Jump to content

Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվանափոխման առաջադրված հոդվածներ

Անվանափոխման առաջադրված հոդվածներ էջում Վիքիպեդիայի համայնքը որոշում է կայացնում անվանափոխման ներկայացված հոդվածների վերաբերյալ։

  • Վերնագրի ակնհայտ սխալի դեպքում գրանցված մասնակիցները առանց քննարկման կարող են անվանափոխել հոդվածը։
  • Այս էջում քննարկման են ներկայացվում այն հոդվածները, որոնց վերնագրերի ընտրությունը տարաձայնություն է առաջացնում մասնակիցների մոտ, կամ որևէ մասնակից կասկածանքներ ունի վերնագրի վերաբերյալ և չի կողմնորոշվում։

Այստեղ ընդգրկված հոդվածների քննարկումը կարող է տևել մեկ ամիս, որից հետո հոդվածից հեռացվում է {{անվանափոխություն}} կաղապարը։ Քվեարկելու ժամանակ կարելի է օգտագործել {{Ա}} (Անվանափոխել) և {{Թ}} (Թողնել) կաղապարները՝ կողմ կամ դեմ քվեարկելու համար։

Անվանափոխում նախաձեռնող մասնակիցը պարտավոր է անվանափոխության դեպքում հոդվածում միաժամանակ փոխել նախկին վերնագրի գործածումը, իսկ քննարկման էջում ավելացնել {{Անվանափոխում}} կաղապարը, իսկ քննարկման բացասական արդյունքի դեպքում՝ {{Քննարկված վերնագիր}} կաղապարը։

Որոնել անվանափոխման առաջադրված հոդվածների պահոցում
  Անվանափոխման նոր թեկնածու ավելացնել այստեղ:
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱


Օգտագործման կաղապար

[խմբագրել կոդը]
== [[Հոդված]] ==

:{{la|Հոդված}}
[[Ներկա տարբերակ]] → [[Ձեր տարբերակ]]

Ձեր պատճառաբանությունը։ ~~~~

Ատամնաբուժություն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ԱտամնաբուժությունՍտոմատոլոգիա

Գիտեմ, որ ըստ էության «Ստոմատոլոգիան» հայերեն բառ չէ, բայց «Ատամնաբուժությունը» չի արտահայտում ողջ իմաստը, քանի որ բժիշկը՝ ստոմատոլոգը, չի զբաղվում միայն ատամների բուժմամբ, զբաղբում է բերանի խոռոչի այլ հիվանդություններով ևս: Բացի ճիշտ իմաստ արտահայտելու «խնդրից», առավել հայտնի և կիրառելի տարբերակը իհարկե «Ստոմատոլոգիան» է: Ունենք ԵՊԲՀ-ում ֆակուլտետ՝ Ստոմատոլոգիական, գրականությունը՝ հիմնականում ստոմատոլոգիական:
Հ.Գ. Ըստ հայերեն թարգմանության՝ stoma նշանակում է բերան, հետևաբար գիտությունը՝ «Բերանաբանություն», բայց էս տարբերակը հիմնականում չի կիրառվում: --POitor քննարկում 21:39, 31 Օգոստոսի 2024 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝ եթե ատամնաբուժությունը ստոմատոլոգիայի մաս է և չի արտահայտում բերանի խոռոչի բժշկությունն ամբողջությամբ, իսկ հոդվածը ներկայացնում է հենց բերանի խոռոչի բժշկությունը, ապա ճիշտ կլինի անվանափոխել «Ստոմատոլոգիա»՝ հաշվի առնելով նրա լայն տարածվածությունն ու ավելի ամբողջական իմաստը: Ավետիսյան91 (քննարկում) 08:03, 19 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]
  • Կողմ, առողջապահության նախարարի ցանկացած հրաման, ՀՀ կառավարության ցանկացած որոշում վաղուց կիրառությունից հանել է ատամնաբույժ բառը և այն փոխարինել ստոմատոլոգով։ Բառակապակցություններում նույնն է՝ ստոմատոլոգիական կաբինետ, ստոմատոլոգի ատեստավորում և տասնյակ այլ օրինակներ, իսկ ատամնաբույժը, ինչպես նաև բուժակը, այլևս հնաբանություն են։ --Խմբագրող (քննարկում) 13:01, 29 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]
(!) Մեկնաբանություն՝ ներկայացնելուց ուշադիր չէի եղել: Իրականում, հոդվածը թարգմանվել է անգլերեն dentistry հոդվածից, հետեւաբար՝ հենց ատամնաբուժություն, նաեւ կա oral medicine հոդվածը, որը մասնագիտության՝ ստոմատոլոգիայի մասին է։ POitor քննարկում 17:42, 30 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]

