Ստորին Սաքսոնիա
Ստորին Սաքսոնիա | |
---|---|
Տեսակ | Գերմանիայի նահանգ |
Երկիր | Գերմանիա[1] |
Վարչատարածք | Գերմանիա |
Ամենաբարձր կետ | Wurmberg? |
ԲԾՄ | 13 մետր[2] |
Մակերես | 47 614,07 կմ² |
Կազմված է | Brunswick Land? |
Հյուսիսային կետ | 53°53′32″ հս․. լ. 8°40′44″ ավ. ե.HGЯO |
Հարավային կետ | 51°17′36″ հս․. լ. 9°43′57″ ավ. ե.HGЯO |
Արևելան կետ | 53°02′04″ հս․. լ. 11°35′53″ ավ. ե.HGЯO |
Արևմտյան կետ | 53°35′31″ հս․. լ. 6°38′19″ ավ. ե.HGЯO |
Ջրլիցի ափին | Հյուսիսային ծով և German Bight? |
Ձևավորում | նոյեմբերի 1, 1946 |
Անվանված է | Սաքսեր |
Ստորին Սաքսոնիա (գերմ.՝ Niedersachsen [ˈniːdɐzaksn̩], ), (произношение ), Գերմանիայի երկրամաս։ Մայրաքաղաքը՝ Հաննովեր։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայում Բավարիայից հետո ամենամեծ տարածքը զբաղեցնում է Ստորին Սաքսոնիան։ Նրան հյուսիսում ողողում է Հյուսիսային ծովը և իր մեջ ներառում Արևելաֆրիզական կղզիները, հարավ-արևելքում սահմանակցում է Հարց լեռներին։ Ստորին Սաքսոնիայի տարածքի մեծ մասը հարթավայր է։ Ստորին Սաքսոնիայի ամենահայտնի վայրը Լյունեբուրգյան անապատն է, որը գտնվում է Հարց լեռների և Հյուսիսային ծովի միջև։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիխտեյնշտայնի քարանձավում հայտնաբերվել են աճյունասափորներով թաղման մշակույթի վկայություններ։
- Սաքսոններ
- Սաքսոնյան պատերազմներ
- Սաքսոնիայի դքսություն (7-14-րդ դարեր)
- Բրաունշվայգ - Լյունեբուրգ (1235—1807)
- 1807-1813 թվականներին Վեսթֆալիայի թագավորությունը իր հեսսենյան Քասսել մայրաքաղաքով կախված էր նապոլեոնյան Ֆրանսիայից։
- Հաննովերի թագավորություն (1814—1866)
- Պրուսյան Հաննովեր գավառ (1866—1945)
Երկիրը ձևավորվել է 1946 թվականին նախկին պրուսյան Հաննովեր գավառի մեծ մասի գերմանական հողերի հետ միավորման արդյունքում, ինչպիսիք են՝ Օլդենբուրգը, Բրաունշվայգը և Շաումբուրգ-Լիպպեն։
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրենսդիր մարմին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորին Սաքսոնիա երկրամասի օրենսդիր մարմինը՝ Ստորին սաքսոնյան Լանդթագը (գերմ.՝ Niedersächsischer Landtag) ընտրում է բնակչությունը։ Լանդթագում աշխատում են 137 պատգամավորներ։ 18-րդ Լանդթագի վերջին ընտրություններն անցկացվել են 2017 թվականի հոկտեմբերի 15-ին։ Պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ ԳՍԴՊ - 55 տեղ, Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական Միություն (ԳՔԴՄ) - 50 տեղ, Կանաչներ - 12 տեղ, ԳՍՊ - 11 տեղ, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցություն - 9 տեղ։
Գործադիր իշխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործադիր իշխանության մարմին է համարվում Ստորին Սաքսոնիա երկրամասի կառավարությունը (Niedersächsische Landesregierung), որին ընտրում է Լանդթագը, և կազմված է Ստորին Սաքսոնիա երկրամասի վարչապետից (Ministerpräsidenten des Landes Niedersachsen) ու նախարարներից։
Ստորին Սաքսոնիա երկրամասի վարչապետերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1946—1955: Հենրիխ Վիլհելմ Քոփֆ, ԳՍԴՊ
- 1955—1959:Հենրիխ Հելֆեգե, Գերմանական պարտիա
- 1959—1961: Հենրիխ Վիլհելմ Քոփֆ, ԳՍԴՊ
- 1961—1970: Գեորգ Դիդերիխս, ԳՍԴՊ
- 1970—1976: Ալֆրեդ Քուբել, ԳՍԴՊ
- 1976—1990: Էռնստ Ալբրեխտ, ԳՔԴՄ
- 1990—1998: Գերհարդ Շղյոդեր, ԳՍԴՊ
- 1998—1999:Գերհարդ Գլոգովսկի, ԳՍԴՊ
