnstone FC - Aberdeen FC, Aug 18, 2012 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ 7,0 7,1 «SPL: Aberdeen's Ryan Fraser is young player of the month» (բրիտանական անգլերեն). 2012 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Aberdeen trio collect monthly SPL awards» (բրիտանական անգլերեն). 2012 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Aberdeen expect Ryan Fraser to leave after rejecting new deal» (բրիտանական անգլերեն). 2012 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Bournemouth sign Ryan Fraser from Aberdeen» (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հունվարի 18. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Bournemouth sign Ryan Fraser from Aberdeen». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Fraser signs for Bournemouth». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «AFC Bournemouth - Sheffield United, Feb 23, 2013 - League One - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Ryan Fraser | Football Stats | Bournemouth | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «AFC Bournemouth: Eddie Howe joy as Cherries win promotion» (բրիտանական անգլերեն). 2013 թ․ ապրիլի 21. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «AFC Bournemouth - Charlton Athletic, Aug 3, 2013 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «AFC Bournemouth - Blackburn Rovers, Sep 28, 2013 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «AFC Bournemouth - Millwall FC, Oct 5, 2013 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Highlights: AFC Bournemouth 5-2 Millwall». AFCB. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Yeovil Town - AFC Bournemouth, Apr 12, 2014 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Yeovil 1-1 AFC Bournemouth». AFCB. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Ryan Fraser | Football Stats | Bournemouth | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Sheffield Wednesday - AFC Bournemouth, Nov 4, 2014 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Sheffield Wednesday 0-2 AFC Bournemouth». AFCB. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Ryan Fraser | Football Stats | Bournemouth | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ 26,0 26,1 «Bournemouth promoted as Championship champions with win at Charlton». The Guardian (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մայիսի 2. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Charlton Athletic 0-3 Bournemouth» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մայիսի 2. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Wilson, Peter (2015 թ․ մայիսի 3). «Bournemouth win Championship». The Sunday Times (անգլերեն). ISSN 0956-1382. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «TYRONE MINGS JOINS BOURNEMOUTH». www.itfc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Bournemouth sign defender Tyrone Mings from Ipswich for £8m» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հունիսի 26. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Reporter, Sport. «Former Aberdeen winger Ryan Fraser determined to shine at Ipswich Town». Press and Journal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Ex-Aberdeen winger Ryan Fraser moves to Ipswich». www.scotsman.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Brentford FC - Ipswich Town, Aug 8, 2015 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Brentford 2-2 Ipswich Town» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Bournemouth winger Ryan Fraser signs new three-year deal» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Ipswich Town - Bristol City, Sep 26, 2015 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Ipswich Town - Leeds United, Jan 12, 2016 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Ryan Fraser | Football Stats | Bournemouth | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Ryan Fraser: Bournemouth winger grateful for Ipswich loan learning curve» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Watson, Stuart. «Ryan Fraser won't be returning to Ipswich Town – but Mick McCarthy 'optimistic' of finding a replacement of similar ilk». East Anglian Daily Times (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «West Ham United - AFC Bournemouth, Aug 21, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «West Ham United 1-0 Bournemouth» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «AFC Bournemouth - Liverpool FC, Dec 4, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Wilson, Jeremy; Tyers, Alan (2016 թ․ դեկտեմբերի 4). «Bournemouth 4 Liverpool 3: Sub Ryan Fraser inspires Cherries in stunning second-half comeback». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «AFC Bournemouth - Arsenal FC, Jan 3, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «AFC Bournemouth winger Ryan Fraser signs new three-and-a-half year deal». AFCB. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Ryan Fraser: Bournemouth winger signs contract extension until summer of 2020» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ փետրվարի 2. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Ryan Fraser signs new three-and-a-half year deal at Bournemouth». Mail Online. 2017 թ․ փետրվարի 2. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «CONFIRMED! Bournemouth star signs new contract». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ փետրվարի 2. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Ryan Fraser | Football Stats | Bournemouth | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Birmingham City - AFC Bournemouth, Aug 22, 2017 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «AFC Bournemouth - Everton FC, Dec 30, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Stadium, Ed Aarons at the Vitality (2017 թ․ դեկտեմբերի 30). «Ryan Fraser at the double for Bournemouth to see off Everton». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «West Ham United - AFC Bournemouth, Jan 20, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «West Ham United 1-1 AFC Bournemouth». AFCB. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «AFC Bournemouth - Swansea City, May 5, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Ryan Fraser | Football Stats | Bournemouth | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «AFC Bournemouth - Milton Keynes Dons, Aug 28, 2018 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Extended: AFC Bournemouth 3-0 MK Dons». AFCB. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «AFC Bournemouth - Leicester City, Sep 15, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Association, Press (2018 թ․ սեպտեմբերի 15). «Bournemouth's Ryan Fraser sparkles before Leicester's late show». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Fulham FC - AFC Bournemouth, Oct 27, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Fulham 0-3 AFC Bournemouth: Callum Wilson heaps misery on struggling hosts» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «AFC Bournemouth - Huddersfield Town, Dec 4, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Bournemouth 2-1 Huddersfield Town: Cherries up to sixth with home win» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «AFC Bournemouth - Watford FC, Jan 2, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Prentki, Tom (2019 թ․ հունվարի 2). «Watford and Bournemouth play out draw after first half goal-fest». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Huddersfield Town - AFC Bournemouth, Mar 9, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Short: Huddersfield Town 0-2 AFC Bournemouth». AFCB. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Scotland squad announced for Canada and Slovenia». www.scottishfa.co.uk. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Scotland: Stuart Armstrong, Ryan Fraser & Tom Cairney called up» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մարտի 13. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Scotland name 30-man squad for Canada and Slovenia». www.sportinglife.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Scotland - Canada, Mar 22, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Scotland - Slovenia, Mar 26, 2017 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Scotland - England, Jun 10, 2017 - World Cup qualification Europe - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Senior Scotland debut for Ryan Fraser». AFCB. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Highlights: Scotland 2-2 England». www.itv.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Albania - Scotland, Nov 17, 2018 - UEFA Nations League C - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Internationals: Fraser fires for Scotland». AFCB. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ 80,0 80,1 «Ryan Fraser». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրեյզերի պաշտոնական Տվիտերի էջը
- Ֆրեյզերի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ֆրեյզերը transfermarkt-ում
- Ֆրեյզերը soccerbase.com-ում
- Ֆրեյզերը WhoScored.com կայքում
- Ֆրեյզերը Բորնմութի պաշտոնական կայքում
- Ֆրեյզերը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Ֆրեյզերը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Ֆրեյզերը Շոտլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայան Ֆրեյզեր» հոդվածին։ |
|
|
- Փետրվարի 24 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Աբերդինի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Բորնմութի ֆուտբոլիստներ
- Իպսվիչ Թաունի ֆուտբոլիստներ
- Շոտլանդացի ֆուտբոլիստներ
- Շոտլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