Փետրվարի 26
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
<< | Փետրվար | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | 2 | 3 | ||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 |
25 | 26 | 27 | 28 | 29 |
Փետրվարի 26, տարվա 57-րդ օրն է։
- Տարվա ավարտին մնում է 308 (նահանջ տարիներին՝ 309) օր։
Դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1513 - երկրաշարժը ավերեց Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը։
- 1618 - առաջին գահակալության ժամանակ գահընկեց է արվել Օսմանյան կայսրության Մուստաֆա I սուլթանը։
- 1794 - Ֆրանսիայում Ազգային Կոնվենտը հեղափոխության թշնամիների սեփականությունը բռնագրավելու հրաման արձակեց։
- 1815 - Էլբա աքսորված Նապոլեոն Բոնապարտը փախչում է այնտեղից։
- 1848 - Ֆրանսիայում վերցվում են ազնվական տիտղոսները։
- 1896 - Անտուան Անրի Բեկերելը հայտնաբերում է, որ ուրանի նմուշը հետք է թողնում լուսազգայուն թղթի վրա։ Նրա անունով է ռադիոակտիվ աղբյուրի ակտիվության չափման միավորը ՍԻ համակարգում։
- 1917 - Նյու Յորքի «Victor» ընկերությունում ձայնագրվում է առաջին ջազային սկավառակը։
- 1986 - Միխայիլ Գորբաչովը հայտարարում է երկրում «Արագացման» («Ускорение») գործընթացը։
- 2004 - Լատվիայի խորհրդարանը օրենք է ընդունել Հյուսիս-Ատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) միանալու մասին։
- 2006 - Թուրինի 20-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի ավարտ
- 2008 - Կորուսյալները ֆիլմի հիման վրա թողարկվեց Lost։ Via Domus խաղը։
Ծնունդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1564 - Քրիստոֆեր Մարլո, անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ (մահ. 1593)։
- 1802 - Գաբրիել Պատկանյան, պատմաբան և հրապարակախոս (մահ. 1889)
- 1802 - Վիկտոր Հյուգո, ֆրանսիացի գրող (մահ. 1885)
- 1808 - Օնորե Դոմիե, ֆրանսիացի գրաֆիկ, գեղանկարիչ, քանդակագործ։ (մահ.1879)
- 1877 - Միքայել Մանվելյան, հայ արձակագիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (մահ. 1944)։
- 1893 - Այվոր Արմսթրոնգ Ռիչարդս, անգլիացի գրականագետ, լեզվաբան, հոգեբան, բանաստեղծ (մահ. 1979)։
- 1928 - Լիա Կարապետյան, Հաղորդավար, ՀՍՍՀ վաստակավոր արտիստ 26 փետրվար, – մահ. 8 հունվար, 2001
- 1932 - Ջոնի Քեշ, ամերիկացի երգիչ, երգահան, դերասան և գրող (մահ. 2003)։
- 1954 - Ռեջեփ Թայիփ Էրդողան, թուրք պետական և քաղաքական գործիչ։
- 1983 - Պեպե Ֆերեիրա, ազգությամբ բրազիլացի պորտուգալական ֆուտբոլիստ։
- 1984 - Էմանուել Ադեբայոր, տոգոլեզցի ֆուտբոլիստ։
- 1985 - Ֆեռնանդո Լյորենտե, բասկ ֆուտբոլիստ, «Ատլետիկ» ֆուտբոլային ակումբի և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող
Մահեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1770 - Ջուզեպպե Տարտինի, Բարոկկո դարաշրջանի իտալացի ջութակահար և կոմպոզիտոր (ծնվ. 1692)։
- 1821 - Ժոզեֆ դը Մեսթր, ֆրանսիացի կաթոլիկ փիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ և դիվանագետ (ծնվ. 1753)։
- 1959 - Վերդի,հայ աշուղագետ
- 2013 - Բաբկեն Հարությունյան, հայ պատմաբան, պատմաաշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ (ծնվ. 1941)։