Jump to content

Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա (2022-այժմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
Լուսանկարում՝ ավերված բնակելի շենքեր Խարկովում և Կիևում, ոչնչացված ռուսական Т-72Б3 տանկ Մարիուպոլի տարածքում, Բուչայի ջարդերի զոհերը
Թվական

Փետրվարի 24, 2022
2 տարի, 8 ամիս և 21 օր

Մասն էՌուս-ուկրաինական պատերազմ (2014-այժմ)
ՎայրՈւկրաինա Ուկրաինա
ԱրդյունքԸնթանում է
Հակառակորդներ
Ռուսաստան Ռուսաստան

Աջակցություն՝

Բելառուս Բելառուս
Ուկրաինա Ուկրաինա
Հրամանատարներ
Ռուսաստան Վլադիմիր Պուտին
Ռուսաստան Միխայիլ Միշուստին
Ռուսաստան Սերգեյ Շոյգու
Ուկրաինա Վոլոդիմիր Զելենսկի
Ուկրաինա Դենիս Շմիգալ
Ուկրաինա Ալեքսեյ Ռեզնիկով
Կողմերի ուժեր
Ռուսաստան Ռուսաստան
  • 12

1,000,000 (Զինված ուժեր)

  • 944,000 (Կիսառազմական)
  • 2,000,000 (Պահեստազոր)[1]
  • • այդ թվում՝ 175,000-ից[2] 190,000[3] Ուկրաինայի սահմանին
  • ԴԺՀ
  • 20,000[1]
  • ԼԺՀ
  • 14,000[1]
Ուկրաինա Ուկրաինա
  • 209,000 (Զինված ուժեր)
  • 102,000 (Կիսառազմական)
  • 900,000 (Պահեստազոր)[1]
  • Ռազմական կորուստներ
    Ընդհանուր կորուստներ

    Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ կամ Ռուս-ուկրաինական պատերազմ, ռուսաստանյան քարոզչության մեջ՝ «հատուկ ռազմական գործողություն», զինված հակամարտություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որը սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ[4]։ Պատերազմին նախորդել է Ռուսաստանի կողմից, ոււկրաինական տարածքից գրավված, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը[5]։ Համարվում է ամենամեծ ռազմական հակամարտությունը Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո[6][7][8]։ Քանի որ ավելի քան 2,9 մլն ուկրաինացիներ լքել են երկիրը, ներխուժման հետևանքով առաջացել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում փախստականների ամենամեծ ճգնաժամը[9][10][11]։

    Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին (UTC+3) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի մերձակայքում[12]։ Ռուսաստանյան զորքերը ներխուժեցին Ուկրաինայի տարածք՝ Ռուսաստանի մայրցամաքային տարածքից, Բելառուսից և դեռևս 2014 թվականին Ռուսաստանին բռնակցված Ղրիմից։ Միևնույն ժամանակ, Դոնեցկի (ԴԺՀ) և Լուգանսկի (ԼԺՀ) ինքնահռչակ հանրապետությունների զինված կազմավորումները սկսեցին ռազմական գործողություններ Ուկրաինայի Զինված ուժերի դեմ Դոնբասի ամբողջ ճակատային գծի երկայնքով և մի շարք վայրերում անցան հարձակման։ Գործողությունների շրջանակում ձևավորվեցին չորս հիմնական ռազմաբեմեր՝ Կիևի, հյուսիսարևելյան, արևելյան և հարավային (խերսոնյան)։ Բացի այդ, ռուսաստանյան զինված ուժերը նաև օդային և հրթիռային հարվածներ հասցրին Ուկրաինայի արևմուտքում։ Ռուսաստանյան զինուժը մոտեցել կամ պաշարել են առանցքային համարվող բնակավայրերը, ինչպիսիք են՝ Չերնիգովը, Խարկովը, Խերսոնը, մայրաքաղաք Կիևը, Մարիուպոլը և Սումին[13], սակայն ողջ ընթացքում ընդհարվել են կոշտ դիմադրության, ինչպես նաև առերեսվել լոգիստիկ և այլ բնույթի մարտահրավերների, որոնք խոչընդոտել են հետագա առաջընթացը[14][15]։ Լայնամասշտաբ ներխուժումը սանձազերծելուց երեք շաբաթ անց ռուսաստանյան բանակն առավել շոշափելի հաջողություններ է գրանցել Ուկրաինայի հարավում։

    Իր առաջխաղացման գագաթնակետին` 2022 թվականի մարտին, Ռուսաստանը նվաճեց Ուկրաինայի մոտ 27%-ը (Դոնբասի և Ղրիմի հետ միասին), սակայն դեկտեմբերին այդ ցուցանիշը իջավ մինչև 18%:

