Սեբաստիան Գոմես
Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Սեբաստիան Գոմես Պերես | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Անդորրա | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 1, 1983[1][2] (41 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Մոնտևիդո, Անդորրա | ||||||||||||||
Հասակ | 176 սմ | ||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Անդորրա | ||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Սեբաստիան Գոմես Պերես (կատ.՝ Sebastián Gómez Pérez, նոյեմբերի 1, 1983[1][2], Մուրսիա, Մուրսիա, Իսպանիա), անդորրացի ֆուտբոլիստ, «Անդորրա» ֆուտբոլային ակումբի և Անդորրայի ազգային հավաքականի հարձակվող։
2003 թվականից 2007 թվականը հանդես է եկել «Սանտա-Կոլոմու» ակումբի կազմում, որի հետ միասին դարձել է Անդորրայի չեմպիոն և չորս անգամ հաղթել է Անդորրայի գավաթը։ Հետո համալրում է «Ռանժերսի» կազմում, իսկ հետո «Սան-Ժուլիայի», որի կազմում երկու անգամ դառնում է գավաթի դափնեկիր, ինչպես նաև ակումբի հետ միասին հաղթանակ է տանում Անդորրայի սուպերգավաթի խաղարկությունում։ 2012 թվականից սկսած հանդես է գալիս «Անդորրա» ֆուտբոլային ակումբի կազմը։
2008 թվականից հանդես է գալիս Անդորրայի ազգային հավաքականի կազմում, ներկա պահին միջազգային հարթակում անցկացրել է 27 հանդիպում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր պրոֆեսիոնալ կարիերան Սեբաստիանը սկսել է 2003 թվականին՝ անդորրական «Սանտա Կոլոմա» ակումբի կազմում, որը հանդես էր գալիս Անդորրայի առաջնությունում։ 2003 թվականի օգոստոսին մասնակցում է «Էսբերգի» դեմ խաղին՝ ՈՒԵՖԱ գավաթի որակավորման փուլում[3]։ 2003-04 մրցաշրջանում «Սանտա-Կոլոման» ոսկե դուբլ է հեղինակում հաղթելով առաջնությունը և գավաթը։ Հաջորդ՝ 2004-05 մրցաշրջանում ակումբը առաջնությունում դառնում է բրոնզե մեդալների դափնեկիր, առաջ թողնելով «Ռանժերսին» և «Սան-Ժուլիային», ինչպես նաև ակումբը դառնում է Անդորրայի սուպերգավաթի դափնեկիր։
2005-06 թվականների մրցաշրջանում «Սանտա Կոլոման» կրկնում է նախորդ մրցաշրջանի արդյունքը՝ ազգային առաջնությունում բրոնզե մեդալներ վաստակելով և Անդորրայի գավաթի խաղարկությունում հաղթելով։ Իր վերջին՝ 2006-07 մրցաշրջանում ակումբը առաջնությունում արծաթե մեդալներ է վաստակում, իսկ գավաթի խաղարկությունում կրկին հաղթանակ է տանում։
2007 թվականի ամռանը Գոմեսը համալրում է «Ռանժերսի» կազմը։ Ակումբի կազմում նա հանդես էր գալիս 17 համարի մարզաշապիկով[4]։ 2007 թվականի հունիսին նա մասնակցություն է ունենում Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակներում կայացած «Շերիֆի» դեմ երկու խաղերին։ Առաջին արտագնա խաղում, Գոմեսը խաղադաշտ է դուրս գալիս հանդիպման 71-րդ րոպեին և փոխարինում է Վիկտոր Մորեյրային[5]։ Պատասխան խաղում Գոմեսը մասնակցում է խաղին ամբողջությամբ[6]։ 2007-08 մրցաշրջանում «Ռանժերսը» երրորդ հորիզոնականն է զբաղեցնում առաջնությունում՝ զիջելով միայն «Սան Ժուլիային» և «Սանտա Կոլոմեին»[7]։ 2008-09 թվականների մրցաշրջանում «Ռանժերսը» վերջին հորիզոնականն է զբաղեցնում առաջնության և լքում է առաջին լիգան։
2009 թվականի ամռանը Սեբաստիանը դառնում է «Սան Ժուլիայի» ֆուտբոլիստը։ Ակումբի կազմում նա ընտրում է 16 համարի մարզաշապիկը։ 2009-10 թվականների մրցաշրջանում նրանք վաստակում են առաջնության բրոնզե մեդալները։ Անդորրայի գավաթի խաղարկության եզրափակչում Գեմեսը «Ունիո Էսպորտիվա Սանտա Կոլոմա» ակումբի դեմ խաղում դառնում է հանդիպման միակ գոլի հեղինակը և այդպիսով հաղթանակ է պարգևում իր թիմին[8]։ 2010 թվականի հուլիսին Գոմեսը մասնակցում է ֆիննական «ՄյուՊա-47» ակումբի դեմ խաղերին[9], որոնք կայացել էին Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում։ Առաջին խաղում Գոմեսը դեղին քարտ էր ստացել[10]։
