Սաթյաջիտ Ռայ
Սաթյաջիտ Ռայ բենգալերեն՝ সত্যজিৎ রায়[1] | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1921[2][3][4][…] |
Ծննդավայր | Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան[5] |
Մահացել է | ապրիլի 23, 1992[2][4][6][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Կալկաթա, Հնդկաստան[7] |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մայրենի լեզու | բենգալերեն |
Կրոն | հինդուիզմ |
Կրթություն | Կալկաթայի համալսարան, Վիսվա-Բհարատի համալսարան, Ballygunge Government High School? և Նախագահական համալսարան (1939) |
Ազդվել է | Ժան Ռենուար, Ջոն Ֆորդ, Ռաբինդրանաթ Թագոր և Վիտտորիո դե Սիկա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, գրող, կոմպոզիտոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մոնտաժող, երգերի հեղինակ, լրագրող, երգերի հեղինակ, մանկագիր, նկարիչ, օպերատոր-բեմադրիչ, բանաստեղծ, կինոքննադատ և ռեժիսոր |
Ամուսին | Բիջորա Ռայ |
Ծնողներ | հայր՝ Սուկումար Ռայ, մայր՝ Suprabha Ray? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Սանդիպ Ռայ |
Կայք | satyajitray.org |
Satyajit Ray Վիքիպահեստում |
Սաթյաջիտ Ռայ (բենգալի` সত্যজিত রায়, մայիսի 2, 1921[2][3][4][…], Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան[5] - ապրիլի 23, 1992[2][4][6][…], Կալկաթա, Հնդկաստան[7]), հնդկական կինեմատոգրաֆի խոշորագույն ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր, մանկագիր, կինոքննադատ, հրատարակիչ։ «Օսկար» մրցանակի արժանացած առաջին հնդիկն է, հանդիսանում է իր ֆիլմերի մեծամասնության երաժշտության հեղինակը, համարվում է հնդկական կինոյում նեոռեալիստական ուղղության հիմնադիրը։ Արժանացել է նաև Դադասահեբ Փհալկեի անվան մրցանակին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաթյաջիտ Ռայը ծնվել է 1921 թվականի մայիսի 2-ին` Կալկաթայի հայտնի ընտանիքներից մեկում։ Նրա հայրը հնդկական գրականության դասական համարվող Սուկումար Ռայն է։ Ընտանիքում Սաթյաջիտը միակ երեխան էր։ Նրա պապը Բրահմո-Սամաջ կրոնական շարժման հայտնի ներկայացուցիչներից էր։ Սաթյաջիտ Ռայը երկու տարեկան էր, երբ նրա հայրը մահացավ։ Չնայած մանկությունն անցել է աղքատության մեջ, այնուամենայնիվ սովորել և ավարտել է Կալկաթայի համալսարանի նախագահական քոլեջը։ Այնտեղ սովորելու տարիներին էլ հրապուրվել է կինոյով և արևմտյան դասական երաժշտությամբ։ Այնուհետև ընդունվել է Ռաբինդրանաթ Թագորի հիմնած Վիսվա Բհարատա համալսարանը։ 1942 թվականին, կիսատ թողնելով ուսումը, վերադարձել է տուն և ընդունվել աշխատանքի գովազդային գործակալությունում։ 1947 թվականին ստեղծել է Հնդկաստանում առաջին կինոակումբը, ուր հաճախում էին շատ հայտնի մարդիկ։ Հաճախորդների թվում էր նաև ֆրանսիացի հայտնի կինոռեժիսոր Ժան Ռենուարը։
Մեկնելով Լոնդոն` գործուղման, Սաթյաջիտ Ռայը կարողացել է դիտել հսկայական քանակությամբ ֆիլմեր, ծանոթացել է Ֆեդերիկո Ֆելինիի, Վիտտորիո դե Սիկայի, Օրսոն Ուելսի, Ջոն Ֆորդի և այլ հայտնի ռեժիսորների աշխատանքներին։ Նրա վրա առավելապես ազդեցություն են թողել իտալական նեոռեալիզմի ռեժիսորների աշխատանքները։ Այդ ժամանակ էլ նա որոշում է կայացրել նկարահանել ֆիլմ և վերադառնալով հայրենիք, ֆինանսական մեծ դժվարություններ հաղթահարելու գնով, 1955 թվականին նկարահանել է «Ճանապարհի երգը» կինոնկարը։ Ֆիլմն ունեցավ հսկայական հաջողություն։ Ջավահառլալ Ներուի միջնորդությամբ այն ցուցադրվեց Կաննի կինոփառատոնում և շահեց «Տարվա լավագույն մարդկային փաստաթուղթ» մրցանակը։ Այդ ֆիլմի շնորհիվ հնդկական կինոն ճանաչում գտավ ամբողջ աշխարհում։ Դա Ապուի մասին պատմող եռապատումի առաջին մասն էր և համարվում է համաշխարհային կինոյի մարգարիտներից մեկը։ 1956 թվականին Սաթյաջիտ Ռայը նկարահանեց եռապատումի երկրորդ՝ «Աննվաճը» ֆիլմը։ Կինոնկարը շահել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ (Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ», ամերիկյան «Ոսկե դափնի» և այլն)։ Ֆիլմի երրորդ մասը 1959 թվականին նկարահանված «Ապուի աշխարհը» կինոնկարն է, որն ստացել է Հնդկաստանի նախագահի կողմից շնորհված ոսկե մեդալ և Էդինբուրգի կինոփառատոնի մրցանակը։
