Սեռական հասունացում
Սեռական հասունացում, գործընթաց որի ընթացքում դեռահասի օրգանիզմում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, որոնց հետևանքով նա դառնում է հասուն և կարող է բազմանալ։ Սեռական հասունացումը սկսում է, երբ գլխուղեղը ազդակներ է ուղարկում սեռական գեղձերին. ամորձիներ տղաների մոտ, ձվարաններ՝ աղջիկների մոտ։ Պատասխան գլխուղեղի կողմից ուղարկված ազդակների, սեռական գեղձերը սկսում են արտադրել տարատեսակ հորմոններ, որոնք նպաստում են գլխուղեղի, ոսկրերի, մկանների, մաշկի և բազմացման օրգանների աճին և զարգացմանը։ Հասակի աճը արագանում է հատկապես սեռական հասունացման առաջին շրջանում և ավարտվում է սեռական հասունացման ավարտին զուգընթաց։ Մինչ սեռական հասունացումը տղաների և աղջիկների օրգանիզմները արտաքնապես այդքան էլ չեն տարբերվում, նրանք հիմնականում տարբերվում են սեռական օրգանների կառուցվածքով։ Սեռական հասունացման շրջանում սկսվում են էական տարբերություններ նկատվել սեռերի միջև, օրգանիզմի չափերը, ձևերը, բաղադրությունը և մի շարք օրգանների գործառույթների, սկսում են տարբերվել, ի հայտ են գալիս երկրորդային սեռային հատկանիշներ։
Սեռերի տարբերությունը սեռական հասունացման շրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նրան, որ սեռական հասունացումը ինդիվիդուալ է բոլոր օրգանիզմների համար, սակայն այն տղաների և աղջիկների մոտ էականորեն տարբերվում է։ Աղջիկների մոտ սեռական հասունացումը սկսվում է միջինում 12 տարեկանից, տղաների մոտ 13-ից, ավարտվում է աղջիկների մոտ 16 - 17 տարեկանում, տղաների մոտ 17 - 18 տարեկանում։ Տղաների մոտ սեռահասունության հիմնական հորմոնը տեստաստերոնն է, որը նպաստում է տղամարդու ձևավորմանը, ինչպես նաև ոսկորների և հասակի աճին։ Տեստաստերոնի մեծ մասը մետաբոլիզմի ժամանակ, արական օրգանիզմում վեր է ածվում էստրագոնի, որը ունի ոսկրերի աճը կանգնեցնող հատկություն, սակայն էստրագոնի քանակը արական օրգանիզմում չափազանց դանդաղ է աճում քան աղջիկների մոտ, այդ է պատճառը, որ տղաների մոտ աճի գործընթացը ընթանում է ավելի արագ և շատ երկար։ Մինչև սեռական հասունացումը, եթե տղաները աղջիկներից 2 սմ են ցածր լինում, ապա սեռական հասունացումից հետո նրանց հասակը մոտ 13 սմ-ով գերազանցում է աղջիկների հասակից։ Աղջիկների սեռահասունացման ժամանակ գերազանցում է էստրոգեն հորմոնը էստրադիոլ ձևով, որը նպաստում է կրծքագեղձի ինչպես նաև իգական սեռական օրգանների աճին և զարգացմանը։ Էստրագենը աղջիկների օրգանիզմում սկսում է ավելանալ ավելի շուտ և այն հասնում է ավելի բարձր մակարդակի, քան տղաների մոտ, այդ պատճառով էլ աղջիկները սեռահասունության են հասնում ավելի շուտ և նրանց հասակի աճը շուտ էլ դադարում է։
Սեռական հասունության սկիզբը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեռական հասունությունը կապում են հիպոթալամուսում գոնադոլիբերին, գենադոտրոպին-ռելիզինգ հորմոնի ակտիվ արտադրման հետ, որը նպաստում է լյութեինացնող և ֆոլիկուլացնող հորմոնների արտադրության հետ։ Գենադոտրոպին-ռելիզինգ հորմոնի քանակի ավելացման պատճառը հայտնաբերված չէ, սակայն ենթադրվում է, որ այդ գործում մեծ ավանդ ունի լեպտին հորմոնը, որի քանակը համեմատաբար ավելանում է հատկապես սեռական հասունացման սկսման ժամանակ և նվազում է քանակը հասունացմանը զուգընթաց։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Sexual Life of the Child by Albert Moll
- Холодный В. А. Детерминанты психосексуального развития // Развитие личности. 2013. № 1. С. 99—115. ISSN 2071-9788.