2010-11 մրցաշրջանում «Սան Ժուլիան» դառնում է առաջնության արծաթե մրցանակակիրը, իսկ գավաթի խաղարկությունում նրանք հաղթանակ են տանում[11][12]։ 2011 թվականի հուլիսին Գոմեսը մասնակցում է Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում կայացած իսրայելական «Բնեյ Իեգուդեի» դեմ երկու խաղերին[13]։ 2011 թվականի ակումբի հետ միասին դառնում է Անդորրայի սուպերգավաթի դափնեկիր[11]։ 2011-12 մրցաշրջանում «Սան Ժուլիան» առաջնությունում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ գավաթի խաղարկությունում նրանք հասնում են մինչև կիսաեզրափակիչ։
2012 թվականի ամռանը Գոմեսը համալրում է «Անդորրա» ակումբի կազմը, որը տեղակայված է Անդորրայի մայրաքաղաքում և հանդես է գալիս Իսպանիայի հինգերորդ դիվիզիոնում։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Անդորրայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիդ Ռոդրիգոն սկսում է հրավիրել 25 ամյա Սեբաստիան Գոմեսին ազգային հավաքականի կազմ։ Անդորրայի հավաքականը համարվում է համաշխարհային ֆուտբոլի աութսայդերներից մեկը[14]։ Հավաքականի կազմում Գոմեսը նշում է իր նորամուտը 2008 թվականի հունիսի 4-ին Ադրբեջանի ազգային հավաքականի դեմ կայացած խաղում[15], գլխավոր մարզիչը նրան փոխարինման էր ներկայացրել հանդիպման 64-րդ րոպեին։ 2012 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Գոմեսը մասնակցում է 9 խաղերի[16]։ 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում նա անցկացնում է 6 հանդիպում[17]։
Ներկա պահին Սեբաստիան Գոմեսը Անդորրայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 27 հանդիպման։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Профиль игрока» (անգլերեն). footballdatabase.eu. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Профиль игрока» (գերմաներեն). weltfussball.de. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Протокол матча «Шериф» — «Ранжерс»» (գերմաներեն). weltfussball.de. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Протокол матча «Ранжерс» — «Шериф»» (գերմաներեն). weltfussball.de. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Профиль игрока» (գերմաներեն). weltfussball.de. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «L'UE Sant Julià es proclama campió de la Copa Constitució en vèncer per la mínima a l'UE Santa Coloma (1-0)» (կատալաներեն). Футбольная федерация Андорры. 16.05.2010. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Протоколы игр «Сан-Жулиа» — МюПа-47» (գերմաներեն). weltfussball.de. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Протокол матча МюПа-47 — «Сан-Жулиа»» (գերմաներեն). weltfussball.de. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
- ↑ 11,0 11,1 «Профиль игрока» (անգլերեն). soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «El Sant Julià revalida el títol decidint en la primera part de la pròrroga» (կատալաներեն). Diari Bondia Andorra. 08.05.2011. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Протоколы игр «Сан-Жулиа» — «Бней Иегуда»» (գերմաներեն). weltfussball.de. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Рейтинг сборных» (անգլերեն). Официальный сайт ФИФА. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Протокол матча Андорра — Азербайджан» (ռուսերեն). eu-football.info. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Список игр в отборочных матчах чемпионата Европы 2012» (ռուսերեն). Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Список игр в отборочных матчах чемпионата мира 2014» (ռուսերեն). Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|