- 1999—2003: Զիգմար Գաբրիել, ԳՍԴՊ - Գերմանիայի էկոլոգիայի նախարար (Մերկելի գրասենյակ)
- 2003—2010: Քրիստիան Վոլֆ, ԳՔԴՄ (2010 թվականի հունիսի 3-ին իշխող կոալիցիայի կողմից ընտրվել է Գերմանիայի նախագահի թեկնածու)[3]
- 2010—2013: Դեյվիդ Մաքալիստեր, ԳՔԴՄ
- 2013—: Ստեֆան Վայլ, ԳՍԴՊ
Ստորին Սաքսոնյայի կառավարության նախարարները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բերնդ Ալթհուսման (ԳՔԴՄ) – էկոնոմիկայի, աշխատանքի, տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների նախարար
- Բորիս Պիստորիուս (ԳՍԴՊ) – ներքին գործերի և սպորտի նախարար
- Ռայնհոլդ Հիլբերս (ԳՔԴՄ) – ֆինանսների նախարար
- Կարոլա Ղայման (ԳՍԴՊ) – սոցիալական ապահովության, առողջապահության նախարար
- Бьёрн Тюмлер (ԳՔԴՄ) – գիտւթյան և մշակույթի նախարար
- Грант Хендрик Тонне (ԳՍԴՊ) – կրթության նախարար
- Բարբարա Օտտե - Քինաստ (ԳՔԴՄ)– գյուղատնտեսության և սպառողների պաշտպանության նախարար
- Բարբարա Հաֆլիցա (ԳՔԴՄ) –արդարադատության նախարար
- Օլաֆ Լիս (ԳՍԴՊ) – շրջակա միջավայրի, էներգետիկայի, շինարարության և բնապահպանության նախարար
- Բիրգիտ Հոնե (ԳՍԴՊ)– Եվրոպայում ֆեդերացիայի և համագործակցության, տարածաշրջանային զարգացման նախարար
Դատական ուժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանադրական դատարանի վերահսկիչ մարմին - Ստորին Սաքսոնիայի պետական դատարան (Niedersächsischer Staatsgerichtshof), բարձրագույն դատական ատյաններ - Բրաունշվայգ երկրի բարձրագույն դատարան (Oberlandesgericht Braunschweig), Ցելլե երկրի բարձրագույն դատարան (Oberlandesgericht Celle), Օլդենբուրգ երկրի բարձրագույն դատարան (Oberlandesgericht Oldenburg), վարչական արդարադատության բարձրագույն դատական ատյան - Ստորին Սաքսոնիա երկրի բարձրագույն դատարան (Niedersächsisches Oberverwaltungsgericht).
Վարչատարածքային բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորին Սաքսոնիայի տարածքը բաժանվում են շրջանների (գերմ.՝ Landkreis) և շրջաններից դուրս գտնվող քաղաքների (գերմ.՝ Kreisfreie Stadt),որոնք համարժեք են շրջաններին, շրջանները բաժանվում են քաղաքների (գերմ.՝ Stadt) և համայնքային միությունների (գերմ.՝ Samtgemeinde), համայնքային միությունները բաժանվում են համայնքների (գերմ.՝ Gemeinde), քաղաքները բաժանվում են քաղաքային շրջանների (գերմ.՝ Stadtbezirk), համայնքները՝ տեղայնությունների (գերմ.՝ Ortschaft):
Շրջաններ և շրջաններից դուրս գտնվող քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցանկ (փակագծերում նշված են շրջկենտրոնները և ավտոմեքենաների համարանիշերի շրջանային ինդեքսները)։
- Շրջաններ (Landkreise)՝
|
|
|
- Քաղաքներ, որոնք համարժեք են շրջանների (Kreisfreie Städte)՝
- Բրունշվայգ (BS)
- Վիլհելմսհաֆեն (WHV)
- Վոլֆսբուրգ (WOB)
- Դելմենհորսթ (DEL)
- Զալցգիթեր (SZ)
- Օլդենբուրգ (OL)
- Օսնաբրյուք (OS)
- Էմդեն (EMD)
Քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]40 հազար և ավել բնակչություն ունեցող քաղաքներ 2011 թվականի մարտի 31-ի դրությամբ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Տարածաշրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամերլանդ
- Բրաունշվայգ
- Այխսֆելդ
- Էմսլանդ
- Հադելն երկիր
- Վուրսթեն երկիր
- Հարլինգերլանդ
- Հարց
- Հիլդենսհայմերյան Բորդե
- Լյունեբուրգյան անապատ
- Օլդենբուրգ
- Օլդենբուրգի Մունսթերլանդ
- Արևելյան Ֆրիսիայի Պորտալ
- Շաումբուրգ
- Վենդլանդ
- Վեզերբերգլանդ
- Վյումմենիեդեղունգ
