Jump to content

Քորի Մոնթեյթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քորի Մոնթեյթ
անգլ.՝ Cory Monteith
Ծնվել էմայիսի 11, 1982(1982-05-11)[1][2][3]
ԾննդավայրԿալգարի, Ալբերտա, Կանադա
Մահացել էհուլիսի 13, 2013(2013-07-13)[1][2] (31 տարեկան)
Մահվան վայրՎանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
ԿրթությունBelmont Secondary School?
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասան, երաժիշտ, հնչյունավորող և հեռուստատեսային դերասան
ԱշխատավայրWalmart[4] և Hudson's Bay?[4]
Համատեղ ապրող(ներ)Լիա Միշել
Պարգևներ և մրցանակներ

Քորի Ալան Մայքլ Մոնթեյթ (անգլ.՝ Cory Allan Michael Monteith, մայիսի 11, 1982(1982-05-11)[1][2][3], Կալգարի, Ալբերտա, Կանադա - հուլիսի 13, 2013(2013-07-13)[1][2], Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի դերասան և երաժիշտ, որն առավել հայտնի է «Glee» ամերիկյան հեռուստասերիալում խաղացած Ֆին Հադսոնի դերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորի Մոնթեյթը ծնվել է 1982 թվականի մայիսի 11-ին Կանադայի Ալբերտա նահանգի Կալգարի քաղաքում՝ Էն Մաքգրեգորի և Ջո Մոնթեյթի ընտանիքում և մեծացել է Վիկտորիայում (Բրիտանական Կոլումբիա)։ Ծնողները բաժանվել են, երբ Քորին յոթ տարեկան էր, և նա կրտսեր եղբոր՝ Շոնի հետ միասին ապրել է մոր հետ։ 9-րդ դասարանից հետո լքել է դպրոցը և երբեք չի սովորել քոլեջում։ Սակայն 2011 թվականի գարնանը, այնուամենայնիվ, Վիկտորիա քաղաքի այլընտրանքային դպրոցներից մեկում ստացել է դիպլոմ[5]։ Վերջին տարիներին դերասանը ապրել է Լոս Անջելեսում, որտեղ նկարահանվել է «Glee» սերիալում։

Նախքան դերասան դառնալը աշխատել է տաքսու վարորդ, դպրոցական ավտոբուսի վարորդ, Walmart խանութի հրավիրող և տանիքագործ։

2004 թվականից Մոնթեյթը կինոյում և հեռուստատեսությունում խաղացել է շուրջ 30 դեր։ Նա նկարահանվել է «Աստղային դարպասներ։ Ատլանտիդա», «Աստղային դարպասներ։ ԱԳ-1», «Գերբնական», «Սմոլվիլի գաղտնիքը», «Կայլ XY», «Ֆլեշ Գորդոն» սերիալներում, «Վերջնական նպատակակետ 3», «Սպիտակ աղմուկ 2։ Ճառագայթում», «Անտեսանելին», «Գազան» ֆիլմերում և այլն։

Դերասանին լայն ճանաչում է բերել 2009 թվականից Ռայան Մերֆիի «Glee» հանրաճանաչ սերիալում խաղացած ֆուտբոլային ակումբի անդամի և դպրոցական երգչախմբի մենակատարի դերը։

Մոնթեյթը նաև բախագործիքների երաժիշտ է և «Bonnie Dune» երաժշտական խմբի (ստեղծվել է 2005 թվականին) բեք վոկալիստ[6]։

Հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քորի Մոնթեյթը 2010 թվականին՝ «GLAAD Media Awards» մրցանակի հանձնման ժամանակ

2011 թվականի հունիսին Մոնթեյթը միացել է դերասաններ Ջոշ Հաթչերսոնին և Էվան Ջոգիայի և դարձել Straight But Not Narrow արշավի դեմքը՝ ուղղված հոմոֆոբիայի դեմ պայքարին և հետերոսեքսուալ դեռահասների շրջանում սեռական փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականության բարձրացմանը[7][8]։

2011 թվականին Քորին, ինչպես նաև «Glee» սերիալից նրա մի քանի պաշտոնակիցներ միացել են The Young Storytellers Foundation բարեգործական կազմակերպությանը, որտեղ տարբեր հանրային ամերիկյան դպրոցների երեխաներ կարող էին գրել իրենց սեփական պատմությունները և տեսնել, թե ինչպես են դրանք կյանքի կոչվում տարբեր ելույթներում։