Սաթյաջիտ Ռայի կողմից վաղ շրջանում նկարահանված ֆիլմերի մեծամասնությունը նվիրված են ընտանեկան հարաբերությունների բարդ խնդիրներին։ Այդ թեման են շոշափում նաև «Կանչենջանգա» (1962 թ.) և «Մեծ քաղաքը» (1963 թ.) ֆիլմերը։ 1964 թվականին նա նկարահանել է «Չարուլատա» պատմական ֆիլմը։ «Մեծ քաղաքը» և «Չարուլատա» կինոնկարները արժանացել են Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակին։
Բացի ռեժիսուրայով զբաղվելուց, Սաթյաջիտ Ռայը գրում էր սցենարներ և երաժշտություն։ Նա բենգալերեն գրված բազմաթիվ պատմվածքների ու վեպերի հեղինակ է։ 1973 թվականին նկարահանել է «Հեռավոր որոտ», իսկ 1978 թվականին՝ «Շախմատիստները» կինոնկարները։ Սաթյաջիտ Ռայի վերջին ֆիլմը «Թափառականը» (1991 թ.) կինոնկարն է, որը նույնպես հանդիսատեսի կողմից ընդունվել է ջերմությամբ։
1992 թվականին Սաթյաջիտ Ռայը արժանացել է «Օսկար» մրցանակի՝ կինեմատոգրաֆում կատարած հսկայական ներդրումների համար։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաթյաջիտ Ռայը 1948 թվականին ամուսնացել է իր զարմուհու՝ Բիջոյա Դասի հետ և ունեցել մեկ որդի։ Որդին ռեժիսոր Սանդիպ Ռայն է։
Սաթյաջիտ Ռայը մահացել է 1992 թվականի ապրիլի 23-ին՝ ինֆարկտից։
Ֆիլմագրության ընտրանին
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվը | Վերնագիրը | Բնօրինակի վերնագիրը |
---|---|---|
1955 | Ճանապարհի երգը | Pather Panchali |
1957 | Աննվաճը | Aparajito |
1958 | Երաժշտական սենյակ | Jalsaghar |
1958 | Փիլիսոփայական քարը | Parash Pathar |
1959 | Ապուի աշխարհը | Apur Sansar |
1960 | Աստվածուհին | Devi |
1961 | Երեք դուստր | Teen Kanya |
1961 | Ռաբինդրանաթ Թագոր | Rabindranath Tagore |
1962 | Կանչենջանգա | Kanchenjungha |
1962 | Ուղևորություն | Abhijaan |
1963 | Մեծ քաղաքը | Mahanagar |
1964 | Չարուլատա | Charulata |
1965 | Կեղծ սուրբը | Mahapurush |
1965 | Վախկոտը | Kapurush |
1966 | Հերոսը | Nayak |
1967 | Գազանանոց | Chiriyakhana |
1969 | Գուպին երգում է, Բագհան` պարում | Goopy Gyne Bagha Byne |
1970 | Օրեր և գիշերներ անտառում | Aranyer Din Ratri |
1970 | Հակառակորդը | Pratidwandi |
1971 | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը | Seemabaddha |
1971 | Սիկկիմ | Sikkim |
1972 | Ներքին հայացքով | The Inner Eye |
1973 | Հեռավոր որոտ | Ashani Sanket |
1974 | Ոսկյա ամրոցը | Sonar Kella |
1976 | Միջնորդը | Jana Aranya |
1977 | Շախմատիստները | Shatranj Ke Khilari |
1979 | Փառք հայր Ֆելունաթհին | Joi Baba Felunath |
1980 | Ալմաստների թագավորությունը | Heerak Rajar Deshe |
1981 | Ձերբազատում | Sadgati |
1984 | Տուն և խաղաղություն | Ghare-Baire |
1989 | Ժողովրդի թշնամին | Ganashatru |
1990 | Մի ծառի ճյուղեր | Shakha Proshakha |
1991 | Թափառականը | Agantuk |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բենգալերեն Վիքիպեդիա (բենգ.) — 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2007.
- ↑ 6,0 6,1 6,2 Discogs — 2000.
- ↑ 7,0 7,1 7,2 Bose B. Modernity, Globality, Sexuality, and the City: A Reading of Indian Cinema — IU Press, 2008. — Vol. 2, Iss. 1. — P. 35–58.
- ↑ http://www.dashboard-padmaawards.gov.in/?Award=Bharat%20Ratna
- ↑ https://books.google.ru/books?id=eAP2DwAAQBAJ&pg=PA106
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաթյաջիտ Ռայ» հոդվածին։ |
|
- Մայիսի 2 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Կալկաթա քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 23 մահեր
- 1992 մահեր
- Կալկաթա քաղաքում մահացածներ
- Կալկաթայի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Պադմա Բհուշան շքանշանի ասպետներ
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Անձինք այբբենական կարգով
- Հնդիկ ռեժիսորներ
- Հնդիկ գրողներ
- Հնդիկ կինոռեժիսորներ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Օսկարակիրներ
- Հնդիկ մանկագիրներ
- Հնդիկ սցենարիստներ
- Հնդիկ պրոդյուսերներ
- Հնդիկ կոմպոզիտորներ
- Հնդիկ լրագրողներ