    2022 թվականի դեկտեմբերի դրությամբ ռուսաստանյան զորքերը չկարողացան կատարել և՛ նախատեսվող նախնական նպատակները (Կիևի գրավում և Ուկրաինայում իշխանափոխություն), և՛ հետագայում ասված նպատակները՝ մուտք դեպի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների վարչական սահմաններ, ինչպես նաև ստեղծել ցամաքային միջանցք դեպի Մերձդնեստր։ Սեպտեմբերի 21-ին Խարկովի մարզում ռուսաստանյան զորքերի պարտությունից հետո Պուտինը մոբիլիզացիա հայտարարեց։ 2022 թվականի հոկտեմբերի սկզբին Ռուսաստանը հայտարարեց Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի միացման մասին։

    ՄԱԿ-ի տվյալներով՝ 2024 թվականի հուլիսի 10-ի դրությամբ ներխուժման սկզբից ի վեր սպանվել է առնվազն 11284 խաղաղ բնակիչ, իսկ 22594-ը՝ վիրավորվել, իսկ իրական թիվը, ենթադրաբար, շատ ավելին է։ Ավերվել կամ վնասվել է ավելի քան 210 հազար շինություն։ Գրեթե ամբողջությամբ ավերվել են Վոլնովախա, Մարիուպոլ, Իզյում, Պոպասնայա, Ռուբեժնոե, Սևերոդոնեցկ, Կրեմեննայա, Զոլոտոե, Մարինկա, Սոլեդար, Ուգլեդար, Բախմուտ, Ավդեևկա քաղաքները։

    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնեց, որ այս ռազմական գործողությունների հիմնական նպատակը Ուկրաինայի՝ որպես պետության կազմալուծումն է[16]։ Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին[17]։

    Ներխուժումը հանգեցրել է հակապատերազմական բողոքի ցույցերի Ռուսաստանում և աշխարհում, գրաքննություն ռուսաստանյան լրատվամիջոցներում, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ ԱՄՆ-ի, Եվրամիության և այլ երկրների կողմից, որոնց նպատակն էր, ի թիվս այլ բաների, երկիրը մասամբ մեկուսացնել համաշխարհային տնտեսությունից, մի շարք սպորտային և այլ միջազգային միջոցառումներին Ռուսաստանի մասնակցության սահմանափակումները, ինչպես նաև լուրջ տնտեսական հետևանքների Ռուսաստանի համար։ Ուկրաինայում ներխուժումը հանգեցրել է տնտեսության փլուզմանը, օդային և ծովային տրանսպորտի աշխատանքի դադարեցմանը և մի շարք այլ բացասական հետևանքների։ Հսկայական վնաս է հասցվել Ուկրաինայի շրջակա միջավայրին և ուկրաինական մշակութային ժառանգությանը։ Համաշխարհային մասշտաբով ներխուժումը և դրա հետ կապված պատժամիջոցները հանգեցրել են միջազգային առևտրի նվազմանը և սննդամթերքի և էներգիայի գների կտրուկ աճին[18][19]։

    Նախապատմություն

    [խմբագրել | խմբագրել կոդը]

    Հետխորհրդային համատեքստ և նարնջագույն հեղափոխություն

    [խմբագրել | խմբագրել կոդը]
    Նարնջագույն հեղափոխության մասնակիցները Կիևի Անկախության հրապարակում (նոյեմբեր, 2004թ․)

    Խորհրդային Միության կազմալուծումից (1991) հետո Ռուսաստանը և Ուկրաինան սերտ կապեր պահպանեցին։ 1994 թվականին Ուկրաինան համաձայնեց միանալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին որպես միջուկային զենք չունեցող պայմանագրի մասնակից պետություն, և երկրում տեղակայված նախկին խորհրդային միջուկային զենքերն ապամոնտաժվեցին[20]։ Ատոմային զեքնից կամավոր կերպով հրաժարվելու դիմաց Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները (ԱՄՆ) Բուդապեշտի համաձայնագրով պարտավորվում էին երաշխավորել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը[21][22]։ 1999 թվականին Ռուսաստանը մասնակցեց Ստամբուլում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովին, որով վերահաստատեց «յուրաքանչյուր մասնակից պետության՝ սեփական անվտանգային միջոցառումները, ներառյալ դաշինքի պայմանագրերը, ազատ ընտրելու կամ փոխելու» իրավունքը։ Խորհրդային Միության փլուզումից հետո նախկին սոցիալիտական ճամբարի մի շարք երկրներ երկրներ միացան ՆԱՏՕ-ին՝ մասամբ ի պատասխան տարածաշրջանային անվտանգության սպառնալիքների, ինչպիսիք էին 1993 թվականի նոյեմբերին Ռուսաստանում սկզբնավորված սահմանադրական ճգնաժամը, Աբխազիայում ընթացող զինված հակամարտությունը (1992–1993) և Չեչենական առաջին պատերազմը (1994–1996 թթ.): Ռուսաստանի պետական պաշտոնյաներն այս ընդլայնումը որակեցին որպես արևմտյան տերությունների տված ոչ պաշտոնական երաշխիքների խախտում, ըստ որի ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվեր դեպի արևելք[23]։