Վարչական շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 - 2004 թվականները Ստորին Սաքսոնիան բաժանված էր 4 վարչական շրջանների՝
- Բրունշվայգ (Braunschweig)
- Վեզեր - Էմս (Weser-Ems)
- Հանովեր (Hannover)
- Լյունեբուրգ (Lüneburg)
Տեղական ինքնակառավարման մարմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանների ներկայացուցչական մարմինը կրայզթագն (գերմ.՝ Kreistag) է, որը կազմված է լանդղաթից (Landrat) և կրայզթագի պատգամավորներից (Kreistagsabgeordnete), որոնց, ըստ համամասնական համակարգի, թափանցիկ ցուցակներով ընտրում է բնակչությունը, որոնք էլ հանդիպումներ անցկացնելու համար իրենց կազմից ընտրում են կրայզթագի ներկայացուցիչ (Vorsitzender des Kreistages). Շրջանում գործադիր մարմնի գործառույթն իրագործում է լանդղաթը,որին ընտրում է բնակչությունը և շրջանային կոմիտեները (Kreisausschuss), որը կազմված է լանդղաթից, շրջանային կոմիտեի անդամներից՝ քաղաքական գործիչներից, և կրեյզթագից՝ պրոֆեսիոնալ չինովնիկներից։
Միավորված համայնքների ներկայացուցչական մարմինը զամթգեմայնդեղաթն է՝ միավորված համայնքների խորհուրդը (Samtgemeinderat), որը կազմված է միավորված համայնքների քաղաքապետից՝ բյուրգերմայսթեր (Samtgemeindebürgermeister) և միավորված համայնքների անդամներից (Samtgemeinderatsmitglied), որոնց, ըստ համամասնական համակարգի, թափանցիկ ցուցակներով ընտրում է բնակչությունը, որոնք էլ իրենց կազմից ընտրում են միավորված համայնքների ներկայացուցիչ (Samtgemeinderatsvorsitzende), հանդիպումներ անցկացնելու համար։ Միավորված համայնքներում գործադիր իշխանությունն իրականացնում են միավորված համայնքների քաղաքապետը, որին ընտրում է բնակչությունը, և միավորված համայնքների կոմիտեները (Samtgemeindeausschuss), որոնք կազմված են միավորված համայնքների քաղաքապետից, միավորված համայնքների կոմիտեների անդամներից՝ քաղաքական գործիչներից և օգնականներից (Beigeordneter)՝ պրոֆեսիոնալ չինովնիկներից։
Քաղաքների ներկայացուցչական մարմինները՝ քաղաքային խորհուրդները (Rat der Stadt), որոնք կազմված են առաջին քաղաքապետից՝ օբերբյուրգերմայստեր (Oberbürgermeister) և խորհրդականներից (Ratsherr), որոնց, ըստ համամասնական համակարգի, թափանցիկ ցուցակներով ընտրում է բնակչությունը։ Նրանք էլ իրենց կազմից ընտրում են խորհրդի ներկայացուցիչ հանդիպումներ անցկացնելու համար (Ratsvorsitzender): Քաղաքում գործադիր իշխանության գործառույթն իրականացնում են առաջին քաղաքապետը՝ օբերբյուրգերմայստեր (Oberbürgermeister), որին ընտրում է բնակչությունը, և վարչական կոմիտեները (Verwaltungsausschuss), որոնք կազմված են առաջին քաղաքապետից՝ օբերբյուրգերմայստեր (Oberbürgermeister) վարչական կոմիտեի անդամներից, որոնց ընտրում է քաղաքային խորհուրդը։
Համայնքների ներկայացուցչական մարմինները համայնքային խորհուրդներն են (Rat der Gemeinde), որոնք բաղկացած են քաղաքագլխից (Bürgermeister) և խորհրդականներից (Ratsherr), որոնց բաց ցուցակներով ընտրում է բնակչությունը համամասնական համակարգով, վերջիններս էլ իրենց կազմից հանդիպումներ անցկացնելու համար ընտրում են խորհրդի նախագահ (Ratsvorsitzender): Համայնքում գործադիր իշխանությունը իրականացնում են քաղաքապետը, որին ընտրում է բնակչությունը, և վարչական կոմիտեները (Verwaltungsausschuss), որոնք կազմված են քաղաքապետից և վարչական խորհրդի անդամներից, որոնց ընտրում է համայնքային խորհուրդը։
