Սիմի
Սիմի | |
---|---|
Տեսակ | կղզի և պոլիս |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Symi Municipality? |
Վայր | Եգեյան ծով |
Մակերես | 57,865 կմ² |
Բնակչություն | 2590 մարդ (2011) |
Սիմի (հուն․՝ Σύμη), Հունաստանին պատկանող կղզի Եգեյան ծովում՝ Դոդեկանեսյան կղզիների կազմում։
Մի քանի անմարդաբնակ կղզիների հետ միասին ձևավորում է Սիմիի դիմոսը, որը վարչականորեն մտնում է Դոդեկանես նոմոսի կազմի մեջ[1]։
Կղզին զբաղեցնում է 58.1 կմ² տարածք։ Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ կղզու բնակչությունը կազմում է 2606 մարդ[2][3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզին գտնվում է Եգեյան ծովի հարավարևելյան մասում՝ Փոքր Ասիայի (Թուրքիա) ափից 9 կմ հեռավորության վրա։
Այն գտնվում է Հռոդոսից 23 կմ դեպի հյուսիս՝ քաղաքամայր Աթենքից 400 կմ հեռավորության վրա։ Հիմնական մակերևույթը լեռնային է։ Ամենաբարձր լեռնագագաթը գտնվում է ծովի մակարդակից 616 մետր բարձրության վրա։
Քաղցրահամ ջրի պաշարներ կղզու տարածքում չեն հայտնաբերվել։
Կղզու բնակչության հիմնական մասը կենտրոնացված է համանուն քաղաքում, որը գտնվում է Սիմիի հյուսիսում։ Կղզու տարածքում կան մոտ 200 վանքեր և մատուռներ։ Առավել հայտնի է Հրեշտակապետ Միքայելին նվիրված վանքը, որը գտնվում է կղզու հարավային ափին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kallikratis law Արխիվացված 2017-04-27 Wayback Machine Greece Ministry of Interior (հուն.)
- ↑ Hellander, Paul; Kate Armstrong (2006). Greece. Lonely Planet. էջ 535. ISBN 978-1-74059-750-0.
- ↑ O'Brien, Murrough (2003 թ․ ապրիլի 27). «On Symi, parties go off with a bang». The Independent. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2013-06-27 Wayback Machine (անգլերեն) (հուն.)
- Լուսանկարներ կղզուց Արխիվացված 2014-08-10 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմի» հոդվածին։ |
|