    2004 թվականի Ուկրաինայի նախագահական ընտրություններն անցան խնդրահարույց պայմաններում։ Նախագահական արշավի ժամանակ Եվրաինտեգրման կողմնակից ընդդիմադիր թեկնածու Վիկտոր Յուշչենկոն թունավորվեց տետրաքլորոդիբենզոդիոքսին նյութով[24]։ Իր դիոքսինային թունավորման մեջ Յուշչենկոն մեղադրեց Ռուսաստանի ղեկավարությանը[25] Նոյեմբերին, չնայած դիտորդների կողմից արձանագրված ընտրակեղծիքներին, հաղթող ճանաչվեց վարչապետ Վիկտոր Յանուկովիչը։ Նախագահական ընտրությունների արդյունքը բողոքարկելու համար երկրում ծայր առան լայնածավալ բողոքի խաղաղ ցույցեր, որոնք շուրջ երկու ամիս տևեցին՝ հետագայում հայտնի դառնալով որպես Նարնջագույն հեղափոխություն։ Ցույցերը պսակվեցին հաջողությամբ այն բանից հետո, երբ Ուկրաինայի գերագույն դատարանի որոշմամբ չեղարկվեցին արդյունքները և նշանակվեցին նոր ընտրություններ, որոնցում հաղթանակ տարավ Յուշչենկոն։ Ռուսաստանի ռազմական գործիչները նարնջագույն հեղափոխությունը և հետխորհրդային երկրներում բողոքի այլ շարժումները դիտում էին որպես արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի ազգային անվտանգությունը ջլատելու փորձ։ Ռուսաստանում Պետդումայի ընտրությունների կեղծման դեմ բռնկված բողոքի ակցիաների մասին խոսելիս նախագահ Վլադիմիր Պուտինն այն որակում էր «Նարնջագույն հեղափոխությունը Ռուսաստան բերելու» փորձ[26]։ Հետագայում Պուտինի օգտին տեղի ունեցած հանրահավաքները կոչվում էին «հականարնջագույն» ակցիաներ[27][28]։ 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովում Ուկրաինան և Վրաստանը ցանկություն հայնտեցին անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչին անդամ երկրների արձագանքը ոչ միանշանակ էր. Ռուսաստանին հակազդելուց խուսափելու համար արևմտաեվրոպական պետությունները դեմ էին Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրում ընդգրկելուն։ Ի տարբերություն եվրոպացի կոլեգաներին, ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը կողմ էր Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելուն։ ՆԱՏՕ-ն, ի վերջո, անդամակցելու գործողությունների ծրագիր առաջարկելուց, սակայն նաև հայտարարություն տարածեց այն մասին, որ «այդ երկրներն ի վերջո կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ»։ Պուտինը խիստ դեմ արտահայտվեց Վրաստանի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերին։ 2019 թվականի փետրվարի 7-ին Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկեց սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին՝ հայտարարելով, որ երկրի երկարաժամկետ նպատակների մեջ է մտնում ինտեգրումը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին։

    Եվրամայդան, Արժանապատվության հեղափոխություն և Դոնբասի պատերազմ

    [խմբագրել | խմբագրել կոդը]

