Քթի արյունահոսություն
Քթի արյունահոսություն | |
---|---|
Տեսակ | ախտանիշ և ախտանիշ կամ նշան |
ՀՄԴ-9 | 784.7 |
ՀՄԴ-10 | R04.0 |
Nosebleeds Վիքիպահեստում |
Քթի արյունահոսություն (էպիստաքսիս), արյունահոսություն քթի խոռոչից, որը սովորաբար կարելի է տեսնել որպես արյունահոսություն քթանցքերից։ Տարբերում են քթի արյունահոսությունների երկու տեսակ․ առաջային (ավելի հաճախ) և հետին (ոչ այդքան հաճախ,բայց բժշկական տեսանկյունից կարևոր)։ Երբեմն, ավելի ծանր դեպքերում, արյունը կարող է բարձրանալ քթաարցունքային ծորանով և դուրս հոսել ակնակապճով։ Թարմ և մակարդված արյունը կարող է հոսել դեպի ստամոքս և առաջացնել սրտխառնոց , փսխում։ Քթի արյունահոսությունը շատ հազվադեպ կարող է ավարտվել մահվան ելքով։ԱՄՆ-ում 1999 թվականին 2,4 մլն մահից միայն 4-ն է գրանցվել էպիկալիպսիսից[1]։ Թերևս ամենահայտնի մահը քթի արյունահոսությունից հոն կառավարիչ Աթթիլայի մահն է, ով իր հարսանիքը շատ մեծ խնջույքով նշելուց հետո քնի մեջ խեղդվեց արյունով[2]։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քթի արյունահոսությունների պատճառները կարելի է բաժանել երկու խմբի․ տեղային և համակարգային։
Տեղային գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենատարածված գործոնները
- Քթի վնասվածք
- Օտար մարմիններ
- Բորբոքային պրոցեսներ (ՍՇՎ, քրոնիկ սինուսիտ, ալերգիկ ռինիտ և այլն)
- Գլխուղեղային տրավմաներ (օրինակ հրազենային վնասվածք )
այլ հնարավոր գործոններ
- Անատոմիական դեֆորմացիաներ (օրինակ տելանգիոեկտազիան Ռանդյու-Օսլերի հիվանդության դեպքում )
- Թմրանյութեր (հատկապես կոկաինը )
- Քթի շրջանում ուռուցքներ (օրինակ նազոֆարինգեալ կարցինոմա )
- Ներշնչած օդի ցածր հարաբերական խոնավություն (հատկապես ձմռանը)
- Քթի թթվածնի կաթետերի օգտագործումը (չորացնում է քթի խոռոչի լորձաթաղանթը)
- Քթային սփրեյների չարաշահումը (հատկապես ստերոիդային)
- Բարոտրվմա
- Վիրաբուժական միջամտություններ (օրինակ քթի պլաստիկ վիրահատություն )
Համակարգային գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենատարածված գործոնները
Այլ հնարավոր գործոններ
- Դեղամիջոցների կողմնակի ազդեցություններ
- Ալկոհոլի օգտագործումը (առաջացնում է անոթալայնացում)
- Արյան հիվանդություններ (անեմիա, հեմոբլաստոզ և այլն )
- Վիտամին c-ի կամ k-ի դեֆիցիտ
- Սրտային անբավարարություն
- Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ
- Անոթային հիվանդություններ։
Ախտաֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քթի արյունահոսությունը զարգանում է, երբ արյան անոթները վնասվում են, որոնցով հարուստ է քթի խոռոչի լորձաթաղանթը: Վնասվածքը կարող է լինել ինքնաբուխ կամ տրավմայի պատճառով: Քթի արյունահոսությունը տեղի է ունենում բնակչության 60% - ի մոտ , ավելի հաճախ մինչև 10 տարեկան և 50 տարեկանից բարձր տարիքային խմբերում, ավելի հաճախ տղամարդկանց մոտ, քան կանանց։[3] Արյունահոսությունը զարկերակային հիպերտենզիայի ֆոնի վրա ավելի երկարատև է։[4] Արյան հակամակարդիչները և արյան հիվանդությունները կարող են առաջացնել էպիստաքսիս և երկարացնել դրա տևողությունը: Ծերության շրջանում քթի արյունահոսությունն ավելի հաճախ է զարգանում ՝ պայմանավորված քթի խոռոչի ավելի չոր և բարակ լորձաթաղանթով, զարկերակային հիպերտենզիայի տարիքային հակումով և անոթների կծկման ավելի քիչ ունակությամբ:
Հիվանդների 90-95%-ի մոտ էպիստաքսիսի աղբյուրը առաջաստորին քթային անցուղին է (Կիսելբախյան պլեքսուս), դիտարկումների 5-10% դեպքերում քթի խոռոչի միջին և հետին հատվածներն են: Վտանգավոր են" ազդանշանային " քթի արյունահոսությունները, որոնք բնութագրվում են հանկարծակի սկիզբով, կարճ տևողությամբ և արյան մեծ կորստով: Ազդանշանային արյունահոսությունը կարող է պայմանավորված լինել քթի խոռոչի, դեմքի, գանգի ոսկորների ,մեծ արյան անոթի պատռվածքով, անևրիզմայի պատռվածքով և քայքայվող չարորակ ուռուցքով: Բացի այդ, քթի արյունահոսությունը կարող է դիտվել թոքային արյունահոսությամբ (կարմիր, փրփրուն արյուն), վերին ստամոքս-աղիքային տրակտի արյունահոսությամբ (մուգ, մակարդված)։[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.cdc.gov/nchs/data/statab/vs00199wktbli.pdf Արխիվացված 2021-10-14 Wayback Machine Page 1922
- ↑ Иордан, «Гетика», 254—258.
- ↑ Management of Epistaxis — January 15, 2005 — American Family Physician Արխիվացված Օգոստոս 29, 2008 Wayback Machine (անգլ.)
- ↑ Lubianca Neto JF, Fuchs FD, Facco SR, Gus M, Fasolo L, Mafessoni R, Gleissner AL. Is epistaxis evidence of end-organ damage in patients with hypertension?. Laryngoscope. 1999 Jul;109(7 Pt 1):1111-5. PMID 10401851(անգլ.)
- ↑ «Носовое кровотечение». Արխիվացված է օրիգինալից 2019-11-10-ին. Վերցված է 2019-11-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քթի արյունահոսություն» հոդվածին։ |
|