Տորոնտո
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տորոնտո | |||||
Toronto | |||||
| |||||
Երկիր | Կանադա | ||||
Նահանգ | Օնտարիո | ||||
Համայնք | Օնտարիո | ||||
Քաղաքապետ | Ջոն Թորի | ||||
Հիմնադրված է | Օգոստոսի 27, 1793 (որպես Յորք) թ. | ||||
Մակերես | 630 կմ² | ||||
ԲԾՄ | 76±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | Անգլերեն | ||||
Բնակչություն | 2 615 060 մարդ (2011) | ||||
Ագլոմերացիա | 6 054 191 | ||||
Տեղաբնականուն | Տորոնտացի | ||||
Ժամային գոտի | UTC-4, ամառը UTC-3 | ||||
Հեռախոսային կոդ | 416 և 647 | ||||
Փոստային դասիչ | M | ||||
Պաշտոնական կայք | toronto.ca | ||||
| |||||
Տորոնտո (անգլ.՝ Toronto), քաղաք Կանադայի Օնտարիո նահանգում։ Երկրի ամենամեծ քաղաքն է, ինչպես նաև Օնտարիո նահանգի վարչական կենտրոնը։ Գտնվում է Հարավային Օնտարիոյում՝ Օնտարիո լճի հյուսիսարևմտյան ափին։ 2011 թվականին կատարված մարդահամարի տվյալներով՝ Տորոնտոյի բնակչությունը կազմում է 2 615 060 մարդ։ Հանդիսանում է առավել ոչ միատարր բնակավայրերից. բնակչության 49%-ը ծնվել է Կանադայից դուրս։ Միսիսոգա, Բրեմթոն և Մարքեմ քաղաքների հետ Տորոնտոն ձևավորում է Մեծ Տորոնտոյի քաղաքային ագլոմերացիան (Greater Toronto Area, կրճատ՝ GTA)` 6 054 191 ընդհանուր բնակչությամբ (2011)։
Տորոնտոն համարվում է «Ոսկե պայտ» կոչվող պայմանական տարածաշրջանի մաս, որտեղ կենտրոնացված է երկրի հիմնական բնակչությունը։ Կանադայի ընդհանուր բնակչության մոտ մեկ երրորդը բնակվում է Տորոնտոյից 500 կմ շառավղի վրա։
Քաղաքը հարուստ է բազմաթիվ պատկերասրահներով և թանգարաններով։
Կանադայի «տնտեսական շարժիչն» է, որտեղ կենտրոնացված են բազմաթիվ ձեռնարկություններ։ «The Economist» պարբերականը 2011 թվականին Տորոնտոյին ներկայացրել էր որպես 4-րդ առավել բարձր կենսամակարդակ ունեցող քաղաք[1] Տորոնտոյում է գտնվում Տորոնտոյի ֆոնդային բորսան, ինչպես նաև երկրի առաջատար բանկային կազմակերպությունների զգալի մասը[2]։
Ունի հինգ բարձրագույն լիգաների սպորտային ակումբներ՝ «Տորոնտո Մեյփլ Լիֆս» (հոկեյ), «Տորոնտո Բլու Ջեյս» (բեյսբոլ), «Տորոնտո Ռեպտորս» (բասկետբոլ), «Տորոնտո Արգոնավթս» (կանադական ֆուտբոլ) և «Տորոնտո ՖԱ» (ֆուտբոլ)։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրել են անգլիացիները 1793 թվականին որպես ամրացված ավան՝ Տորոնտո «հավաքավայր» հնդկացիական գյուղի տեղում, և ի պատիվ Յորքի դքսի անվանել Յորք։ 1834 թվականին դասվել է քաղաքների կարգը՝ Տորոնտո անունով[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տորոնտոն հայտնվել է «Մեծ քսանյակի» մեջ
- ↑ http://www.fraserinstitute.org/WorkArea/DownloadAsset.aspx?id=2520
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Տուրիզմ Տորոնտո Արխիվացված 2006-04-09 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորոնտո» հոդվածին։ |
|