    2009 թվականին Վիկտոր Յանուկովիչը հայտարարեց հաջորդ տարվա նախագահական ընտրություններում կրկին առաջադրվելու մասին։ 2010 թվականի փետրվարի 14-ին, Յանուկովիչն ընտրվեց Ուկրաինայի նախագահ։ 2013 թվականի նոյեմբերին նա հայտարարեց, որ «Ուկրաինայի ազգային անվտանգության ապահովման» և «Ռուսաստանի Դաշնության հետ արտադրության և առևտրատնտեսական հարաբերությունների կորցրած ծավալների վերականգնման նպատակով» չի ստորագրի Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագիրը՝ փոխարենը նախընտրելով առավել սերտ կապեր հաստատել Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության հետ[29]։ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրման վրա ճնշում էր գործադրել Ռուսաստանը։ Ի պատասխան կառավարության՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի նախապատրաստական աշխատանքների կասեցման, քաղաքացիական բնակչության շրջանում ինքնաբուխ բողոքի ցույցեր բռնկվեցին, որոնք հետագայում ստացան Եվրամայդան անվանումը։ Ժամանակի ընթացքում բողոքի ցույցերն առավել զանգվածային բնույթ ստացան՝ ձեռք բերելով հականախագահական և հակակառավարական բնույթ։ Մայդանական շարժումը նաև մեղադրում էր կառավարությանը կոռուպցիայի, աղքատության, ոստիկանական բռնությունների և ազգային շահերին դավաճանության մեջ[30][31]։ 2014 թվականի փետրվարին Կիևի կենտրոնում ցուցարարների և «Բերկուտ» ոստիկանական հատուկ ջոկատի միջև բախումների հետևանքով զոհվեց 100 ցուցարար և 13 ոստիկան․ զոհերի մեծ մասը սպանվել էին ոստիկանական դիպուկահարներից[32]։ 2014 թվականի փետրվարի 21-ին Յանուկովիչը խորհրդարանական ընդդիմության առաջնորդների հետ միասին ստորագրեց քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիր, որով նախատեսվում էր ձևավորել ժամանակավոր կառավարություն և անցկացնել արտահերթ ընտրություններ։ Հաջորդ օրը Յանուկովիչը փախավ Կիևից, իսկ ավելի ուշ՝ Ուկրաինայից, որից հետո խորհրդարանը քվեարկեց նրան պաշտոնանկ անելու օգտին։ Այնուամենայնիվ, ռուսախոս արևելյան Ուկրաինայի շրջանների առաջնորդները շարունակեցին սատարել Յանուկովիչին, ինչից հետո այդ շրջաններում պրոռուսական բնույթի զանգվածային անկարգություններ բռնկվեցին։

    Անկարգություններին հաջորդեցին Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին (2014 թվականի մարտ) և Դոնբասում բռնկված պատերազմը (2014 թվականի ապրիլ), Ռուսաստանի աջակցությունը վայելող երկու անջատողական քվազիպետությունների՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ձևավորմամբ։ Հակամարտության մեջ ուղղակիորեն ներգրավված էին նաև ռուսական զորքերը։ 2014 թվականի սեպտեմբերին ստորագրվեցին Մինսկի համաձայնագրերը՝ 2015 թվականի փետրվարին մարտերը դադարեցնելու նպատակով։ Առաջացան տարաձայնություններ Ռուսաստանի դերակատարման շուրջ։ Այսպես կոչված «Նորմանդական քառյակի» անդամներ Ֆրանսիան, Գերմանիան և Ուկրաինան Մինսկը տեսնում էին որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնություն, մինչդեռ Ռուսաստանը պնդում էր, որ Ուկրաինան պետք է ուղղակիորեն բանակցեր երկու ինքնահռչակ հանրապետությունների հետ[33]։

    Ռուս-ուկրաինական ճգնաժամ

    [խմբագրել | խմբագրել կոդը]
    Ռուսաստանի հարձակման անիմացիոն քարտեզ
    __. — Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներ
    __. — Ուկրաինայի տարածքներ, որոնք վերահսկվում են Ռուսաստանի, ԴԺՀ և ԼԺՀ կողմից մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը
    __. — Ուկրաինայի տարածքներ, որոնց նկատմամբ հսկողություն է սահմանվել Ռուսաստանի, ԴԺՀ և ԼԺՀ կողմից 2022 թվականի փետրվարի 24-ից հետո
    __. — Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքներ
     — Ռուսաստանի, ԴԺՀ և ԼԺՀ զորքերի առաջխաղացման ուղղությունը
     — Ուկրաինայի զորքերի առաջխաղացումը

    Լարվածության աճ (մարտ, 2021 - փետրվար, 2022)

    [խմբագրել | խմբագրել կոդը]

    2021 թվականի մարտից մինչև ապրիլ Ռուսաստանը ռուս-ուկրաինական սահմանի մոտ սկսեց մեծածավալ զորամիավորումներ կուտակել[34]։ 2021 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի փետրվարը շարունակվեց կուտակումների երկրորդ ալիքը, որի ժամանակ առանձին խոշոր զորախումբ տեղակայվեց նաև Բելառուսում[35], որը բացատրվում էր Ռուս-բելառուսական միութենական պետության արձագանքման ուժերի զորավարժություններով[36]։ Զարգացումների ժամանակ ռուսական կողմը պնդում էր, որ չի պատրաստվում որևէ կերպ հարձակվել Ուկրաինայի վրա, ավելացնելով որ այդպիսի ասեկոսեներ տարածում էին պաշտոնական Կիևը և Արևմուտքը[35]։

    Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ում տեսակետով Արևմուտքը տարիներ շարունակ չհայտարարված պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, առանցքային դերակատարում ունեցավ 2021 թվականի մայիսին հրապարակված ՌԴ ազգային անվտանգության ռազմավարության թարմացված փաստաթղթի[37] կազմման հարցում։ Թարմացված փաստաթղթում նշվում էր, որ Ռուսաստանը կարող է դիմել «ուժային մեթոդների»՝ իր երկրի «ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնող թշնամական գործողությունները խափանելու կամ կանխելու» համար։

    2021 թվականի դեկտեմբերի սկզբին, ռուսական կողմի հերքումներից հետո, Միացյալ Նահանգները հրապարակեց ռուսական ստորաբաժանումների ներխուժման պլանների վերաբերյալ հետախուզական տվյալներ, ներառյալ արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս ռուս-ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորախմբերի և զինտեխնիկայի տեխաշարժն ու կուտակումները[38]։ Ըստ հրապարակված տվյալների, լայնածավալ հարձակվողական գործողությունների շրջանակում նախատեսվում էր նաև մի շարք անձանց սպանություն կամ չեզոքացում[39]։ Հետագայում հրապարկված զեկույցները նույնպես ճշգրտորեն կանխատեսում էին ներխուժման ծրագրերը[39]։

    Ռուսական կողմի պահանջներ

    [խմբագրել | խմբագրել կոդը]

    Ներխուժմանը նախորդող ամիսներին ռուս պաշտոնյաներն ուկրաինական կողմին մեղադրում էին լարվածություն հրահրելու, ռուսատյացություն սերմանելու և Ուկրաինայում ռուսախոս բնակչության նկատմամբ բռնաճնշումներ իրագործելու մեջ։ Բացի այդ, ռուսական կողմը նաև անվտանգության բազմաթիվ պահանջներ սկսեց ներկայացնել Ուկրաինային, ՆԱՏՕ-ին և վերջինիս անդամ չհանդիսացող ԵՄ դաշնակիցներին։ Մեկնաբանների և արևմտյան պաշտոնյաների կողմից այս գործողությունները որակվեցին որպես պատերազմն արդարացնելու փորձեր։ 2021 թվականի դեկտեմբերի 9-ին, իրավապաշտպանների հետ հանդիպման ժամանակ, Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ «ռուսաֆոբիան առաջին քայլն է դեպի ցեղասպանություն» և այն ամենն, ինչ տեղի էր ունենում Դոնբասում, ցեղասպանություն էր հիշեցնում[40][41]։ Պուտինի պնդումները մերժվեցին միջազգային հանրության կողմից[42], իսկ ցեղասպանության մասին ռուսական կողմի պնդումները լայնապես անհիմն որակվեցին[43][44][45]։ Ցեղասպանության և նացիզմի գիտնական-փորձագետները գտնում էին, որ Պուտինը խիստ չարաշահում էր «ցեղասպանություն» եզրույթը, և նրա պնդումները «փաստացիորեն սխալ են»[46][47][48]։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման ժամկետներից մեկը փորձագետները համարում էին փետրվարի 16-ը, ուստի իր որոշմամբ այդ ամսաթիվը ճանաչվել որպես «Ուկրաինայի ազգային միասնության օր»[49]։

