Սանտա Անա (անգլ.՝ Santa Ana), քաղաք ԱՄՆ-ի հարավարևմտյան մասում, Կալիֆոռնիա նահանգում։ Այն Օրինջ շրջանի կենտրոնն է։ 2007 թ-ի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 353428 մարդ։ Հիմնադրվել է 1869 թ-ին։ Գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափից 16 կմ հեռավորության վրա։ Քաղաքի միջով հոսում է Սանտա Անա գետը։
Քանի որ այս քաղաքի բնակչության գերակշիռ մասը (մոտավորապես 80 տոկոսը) լատինաամերիկյան ծագում ունի, New York Times-ը բնորոշում է Սանտա Անան՝ որպես «նոր Կալիֆոռնիայի դեմքի, մի նահանգի, որտեղ լատինաամերիկյանը առավել ազդեցություն ունի առօրյա կյանքի, ընտրությունների, մշակույթի, ժողովրդագրության վրա, քան մեր երկրի (այսինքն՝ ԱՄն-ի) որևէ այլ վայրում»[2]։