Սամոթրակի
Սամոթրակի | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Samothraki Municipality? |
Մասն է | Thracian Sporades? |
Մակերես | 178 կմ² |
Ամենաբարձր կետը | Fengari? |
Բնակչություն | 2859 մարդ (2011) |
Սամոթրակի[1][2][3], Սամոֆրակի[4], Սամոթրակիա[5][6][7][8][9], Մատրակի[10] (հուն․՝ Σαμοθράκη[6], Σάμος Θρηϊκίη[11], Samothrāce[7]), հունական կղզի Եգեյան ծովի հյուսիսային հատվածում, Թրակիայի ափերից հինգուկես մղոն հեռավորության վրա[11], Լեմնոս, Իմբրոս և Թասոս կղզիների միջև։ Դասվում է «Հյուսիսային Սպորադներ»-ի խմբին։ Գտնվում է Ալեքսանդրուպոլսից 44,5 կմ (24 ծովային մղոն) հեռավորության վրա։
Բնակչությունը՝ 2859 բնակիչ (2011 թվականի դրությամբ)։ Խոշորագույն քաղաքը և նավահանգիստը Կամարյոտիսան է։
Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու անվանումը նշանակում է, որ դա Թրակիայի Սամոսն է՝ ի տարբերություն այլ հունական Սամոս կղզու[12]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզին լեռնային է[5], ունի 17 կմ երկարություն։ Սամոս լեռը (1525 մ բարձրություն), որը վեր է խոյանում կղզում, հին ժամանակներից ծովային կողմնորոշիչ էր ծառայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության, հենց Սամոթրակի կղզու վրա Մակեդոնիայի արքա Փիլիպոս II-ը և նրա կինը՝ Օլիմպիադան բեղմնավորել են իրենց որդուն՝ Ալեքսանդր Մակեդոնացուն։
Կղզուն համաշխարհային հայտնիություն է բերել արձանը, որը 1863 թվականին հայտնաբերվել է կղզու վրա և այժմ գտնվում է փարիզյան Լուվրում՝ Նիկե Սամոթրակիայից (Նիկե Սամոթրակեցի)։
Մ.թ.ա. 70 թվականին կղզին դարձել է Հռոմեական կայսրության նահանգը, իսկ դրա փլուզումից հետո կղզին մինչև 1204 թվականը դարձել է բյուզանդական, այնուհետև անցնում է վենետիկցիների և ջենովացիների ձեռքը։ Թուրք-օսմանները գրավում են կղզին 1457 թվականին։
1821 թվականին, հունական հեղափոխության սկզբին թուրքերը կոտորել են կղզու գրեթե ամբողջ բնակչությունը։ Դատարկված կղզին հետագա տարիների ընթացքում բնակեցվել է հարևան կղզիներից եկած հույներով։
Կղզին ազատագրվել է հունական նավատորմի կողմից 1912 թվականի հույն-թուրքական պատերազմի ժամանակ։
Կղզու արևմտյան, հարթավայրային հատվածում զարգացած է գյուղատնտեսությունը։ Կենտրոնում տեղակայված են նոսր բնակեցված լեռնային շրջանները։ Զարգացած է էկոլոգիական և ծովափնյա տուրիզմը։
Բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալոնիա (251 բնակիչ)
- Անո-Կարյոտա (15 բնակիչ)
- Դաֆնե (11 բնակիչ)
- Իսոմատա
- Կամարյոտիսա (969 բնակիչ)
- Կաստելիոն
- Կատո-Կարյոտա (37 բնակիչ)
- Կարասյա
- Կիտադա
- Լակոմա (329 բնակիչ)
- Մակրիլյես (9 բնակիչ)
- Մնիմոտիա
- Պալեոպոլիս (25 բնակիչ)
- Պերասմատա
- Պրոֆիտիս-Իլիաս (214 բնակիչ)
- Ռեմբուցադիկա
- Սամոտրակի
- Թերմա (74 բնակիչ)
- Քսիրոպոտամոս (39 բնակիչ)
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Կղզու բնակչություն |
---|---|
1981 | 2,871 |
1991 | 3,083 |
2001 | 2,723 |
2011 | 2,859[13] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Балканские страны, юг // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред.: Т. Г. Новикова, Т. М. Воробьева. — 3-е изд. стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 104—105. — ISBN 5-85120-055-3.
- ↑ Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 221.
- ↑ Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп.. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 410. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.
- ↑ Щукарёв А. Н. Самофракия // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- ↑ 5,0 5,1 Самофракия // «Древний мир. Энциклопедический словарь в 2-х томах.» — М.: Центрполиграф. В. Д. Гладкий. 1998
- ↑ 6,0 6,1 Самофракия // Любкер Ф. «Реальный словарь классических древностей.» Под редакцией Й. Геффкена, Э. Цибарта. — Тойбнер, 1914
- ↑ 7,0 7,1 «Краткий словарь мифологии и древностей». М.Корш. Санкт-Петербург, издание А. С. Суворина, 1894
- ↑ Самофракия // Словарь античности. — Перевод с немецкого. М.: Прогресс. Лейпцигский Библиографический институт. 1989
- ↑ Ринекер Ф., Майер Г. Самофракия // Библейская энциклопедия Брокгауза. — Christliche Verlagsbuchhandlung Paderborn, 1999. — 1226 с.
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 314.
- ↑ 11,0 11,1 А. Щ. (1890–1907). «Самофракия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ "Библия. Ветхий и Новый заветы. Синоидальный перевод. // Библейская энциклопедия архимандрита Никифора, 1891
- ↑ Detailed census results 1991
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սամոթրակիի պաշտոնական կայք Արխիվացված 2007-10-07 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամոթրակի» հոդվածին։ |
|