    2022 թվականի փետրվարի 21-ին, Դոնբասում իրավիճակի սրման կապակցությամբ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացրեց։ Տեսաուղերձում[50] Պուտինը մեղադրանքներ հնչեցրեց Արևմուտքի և Ուկրաինայի հասցեին՝ ավելացնելով, որ վերջինս «երբեք իրական պետականություն չի ունեցել»[51] և անճշտորեն պնդեց, ժամանակակից Ուկրաինան լիովին ու ամբողջությամբ ստեղծվել է Խորհրդային Ռուսաստանի կողմից[52]։ Պուտինը մեղադրում էր Ուկրաինայի հասարակությանը և ղեկավարությանը նեոնացիզմով տառապելու մեջ՝ վկայակոչելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված Ուկրաինայում կոլլաբորացիոնիզմի դրսևորումները և կրկնելով ազգայնական հակասեմական այն դավադրության տեսությունը, ոստ որի Երրորդ ռայխի «ճշմարիտ» զոհերը ոչ թե հրեաներն էին, այլ ռուս քրիստոնեաները։ Չնայած Ուկրաինայում գործում են ծայրահեղ աջական խմբավորումներ (օրինակ՝ «Ազովի» գումարտակը, ազգայնական քաղաքական շրջանակները), փորձագետները Պուտինի՝ ծայրահեղ աջ խմբերի լայն ազդեցության հռետորաբանությունը որակել են որպես խիստ ուռճացում, նշելով որ տվյալ զանգվածի գաղափարախոսությանը երկրի իշխանական, ռազմական և ընտրազանգվածային շրջանակներում համատարած աջակցություն չի վայելում։ Ընտրություններում ծայրահեղ աջ քաղաքական գործիչներին սովորաբար չէր հաջողվում հաղթահարել նվազագույն շեմը[53] Ուկրաինայի ազգությամբ հրեա նախագահ Զելենսկին իր հերթին առարկում էր Պուտինի մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր պապը ծառայել է խորհրդային բանակում և կռվել ֆաշիստական ուժերի դեմ։ Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարանը և Հոլոքոստի հիշատակի համաշխարհային կենտրոն Յադ Վաշեմը նույնպես դատապարտեցին Պուտինի կողմից Հոլոքոստի պատմության չարաշահումը և քարոզչության նպատակով նացիստական գաղափարախոսության հետ համեմատությունների օգտագործումը[54][55]։

    Զինուժի հաջորդ կուտակումների ժամանակ Ռուսաստանը պահանջներ ներկայացրեց ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, այդ թվում առաջ քաշելով օրինականորեն պարտավորեցնող պայմանավորվածություն, որով Ուկրաինային երբևէ թույլ չէր տրվելու միանալ ՆԱՏՕ-ին, իսկ ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական սահմաններից հեռացվելու էին միջազգային զորամիավորումները։ Արևմտյան պաշտոնյաներն անընդունելի համարեցին Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալն արգելող պաշտոնական պայմանագրի պահանջը, քանի որ դա կհակասեր տվյալ կառույցի «բաց դռների» քաղաքականությանը, թեև ՆԱՏՕ-ն դեռևս ցանկություն չէր արտահայտում Ուկրաինային իր կազմում տեսնելու համար[56]։

    • Գերմանիա Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունն ու դուրս բերել իր զորքերը Ուկրաինայից։
    • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինան ենթարկվել է Ռուսաստանի կողմից «չպատճառաբանված և չարդարացված» հարձակմանը, որը պատասխանատու է այն մահերի և ավերածությունների համար, որոնք հակամարտությունն իր հետ բերում է։
    • Եվրոպա Եվրամիությունը սկսել է կասեցնել ռուսաստանցիներին վիզաների տրամադրումը։
    • Թուրքիա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Ուկրաինայում իրադարձությունների պատճառով[57]։
    • Ռուսաստան Ռուսաստանը մինչև մարտի 2-ը փակել է հետևյալ քաղաքների օդանավակայանները՝ Դոնի Ռոստով, Կրասնոդար, Անապա, Գելենջիկ, Էլիստա, Ստավրոպոլ, Բելգորոդ, Բրյանսկ, Օրել, Կուրսկ, Վորոնեժ, Սիմֆերոպոլ[58]։