Քաղաքային շրջանների ներկայացուցչական մարմինները քաղաքային շրջանային խորհուրդներն են (Stadtbezirksrat), գործադիր մարմինները թաղապետերն են (Bezirksbürgermeister):
Գյուղական շրջանների ներկայացուցչական մարմինները շրջանային խորհուրդներն են (Ortsrat), գործադիր մարմինները՝ շրջանային քաղաքապետերը (Ortsbürgermeister):
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորին Սաքսոնիայում հիմնականում զարգացած է գյուղատնտեսությունը, սակայն շատ լավ զարգացած է նաև մեքենաշինությունը՝ Ֆոլկսվագեն (VW) ապրանքանիշով Վոլֆսբուրգ քաղաքում։
Գերմանիայի նավթի և գազի պաշարի 95%-ը տալիս է Ստորին Սաքսոնիան, օգտագործում են էկոլոգիապես վնասակար ֆրեքինգ տեխնոլոգիան։ Որպեսզի պայթեցնեն շերտը, հողի շերտի տակ ներբեռնում են ջրի, ավազի և թունավոր քիմիական նյութերի խառնուրդ, ինչպիսիք են բենզոլը, տոլուոլը, քսիլոլը և էթիլբենզոլը։ Դրանք թույլ չեն տալիս, որ ճաքերը կրկին փակվեն։ Այդ պատճառով էլ լիմֆոցիտ հանգույցների քաղցկեղի տարբեր տեսակները շատ բարձր տոկոս են կազմում Բրեմենի արևելքում գտնվող Բոթել քաղաքի տղամարդկանց մոտ[4]։
Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի շնորհիվ ավազե-կավային հողի՝ շատ լավ զարգանում է գյուղատնտեսությունը։ Հացահատիկներից բացի մշակում են նաև սևուկ, շաքարեղեգ, հազար, կաղամբ, գազար, ծնեբեկ և կանաչ կաղամբ։ Գյուղատնտեսությունից և անասնապահությունից բացի մեծ դեր ունի նաև պտղաբուծությունը հատկապես Ստորին Սաքսոնիայի հյուսիսում։
Գիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորին Սաքսոնիայի ամենահայտնի գիտական հաստատություններն են՝ Գյոթինգենի համալսարանը, Բրաունշվայգի տեխնիկական համալսարանը, Հաննովերի բժշկական ինստիտուտը, Հաննովերի անասնաբուժական ինստիտուտը .
Տուրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբոսաշրջիկներին առաջին հերթին գրավում են Հարց լեռները։ Նրանք այցելում են նաև Այխսֆելդ, Վեզերբերգլանդ, Լայնեբերգլանդ, Հյուսիսային ծովափ, Լյունեբուրգյան անապատ, Վյումմենիեդեղունգ, Շթայնհուդեր և Դյումմեր լճեր, Ալլեր, Լայնե, Հունթե, Վյումե և Վեզեր գետեր։ Զբոսաշրջիկներին հետաքրքրում են նաև նետաձգության ավանդական տոները և կանաչ կաղամբից պատրաստված ավանդական տոնական ուտեստը։
Գործընկեր պետություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորին Սաքսոնիան գործընկերային հարաբերություններ ունի հետևյալ պետությունների հետ[5]՝
- Ֆրանսիա՝ Վերին Նորմանդիա
- Նիդերլանդներ
- Լեհաստան՝ Լեհական Մեծ Վոյեվոդություն (խոշոր վարչական միավորում) և Ստորին Սիլեզիայի Վոյեվոդություն (խոշոր վարչական միավորում)
- Չինաստան՝ Անհոյ
- Ռուսաստան՝ Պերմի տարածք և Տյումենի մարզ
- Հարավային Աֆրիկա՝ Արևելյան Կապ նահանգ
Կրոն
Հավատացյալների զգալի մասը լյութերական է։ Լյութերական խոշոր տեղական եկեղեցիներն են՝
- Հաննովերի ավետարանա-լյութերական տեղական եկեղեցի
- Բրաունշվայգի ավետարանա-լյութերական տեղական եկեղեցի
- Օլդենբուրգի ավետարանա-լյութերական տեղական եկեղեցի
- Շաումբուրգ - Լիպեի ավետարանա-լյութերական տեղական եկեղեցի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ GeoNames — 2005.
- ↑ Wulff soll Bundespräsident werden(գերմ.)
- ↑ «Deutsche Welle: «Немецкие борцы против сланцевой революции»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Международные отношения земли Нижняя Саксония». Niedersachsen.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստորին Սաքսոնիա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 266)։ |