2002 թվականին տեղափոխվում է Կուրիտիբա ՖԱ, որտեղ Բրազիլիայի առաջնությունում դեբյուտը նշել է 2004 թվականին։ Այդ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը դառնում է թիմի հիմնական կազմի խաղացող։
2006/07 թվականների մրցաշրջանում նա հեղինակեց իր առաջին գնդակը։ Ընդհանուր առմամբ նա անցկացրեց 31 խաղ և դարձավ 2 գոլի հեղինակ։ Այդ մրցաշրջանում թիմը գրավեց 2-րդ տեղը։
2008 թվականին Բրազիլիայի հավաքականի մարզիչ Դունգան նրան հրավիրեց հավաքական, որի կազմում դեբյուտը նշեց Շվեյցարիայի հավաքականի դեմ խաղում, իսկ Բրազիլիան հաղթեց 1-0 հաշվով։