Jump to content

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսաստանի Ֆուտբոլի հավաքական
ռուս․ Сборная России по футиболу

ռուս.՝ Сборная России по футболу
Մականունեռագույն արջեր
Ստեղծման տարեթիվ1912
ՄիությունՌուսաստանի ֆուտբոլային միություն
ԿոնֆեդերացիաՈՒԵՖԱ (Եվրոպա)
Գլխավոր մարզիչՌուսաստան Ստանիսլավ Չերչեսով
Թիմի ավագՌուսաստան Վասիլի Բերեզուցկի (ԱԱ 2014)
Ամենաշատ խաղերՌուսաստան Վիկտոր Օնոպկո (109)
ՌմբարկուՌուսաստան Ալեքսանդր Կերժակով (26)
Հիմնական մարզադաշտԼոկոմոտիվ (Մոսկվա)
Արենա Խիմկի
Պետրովսկի (Սանկտ-Պետերբուրգ)
Ֆիշտ (Սոչի)
ՖԻՖԱ կոդRUS
ՖԻՖԱ դասակարգում23[1]
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Ռուսաստան Ռուսաստան 2-0 Մեքսիկա Մեքսիկա
(Մոսկվա, Ռուսաստան; Օգոստոսի 16, 1992)
Ամենախոշոր հաղթանակ
Սան Մարինո Սան Մարինո 0-7 Ռուսաստան Ռուսաստան
(Սերավալե, Սան Մարինո; Հունիսի 7, 1995 )
Ամենախոշոր պարտություն
Պորտուգալիա Պորտուգալիա 7-1 Ռուսաստան Ռուսաստան
(Լիսաբոն, Պորտուգալիա; հոկտեմբերի 13, 2004)
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն6 (Առաջինը՝ 1994)
Ամենալավ արդյունքխմբային փուլ (1994, 2002, 2014)
Եվրոպայի առաջնություն
Մասնակցություն6 անգամ (Առաջինը՝ 1996)
Ամենալավ արդյունք Կիսաեզրափակիչ 2008
Կայքrufoot.ru
 Russia national association football team Վիքիպահեստում

Ռուսաստանի ազգային հավաքականը (ռուս․ Сборная России по футиболу) ստեղծվել է 1912 թվականին և ներկայացնում է Ռուսաստանը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Անկախացումից հետո իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 1992 թվականի օգոստոսի 16- ին Մոսկվայում` մրցելով Մեքսիկայի ընտրանու դեմ։

Հավաքականի համառոտ պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ազգային թիմն ունի ավելի քան 100 տարվա պատմություն։ Առաջին անգամ հայտնվել է 1912 թ. Ստոկհոլմի ամառային V օլիմպիադայում, ուր անցկացրել է 2 հանդիպում` նախ 1/4 եզրափակչում մրցելով Ֆիննական մեծ իշխանության ընտրանու դեմ ( հանդիպումն ավարտվել է հօգուտ ֆինների 2-1 հաշվով), այնուհետ անցկացրեց «սփոփիչ» հանդիպում Գերմանական կայսրության հավաքականի դեմ և պարտվեց 16-0 հաշվով, որն էլ դարձավ ամենախոշորը ողջ պատմության ընթացքում։

1922 թվականի ԽՍՀՄ կազմավորմամբ հիմնվեց նորաստեղծ պետության հավաքականը։ Մինչ 1958 թ. ԽՍՀՄ ընտրանին անցկացնում էր բացառապես ընկերական հանդիպումներ և միայն 1958 թ. թիմը մեկնարկեց աշխարհի առաջնություններում։ Այնուհետ 1960 թ. նվաճեց Եվրոպայի առաջնության հաղթողի տիտղոսը։ ԽՍՀՄ հավաքականը 2 անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն (1956 թ. և 1988 թ.)։

ԽՍՀՄ անկումից հետո սկսվեց Ռուսաստանի հավաքականի անհաջողությունների շարքը։ Հավաքականը բաց թողեց աշխարհի 1996, 2006 և 2010 թվականների առաջնությունները և Եվրոպայի 2000 թ. առաջնությունը։ Մնացած մրցաշարերում, որոնցում հավաքականը կարողացավ որակավորվել, չկարողացավ հաղթահարել խմբային փուլը։ Միայն Եվրո 2008-ում Ռուսաստանի հավաքականը կարողացավ հասնել հաջողության և, 1/4 եզրափակիչում հաղթելով Հոլանդիայի ընտրանուն, դուրս եկավ կիսաեզրափակիչ և պարտվեց ապագա չեմպիոնին՝ Իսպանիայի ընտրանուն։ Այնուհետ հավաքականը բաց թողեց աշխարհի 2010 թ. առաջնությունը և չկարողացավ հաղթահարել Եվրո 2012-ի խմբային փուլի արգելքը։ 12 տարվա ընդմիջումից հետո՝ 2014 թ., Ռուսաստանի հավաքականը վերադարձավ ԱԱ, ուր ևս մատնվեց անհաջողության և խմբում զբաղեցրեց III տեղը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]