Jump to content

Տիմո Սոյնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիմո Սոյնի
 
Կուսակցություն՝ Finnish Reform Movement?, Finnish Rural Party? և Finns Party?
Կրթություն՝ Հելսինկիի համալսարան (1988)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր մայիսի 30, 1962(1962-05-30)[1][2][3][…] (62 տարեկան)
Ծննդավայր Rauma, Տուրկու և Փորի նահանգ, Ֆինլանդիա[1][2][3]
Քաղաքացիություն  Ֆինլանդիա
 
Կայք՝ timosoini.fi
 
Պարգևներ

Տիմո Յուհանի Սոյնի (ֆիններեն՝ Timo Juhani Soini, մայիսի 30, 1962(1962-05-30)[1][2][3][…], Rauma, Տուրկու և Փորի նահանգ, Ֆինլանդիա[1][2][3]), ֆինն քաղաքական գործիչ, «Իսկական ֆիններ» կուսակցության նախկին նախագահ (1997-2017), Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար (2015-2019):

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին ստացել է քաղաքագիտության մագիստրոսի աստիճան Հելսինկիի համալսարանում:

Եվրոպական պառլամենտում ընտրված «Իսկական ֆիններ» կուսակցության առաջին անդամն է (2009)։ Առաջադրվել է որպես թեկնածու 2006 թվականին Ֆինլանդիայի նախագահական ընտրություններում, հավաքել է 3,4 տոկոս։

Այն բանից հետո, երբ 2011 թվականի խորհրդարանական ընտրություններում «Իսկական ֆինները» դարձան էդուսկունտի (Ֆինլանդիայի խորհրդարան) ներկայացուցիչների թվով երրորդ կուսակցությունը երկրում, Սոյնին բանակցություններ էր վարում ընտրություններում հաղթած Ազգային կոալիցիոն կուսակցության առաջնորդ Յուրկի Կատայնենի հետ կառավարությունում «Իսկական ֆինների» մասնակցության վերաբերյալ, սակայն մայիսի 12-ին Սոյնին հայտարարեց այդ բանակցությունները դադարեցնելու և իր կուսակցությունը ընդդիմություն թողնելու մասին ֆինանսական օգնության հարցի շուրջ տարաձայնությունների պատճառով, որը Եվրամիությունը ծրագրում է տրամադրել Պորտուգալիային[9]։

2012 թվականի հոկտեմբերին ավագանու ընտրություններում դարձել է պատգամավոր Էսպոոյում և նոյեմբերին ընտրվել քաղաքային խորհրդի նախագահ (պաշտոնը ստանձնել է 2013 թվականի հունվարին)[10]։

2015 թվականի Էդուսկունտայի ընտրություններից հետո, որտեղ «Իսկական ֆինները» զբաղեցրին երկրորդ տեղը, նրանց առաջնորդ Տիմո Սոյնին մտավ կառավարություն և ստանձնեց Ֆինլանդիայի Պետական խորհրդի փոխնախագահի՝ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը:

2017 թվականի ընտրություններին «Իսկական ֆինների» նախագահի պաշտոնի ընտրություններին չի մասնակցել։ 2017 թվականի հունիսի 10-ին նրան այդ պաշտոնում փոխարինել է Յուսսի Հալլա-ահոն[11]։

2019 թվականի ապրիլի 18-ին հայտնել է իր քաղաքական կարիերայի ավարտի մասին[12]։

  • Ըստ կրոնական համոզմունքների՝ կաթոլիկ[13]։
  • «Միլուոլ» ֆուտբոլային ակումբի երկրպագու:
  • 2015 թվականի սկզբին քաղաքական գործչի պատկերով Happy Flappy Soini խաղը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը բջջային սարքերի համար ամենատարածված անվճար հավելվածների շարքում[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.eduskunta.fi/triphome/bin/hex5000.sh?hnro=767&kieli=en
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.europarl.europa.eu/meps/en/96666/TIMO_SOINI_home.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Finnish MP databaseParliament of Finland.
  4. https://www.ess.fi/paikalliset/239411
  5. 5,0 5,1 https://ritarikunnat.fi/?page_id=8223
  6. Sotainvalidien Veljesliitto: Toimintakertomus ja tilinpäätös vuodelta 2014 — P. 25.
  7. https://president.ee/et/teenetemargid/teenetemarkide-kavalerid/30925-timo-juhani-soini
  8. https://web.archive.org/web/20230528101003/https://www.kongehuset.no/binfil/download2.php?tid=153048
  9. Истинные финны решили уйти в оппозицию // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 12 мая 2011.(Ստուգված է 12 Մայիսի 2011)
  10. Сойни станет главой городского совета г. Эспоо // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 24 ноября 2012.(Ստուգված է 26 Նոյեմբերի 2012)
  11. «Новым председателем Истинных финнов стал Юсси Халла-ахо». Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. 2017-06-10. Արխիվացված է օրիգինալից 2017-06-12-ին. Վերցված է 2017-06-12-ին.
  12. Тимо Сойни покидает большую политику // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 18 апреля 2019.(Ստուգված է 18 Ապրիլի 2019)
  13. Тимо Сойни о Pussy Riot: Циничная и преднамеренная провокация, не заслуживающая, однако, такого сурового наказания // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 24 августа 2012.(Ստուգված է 25 Օգոստոսի 2012)
  14. Мобильная игра о Тимо Сойни стала одной из самых скачиваемых в Финляндии. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 13 февраля 2015.(Ստուգված է 14 փետրվարի 2015)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիմո Սոյնի» հոդվածին։