2012 թվականի մայիսին Քորի Մոնթեյթը Ռիչարդ Բրենսոնի հետ միասին նվիրաբերել է 25 000 դոլար և միացել Project Limelight անվամբ բարեգործական կազմակերպությանը, որն իր մեջ ներառել է կյանքին վտանգ սպառնացող երեխաների համար տարաբնույթ անվճար ծրագրեր։ Այդ ծրագրերը ներառում էին գիտելիքներ ստեղծագործության, երաժշտության, թատրոնի, երգեցողության և այլնի մասին։

Ավելի ուշ՝ 2012 թվականին, Քորի Մոնթեյթը հաճախել է «11th Annual Chrysalis Butterfly Ball», որտեղ գտնվել է իր ընկերուհու՝ «Glee» հեռուստասերիալի խաղընկեր Լիա Միշելի ուղեկցությամբ։ 11th Annual Chrysalis Butterfly Ball-ը անցկացվել է «Chrysalis» ոչ առևտրական բարեգործական կազմակերպության պատվին, որը զբաղվում է անտուն կարիքավոր անձանց օգնությամբ՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ ռեսուրսներ և աջակցություն՝ աշխատանք և բնակավայր գտնելու համար։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսից հանդիպել է Մելորի Մատոշի հետ[9]։

2012 թվականի հունվարին Քորին հաստատել է, որ հանդիպում է «Glee» սերիալի խաղընկեր Լիա Միշելի հետ[10][11]։

Թմրանյութի հետ խնդիրներ և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորին վաղ մանկությունից խնդիրներ է ունեցել թմրանյութի հետ։ Դերասանի խոստովանությամբ արդեն 19 տարեկանում նա «համտեսել» է ամեն ինչ։ Անհանգստանալով նրա կյանքի համար՝ գործին միջամտել են ընկերներն ու մայրը։ Եվ հենց այդ ժամանակ նա առաջին անգամ գնացել է վերականգնողական կենտրոն, սակայն վերադառնալուց հետո շարունակել է անել այն, ինչ անում էր։ Այն բանից հետո, երբ Քորին հերթական անգամ իր ընտանիքի անդամներից մեկից գողացել է խոշոր գումար, նրան ներկայացվել է վերջնագիր. կամ այդ միջադեպի մասին կհայտնեն ոստիկանությանը, կամ նա կհրաժարվի թմրանյութերից։ «Ես գիտեի, որ ինձ կբռնեն, բայց ես այնպիսի հուսահատության մեջ էի, որ ինձ ոչինչ չէր անհանգստացում։ Դա օգնության ճիչ էր։ Եվ երբ նրանք ամեն ինչ իմացան, ես ասեցի այո, դա ես եմ արել։ Եվ դա եղել է առաջին ճշմարիտ բանը, որ ես ասել եմ վերջին տարիներին։»,- ասել է նա։ Մոնթեյթը ընտանիքի բարեկամի հետ տեղափոխվել է Նանայմո կանադական քաղաք և ստացել տանիքագործի աշխատանք՝ սկսելով կյանքի վերականգնողական ընթացքը[12]։

