Jump to content

Օլեգ Եֆրեմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեգ Եֆրեմով
ռուս.՝ Олег Николаевич Ефремов
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 1, 1927(1927-10-01)[1][2]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Մահացել էմայիսի 24, 2000(2000-05-24)[2] (72 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[3]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1949)
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, կինոդերասան, թատրոնի դերասան, թատերական ուսուցիչ, կինոռեժիսոր, դերասան, հասարակական գործիչ և սցենարիստ
ԱշխատավայրՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ, Ռուսաստանի երիտասարդական ակադեմիական թատրոն, ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա, Սովրեմեննիկ (թատրոն), Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն և Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոն
ԱմուսինԼիլյա Տոլմաչյովա և Ալլա Պոկրովսկայա
Ծնողներհայր՝ Նիկոլայ Եֆրեմով, մայր՝ Աննա Եֆրեմովա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն
ԵրեխաներՄիխայիլ Եֆրեմով
 Oleg Yefremov Վիքիպահեստում

Օլեգ Նիկոլաևիչ Եֆրեմով (ռուս.՝ Олег Николаевич Ефремов, հոկտեմբերի 1, 1927(1927-10-01)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - մայիսի 24, 2000(2000-05-24)[2], Մոսկվա, Ռուսաստան[3]), ռուս խորհրդային թատերական ռեժիսոր, դերասան, ուսուցիչ և թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1987), ԽՍՀՄ պետական մրցանակ 3 (1969, 1974 և 1983) և ՌԴ պետական մրցանակ 2 (1997, 2003) պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ թատերական գործիչների խորհրդի հիմնադիրներից մեկը և դրա առաջին քարտուղարը, 1955 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։

Օլեգ Եֆրեմովի որդին է ռուս դերասան Միխայիլ Եֆրեմովը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեգ Եֆրեմովը ծնվել է 1927 թվականին Մոսկվայում։ 1949 թվականին ավարտել է ՄԽԱՏ-ի ստուդիան։ Հիմնադրել է «Սովրեմեննիկ» թատրոնը, 1956-1970 թվականներին եղել նրա գեղարվեստական ղեկավարը, 1970 թվականից ղեկավարել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնը, իսկ նրա բաժանելուց հետո «Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոնը»։

Եղել է իր ժամանակի ականավոր թատերական ռեժիսորներից մեկը[5][6][7], միաժամանակ աշխատելով որպես դերասան։ Եֆրեմովը նկարահանվել է ավելի քան չորս տասնյակ կինոնկարներում, որոնց թվում Սերգեյ Յուտկևիչի «Պատմվածքներ Լենինի մասին» (1957), Ալեքսանդր Զարխիի «Իմ կրտսեր եղբայրը» (1962), Ալեքսանդր Ստոլպերի «Ողջերն ու մեռածները» (1964), Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» (1965-1967), Էլդար Ռյազանովի «Զգուշացիր ավտոմեքենայից» (1966), Տատյանա Լիոզնովայի «Երեք բարդի Պլյուշչիխայում» (1967), Գեորգի Նաթանսոնի «Նորից սիրո մասին» (1968), Յուրի Եգորովի «Այնտեղ, հորիզոնից այն կողմ» (1975), Կոնստանտին Վոյինովի «Ռուդին» (1976), Վլադիմիր Բորտկոյի «Հետաքննության հանձնաժողով» (1978), Ռոդիոն Նահապետովի «Թշնամիներ» (1978), Դանիել Խրաբրովիցկու «Պոեմ թևերի մասին» (1980), Էլդոր Ուրազբաևի «Պետավտոտեսուչը» (1982) և այլն։ Թատրոնի բեմում ստեղծել է ժամանակակիցների հիշարժան կերպաներ Վիկտոր Ռոզովի, Ալեքսանդր Վոլոդինի և Ալեքսանդր Գելմանի պիեսներում[8], Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում ստեղծած լավագույն դերերից են չեխովյան Աստրով, բուլգակովյան Մոլիեր, կինոյում ստեղծած դերերից հիշարժան են գնդապետ Գուլյաև («Գումարտակները կրակ են խնդրում»), տաքսու վարորդ Սաշա («3 բարդի Պլյուշչիխայում»), Մաքսիմ Պոդբերյոզովիկով («Զգուշացիր ավտոմեքենայից»), Այբոլիտ («Այբոլիտ 66»

Մոտ 50 տարի՝ սկսած 1949 թվականից, Օլեգ Եֆրեմովը դասավանդել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոցում, եղել է պրոֆեսոր և դերասանական արվեստի ամբիոնի վարիչ։ Բեմադրել է Ռոզովի «Հավերժ ողջեր», Լ․ Զորինի «Դեկաբրիստներ», Շատրովի «Բոլշևիկներ» պիեսները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ефремов Олег Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118891650 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. http://www.kremlin.ru/acts/bank/11472
  5. Олег Ефремов. Альбом воспоминаний (խմբ. Составитель Л. Богова), М., «Театралис», 2007 — 240 էջ, ISBN 978-5-902492-06-1։
  6. Смелянский А. М., Олег Ефремов: театральный портрет, М., «Союз театральных деятелей РСФСР», 1987 — 227 էջ։
  7. Соловьёва И. Н., Ветви и корни, М., «Московский Художественный театр», 1998 — 159 էջ։
  8. Владимиров С. В., Драма. Режиссер. Спектакль (խմբ. Сост. Н. Б. Владимирова), Л., «Искусство», 1976, էջ 167—171 — 223 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Եֆրեմով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 646