    Ծանոթագրություններ

    [խմբագրել | խմբագրել կոդը]
    1. 1,0 1,1 1,2 1,3 The military balance 2021. Abingdon, Oxon: International Institute for Strategic Studies. 2021. ISBN 978-1032012278.
    2. Julian E., Barnes; Michael, Crowley; Eric, Schmitt (2022 թ․ հունվարի 10). «Russia Positioning Helicopters, in Possible Sign of Ukraine Plans». The New York Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին. «American officials had expected additional Russian troops to stream toward the Ukrainian border in December and early January, building toward a force of 175,000.»
    3. Bengali, Shashank (2022 թ․ փետրվարի 18). «The U.S. says Russia's troop buildup could be as high as 190,000 in and near Ukraine». The New York Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
    4. «Պուտինը ազդարարեց ռազմական գործողության մեկնարկը Ուկրաինայի արևելքում». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
    5. «Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
    6. Herb, Jeremy; Starr, Barbara; Kaufman, Ellie (2022 թ․ փետրվարի 24). «US orders 7,000 more troops to Europe following Russia's invasion of Ukraine». Oren Liebermann and Michael Conte. CNN. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 27-ին. «Russia's invasion of its neighbor in Ukraine is the largest conventional military attack that's been seen since World War II, the senior defense official said Thursday outlining United States observations of the unfolding conflict»
    7. Karmanau, Yuras; Heintz, Jim; Isachenkov, Vladimir; Litvinova, Dasha (2022 թ․ փետրվարի 24). «Russia presses invasion to outskirts of Ukrainian capital». ABC News. Photograph by Evgeniy Maloletka (AP Photo). Kyiv: American Broadcasting Corporation. Associated Press. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին. «... [a]mounts to the largest ground war in Europe since World War II.»
    8. Tsvetkova, Maria; Vasovic, Aleksandar; Zinets, Natalia; Charlish, Alan; Grulovic, Fedja (2022 թ․ փետրվարի 27). «Putin puts nuclear 'deterrence' forces on alert». Reuters. Writing by Robert Birsel and Frank Jack Daniel; Editing by William Mallard, Angus MacSwan and David Clarke. Kyiv: Thomson Corporation. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 27-ին. «... [t]he biggest assault on a European state since World War Two.»
    9. Blake, Daniel Keane, Elly (2022 թ․ մարտի 15). «What is the Homes for Ukraine refugees scheme and how do you apply?». www.standard.co.uk (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
    10. «Ukrainian exodus could be Europe's biggest refugee crisis since World War II». El Pais. 2022 թ․ մարտի 3.
    11. «Situation Ukraine Refugee Situation». data2.unhcr.org. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
    12. ««Լայնամասշտաբ ներխուժում» Ուկրաինա, պայթյուններ, կրակոցներ Կիևում և այլ քաղաքներում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
    13. Beaumont, Peter (2022 թ․ մարտի 8). «Focus on Kyiv deadlock obscures Russia's success in south Ukraine». The Guardian. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
    14. Sabbagh, Dan (2022 թ․ մարտի 8). «Russia 'solving logistics problems' and could attack Kyiv within days – experts». The Guardian. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
    15. Jones, Sam; Rathbone, John Paul; Sevastopulo, Demetri (2022 թ․ մարտի 12). «'A serious failure': scale of Russia's military blunders becomes clear». Financial Times. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
    16. «Зеленский: Путин хочет уничтожить Украину, но украинские военные дают достойный отпор». УНИАН. 24.02.22.
    17. «Зеленский объявил о разрыве дипотношений с Россией». РБК (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
    18. Morin, Rebecca (2022 թ․ փետրվարի 24). «World leaders condemn Russian invasion of Ukraine; EU promises 'harshest' sanctions – live updates». USA Today. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
    19. «More than 1,700 people detained in widespread Russian protests against Ukraine invasion». CBC News. 2022 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
    20. Budjeryn, Mariana. «Issue Brief #3: The Breach: Ukraine's Territorial Integrity and the Budapest Memorandum» (PDF). Woodrow Wilson International Center for Scholars. Վերցված է 2022 թ․ ապրիլի 9-ին.
    21. «Լավրովը ստում է Բուդապեշտի հուշագրի մասին». fip.am. Փաստերի ստուգման հարթակ.
    22. «Ուկրաինայի՝ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին միանալու հետ կապված անվտանգության երաշխիքների մասին հուշագիր» (PDF). fip.am. Փաստերի ստուգման հարթակ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 9-ին.
    23. Hall, Gavin E. L. «Ukraine: the history behind Russia's claim that Nato promised not to expand to the east». The Conversation. Վերցված է 2022 թ․ ապրիլի 9-ին.
    24. «Study: Dioxin that poisoned Yushchenko made in lab». Kyiv Post. London: Businessgroup. Associated Press. 2009 թ․ օգոստոսի 5. ISSN 1563-6429. {{cite news}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
    25. «Յուշչենկոն գիտե, թե որտեղ են արտադրում այն թույնը, որով իրեն թունավորել են». Արմենպրես. 2005 թ․ հունվարի 31. Վերցված է 2022 թ․ ապրիլի 9-ին.
    26. «Премьер называет "цветные революции" инструментом дестабилизации». interfax.ru. Վերցված է 2022 թ․ ապրիլի 9-ին.
    27. «Պուտինը «Հականարնջագույն» հանրահավաքի կազմակերպիչներին փոխանցել է տուգանքի գումարը». Լուրեր.com.