Կաղապար:Տեղեկաքարտ Հիվանդություն և հիվանդագին վիճակներԿաղապար:Տեղեկաքարտ Բժշկական վիճակ

Առաջարկում եմ անվանափոխել, քանի որ կիրառելի է տարբեր հոդվածներում, որոնք հիվանդություններ կամ հիվանդագին վիճակներ չեն (օր.՝ Աբորտ, հղիություն, ծննդաբերություն, վնասվածքներ(տարբեր) և այլն): Անգլերեն վիքիպեդիայում medical condition է: Condition հայերեն վիճակ, պայման, դրություն է, այդ պատճառով, երևի «Բժշկական վիճակ»: --POitor քննարկում 22:40, 3 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]

Էս հարցը ես էլ վաղուց ունեի. իսկ հիվանդությունը համարվու՞մ է բժշկական վիճակ։ Որ արդեն եղած հիվանդությունների հոդվածներից չհանենք կաղապարը։ Ավետիսյան91 (քննարկում) 19:01, 3 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]
Հիվանդությունները հիմնականում ախտաբանական պրոցեսներ են(ուռուցքներ, բորբոքումներ, վնասում և այլն [1]): Բացի սա, «հիվանդություն» բնութագրվում է այսպես՝ օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության խախտում, հետևաբար տեղավորվում է հասկացության մեջ: Եթե այլ տարբերակներ կան՝ խնդրեմ: POitor քննարկում 19:08, 3 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]
Ինքս անվանափոխմանը կողմ եմ. մյուս լեզուներում էլ է ընդհանուր անունով։ Բայց որոշ ժամանակ քննարկումը պահենք մասնագիտական տարբեր կարծիքներ լսելու համար։ Բացի այդ փոփոխությունը վերաբերելու է հարյուրավոր հոդվածների։ Ավետիսյան91 (քննարկում) 19:13, 3 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]
Համաձայն եմ, միայն խնդիր հնարավոր է լինի Հոգեբանական հիվանդությունների, վախերի դեպքում: Հնարավոր է այդ հոդվածները հասկացությանը չբավարարեն (չնայած վիքիներում էլի էս կաղապարով են նաև դրանք): POitor քննարկում 19:16, 3 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]

Kareyac ջան, տեխնիկական մասը նայի. խնդիր չե՞նք ունենա։--Ավետիսյան91 (քննարկում) 10:46, 4 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]

@Ավետիսյան91, ճիշտն ացած հարցը չհասկացա, մենք ունենք տարբեր բժշկական տեղեկաքարտեր, կարելի է այլ կաղապարներ օգտագործել կամ պարզապես ՎՏՔ, կաղապարի վերահղումը աշխատելու է, իսկ զանգվածային խմբխգրումների համար հարցրա բոտապահերին։ - Kareyac (քննարկում) 11:15, 4 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]
@POitor, Աբորտ հոդվածում կարելի է օգտագործել Տեղեկաքարտ Բժշկական միջամտություն։ Հիվանդությունների համար հնարավոր է ստեղծել արանձին տեղեկաքարտ։ - Kareyac (քննարկում) 11:15, 4 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]
@Kareyac, խոսքը իհարկե միայն Աբորտ հոդվածի մասին չէ(նշել եմ՝ եւ այլն): ՎՏՔ-ն ժամանակավոր լուծում է(հիմա տեղադրել եմ շատերում), բայց ոչ հիմնական: Նոր տեղեկաքարտ թարգմանելու հետ համաձայն եմ, սակայն լրացուցիչ աշխատանք է։ Իսկ այս տեղեկաքարտի ընդհամենը անվանափոխում տալիս է լուծումը(ինչպես նշել եմ, այլ վիքիներում եւս այդպես է) եւ բավականին «հագեցած» ու հարմար կաղապար-տեղեկաքարտ է: POitor քննարկում 17:43, 4 Սեպտեմբերի 2024 (UTC)[reply]
Հեյլի_Բոլդուին (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հեյլի_ԲոլդուինՀեյլի Բիբեր

Ամուսնությունից հետո փոխել է ազգանունը, + մեդիայում առավել հայտնի է որպես Հեյլի Բիբեր։--A.arpi.a (քննարկում) 10:26, 17 Հոկտեմբերի 2024 (UTC)[reply]

Կողմ — Սերգեյ Սաֆարյան 15:36, 9 Նոյեմբերի 2024 (UTC)[reply]
Կողմ Ամենուրեք նոր ազգանունով է։--ԲեքոՔննարկում 19:45, 9 Նոյեմբերի 2024 (UTC)[reply]

Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։