2013 թվականի հուլիսի 13-ին Մոնթեյթին գտել են մահացած Վանկուվերի «Pacific Rim Hotel» հյուրանոցի 21-րդ հարկի իր համարում։ Մարմինը գտել են հյուրանոցի աշխատողները մոտավորապես կեսօրին (տեղի ժամով)[13][14]։ Հերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը դարձել է ալկոհոլի հետ գործածված հերոինի խառնուրդից հետո առաջացած օրգանիզմի թունավորումը[15]։ Մահվանից երեք ամիս առաջ Մոնթեյթը դիմել է վերականգնողական կենտրոն՝ թմրանյութերի կախվածությունից ազատվելու համար, որտեղից դուրս է եկել ապրիլի 26-ին[16]։ Հուլիսի 16-ին՝ հարազատների համար հրաժեշտի արարողությունից հետո, Մոնթեյթի մարմինը դիակիզվել է[17]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ս Աստղային դարպասներ։ Ատլանտիդա Stargate Atlantis Ջենաևի զինվոր
2005 հֆ Մահացու հարված Killer Bash Դուգլաս Հարթ
2005 ս Պատանի հրացանակիրները StarYoung Blades Մարսել Լե Ռյու
2005 ս Գերբնական Supernatural Հարի
2005 ս Սմոլվիլի գաղտնիքը Smallville կովբոյ Ֆրաթ
2005 ս Անոմալիա Killer Instinct վինդսյորֆեր Բոբ
2006 ֆ Արյունոտ Մերի Bloody Mary Պոլ Ցուկերման
2006 ֆ Վերջնական նպատակակետ 3 Final Destination 3 Կահիլ
2006 ս Աստղային դարպասներ։ ԱԳ-1 Stargate SG-1 երիտասարդ Միթչել
2006 ֆ Բարի գալուստ կամ հարևանների մուտքն արգելված է Deck the Halls տղա Մեդիասոն
2006-2007 ս Կայլ XY Kyle XY Չարլի Թաներ
2007 հֆ Գազան Hybrid Ահարոն Սքեյթս
2007 ֆ Սպիտակ աղմուկ 2։ Ճառագայթում White Noise: The Light մոտորանավակով տղա
2007 ֆ Անտեսանելին The Invisible Ջիմի
2007 ֆ Շշուկ Whisper դեռահաս
2007 ս Ֆլեշ Գորդոն Flash Gordon Իեն Ֆինլի
2008 ս Վախն ինչպես որ կա Fear Itself Ջեյմս
2008 հֆ Տղան հարևանությամբ The Boy Next Door Ջեյսոն
2009 ս Տիրուհիներ Mistresses Ջեյսոն
2009 ս Ընթերակաները The Assistants Շեյն Բեյքեր
2009-2013 ս Glee Glee Ֆին Հադսոն
2010 ս Սիմփսոնները The Simpsons Ֆլին (ձայն)
2010 ս The X Factor The X Factor Ֆին Հադսոն / խաղում է ինքն իրեն
2011 ֆ Մոնտե Կառլո Monte Carlo Օուեն
2011 ֆ Քույրեր և եղբայրներ Sisters & Brothers Ջասթին
2011 ֆ Երգչախումբ։ 3D կենդանի համերգ Glee: The 3D Concert Movie Ֆին Հադսոն
2012 ֆ KARtv KARtv Ֆին Հադսոն
2013 ֆ Բոլոր սխալ պատճառները All The Wrong Reasons[18] Ջեյմս
2013 ֆ Երգչախումբը ռադիո-սիթի-մյուզիք-հոլում Glee Live! at Radio City Music Hall Ֆին Հադսոն
2013 ֆ ՄաքՔանիկ McCanick[19] Սայմոն Վիքս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  4. 4,0 4,1 https://www.hollywoodreporter.com/news/glees-cory-monteith-real-life-360388
  5. «Cory Monteith's Turning Point» (անգլերեն). 2011 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին. {{cite web}}: Unknown parameter |publisherpublisher= ignored (օգնություն)
  6. Cory Monteith’s Music: Listen To His Band Bonnie Dune’s The Lost EP(չաշխատող հղում)
  7. Cory Monteith New Face Of Straight But Not Narrow(չաշխատող հղում)
  8. «Check Out a Sneak Peek of Cory Monteith's Straight But Not Narrow PSA!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 4-ին.
  9. «Cory Monteith's Ex-Girlfriend: He "Kept Me in the Dark" About Drug Addiction» (անգլերեն). 2013 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Unknown parameter |publisherpublisher= ignored (օգնություն)
  10. Iona Kirby. (2012 թ․ հուլիսի 4). «French fancy: Lea Michele and Cory Monteith enjoy a romantic meal in Paris» (անգլերեն). dailymail.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  11. «Lea Michele & Cory Monteith Say 'I Love You' In Public» (անգլերեն). Hollywood Life Staff. 2012 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  12. «Cory Monteith's Turning Point» (անգլերեն). 2011 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին. {{cite web}}: Unknown parameter |publisherpublisher= ignored (օգնություն)
  13. «'Glee' Star Cory Monteith Dies at 31». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  14. «Hollywood Star Found Dead in Vancouver». Vancouver Police Department. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  15. «Cory Monteith died of heroin and alcohol overdose: B.C. coroner». Globe and Mail. 16 июля 2013. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  16. «Cory Monteith Checked Into Rehab». The Blemish. 2013 թ․ ապրիլի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
  17. «Cory Monteith's father Joe reveals he was not invited to his son's cremation ceremony». The Daily Mail. 2013 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 24-ին.
  18. All the Wrong Reasons in production in Halifax(անգլ.). Playbackonline.ca(July 30,2012).
  19. Morse, Routh, Monteith to star in 'McCanick'(անգլ.). Variety.com(July 24,2012).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քորի Մոնթեյթ» հոդվածին։