    28. «Ռուսաստանի տարբեր քաղաքներում ընթանում են պրո և հակապուտինյան ցույցեր». 2012 թ․ փետրվարի 5.
    29. «Питання укладання Угоди про асоціацію між Україною, з однієї сторони, та Європейським Союзом, Європейським Співтовариством з атомної енергії і їх державами - членами, з іншої сторони» (ուկրաիներեն). 2013 թ․ նոյեմբերի 21.
    30. Marples, David; Mills, Frederick, eds. (2015). Ukraine's Euromaidan: Analyses of a Civil Revolution. Ibidem Press. էջեր 9–14.
    31. «Հինգ տարի առանց Մայդանի, Հաղթե՞ց թէ պարտվեց Ուկրաինան». profil.am. 2018 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
    32. «Accountability for killings in Ukraine from January 2014 to May 2016» (PDF). ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ. էջեր 9, 21–25.
    33. «Об историческом единстве русских и украинцев». Ռուսաստանի նախագահ. 2021 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 26-ին.
    34. Քոլոյան, Արմեն (2021 թ․ ապրիլի 1). «Նոր լարվածություն ռուս-ուկրաինական հարաբերություններում». Ազատություն. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
    35. 35,0 35,1 Քոլոյան, Արմեն (2022 թ․ հունվարի 21). «Մոսկվան պնդում է, որ չի պատերազմելու, բայց զորք է մոտեցնում Ուկրաինայի սահմանին». Ազատություն. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
    36. Մելքումյան, Հրաչ (2022 թ․ հունվարի 21). «Շարունակվում է ռուսական զորքերի տեղաշարժը դեպի Բելառուս». Ազատություն. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
    37. ՌԴ նախագահի հրամանը ՌԴ ազգային անվտանգության ռազմավարության մասին(ռուս.)
    38. Harris, Shane; Sonne, Paul (2021 թ․ դեկտեմբերի 3). «Russia planning massive military offensive against Ukraine involving 175,000 troops, U.S. intelligence warns». The Washington Post. Nash Holdings. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
    39. 39,0 39,1 Merchant, Nomaan (2022 թ․ փետրվարի 25). «US intel predicted Russia's invasion plans. Did it matter?». Associated Press. Photographs by Alexei Alexandrov and Alex Brandon (AP Photo). Washington, D.C. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
    40. «Այն, ինչ կատարվում է Դոնբասում, հիշեցնում է ցեղասպանություն. Պուտին». Լուրեր.com. 2021 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
    41. Путин заявил о геноциде на Донбассе. Rossiyskaya Gazeta. 2021 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին. {{cite news}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)
    42. «The antisemitism animating Putin's claim to 'denazify' Ukraine». The Guardian. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
    43. «Ukraine crisis: Vladimir Putin address fact-checked». BBC News. 2022 թ․ փետրվարի 22. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
    44. Hinton, Alexander (2022 թ․ փետրվարի 24). «Putin's claims that Ukraine is committing genocide are baseless, but not unprecedented». The Conversation. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
    45. «Disinformation About the Current Russia-Ukraine Conflict – Seven Myths Debunked». Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինություն (Press release). 2022 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
    46. Treisman, Rachel (2022 թ․ մարտի 1). «Putin's claim of fighting against Ukraine 'neo-Nazis' distorts history, scholars say». NPR. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
    47. Troianovski, Anton (2022 թ․ մարտի 17). «Why Vladimir Putin Invokes Nazis to Justify His Invasion of Ukraine». The New York Times. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
    48. «Как Путин оправдывает вторжение в Украину. Фактчекинг DW». Deutsche Welle. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
    49. Քոլոյան, Արմեն (2022 թ․ փետրվարի 16). «Վլադիմիր Զելենսկի. «Մեզ միավորում է երջանիկ ու խաղաղ ապրելու ցանկությունը»». Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
    50. «Обращение Президента Российской Федерации». kremlin.ru (ռուսերեն). Մոսկվա. 2022 թ․ փետրվարի 21.
    51. «Պուտինը ճանաչեց Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները». Civilnet.am. 2022 թ․ փետրվարի 21. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
    52. «Современная Украина целиком создана Россией, заявил Путин». ՌԻԱ Նովոստի. 2022 թ․ փետրվարի 21.
    53. «Միքայել Զոլյան. «Ուկրաինայի ընտրություններում Յարոշի ստացած 0,7%-ը փշրեց ռուսական քարոզչական միֆը»». Առավոտ. 2014 թ․ մայիսի 28. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
    54. Snyder, Timothy. «Putin's Hitler-like tricks and tactics in Ukraine». The Boston Globe. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
    55. «Yad Vashem Statement Regarding the Russian Invasion of Ukraine» (Press release). Yad Vashem. 2022 թ․ փետրվարի 27. Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
    56. Coyer, Cassandre (2022 թ․ փետրվարի 25). «Why is Ukraine not in NATO and is it too late to join? Here's what experts, NATO say». The Miami Herald. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 28-ին.
    57. «Էրդողանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Ուկրաինայում իրադարձությունների պատճառով». news.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
    58. «Ռուսաստանի հարավում 12 օդանավակայանի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են». armenpress.am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
    Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա (2022-այժմ)» հոդվածին։