Օլիմպիական երդում
Օլիմպիական երդումը դա ավանդական արարողություն է Օլիմպիական խաղերի բացման ժամանակ։ Օլիմպիական խաղերի ամենակարևոր ատրիբուտներից մեկը, որը արտահայտում է երիտասարդների միավորման գաղափարը մարզական միջոցառման ժամանակ։
Մարզիկներ Օլիմպիական երդում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիական երդման տեքստը մշակվել է Պիեռ դը Կուբերտենի կողմից 1913 թվականին, որը առաջարիկեց Միջազգային Օլիմպիական կոմիտեին(ՄՕԿ) վերականգնելու Հին Հունաստանի Օլիմպիական խաղերի Օլիմպիական երդման արարողությունը (Օլիմպ մարզադաշտում ի պատվի Զևսի՝ զոհասեղանի վրա)։
Մարզիկների Օլիմպիական երդման տեքստը.
Բոլոր մարզիկների անունից ես խոստանում եմ, որ մենք մասնակցելով այս օլիմպիական խաղերին, կհարգենք ու կպահպանենք խաղերի անցկացման կանոնները՝ հանուն սպորտի փառքի և մեր թիմերի պատվի:
Առաջին անգամ օլիմպիական երդումը արտասանել է բելգիացի մարզիկ Վիկտոր Բոյնը 1920 թվականի Օլիմպիական խաղերում[1]։ Համաձայն Օլիմպիական խարտիայի , օլիմպիական երդումը արտասանում է տվյալ երկիր մարզիկը, որտեղ անցկացվում է հերթական Օլիմպիական խաղերը։ Տրիբունանա տեղադրված է օլիմպիական մարզադաշտում, տվյալ երկրի դրոշի ներքո։ Ազգային Օլիմպիական կոմիտեն սովորաբար օլիմպիական երդման համար ընտրում է ականավոր մարզիկներից որևէ մեկին։
Մարցավարների Օլիմպիական երդում
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականին ԽՍՀՄ-ի Օլիմպիական կոմիտեն առաջարկով ՄՕԿ-ին ներառել է նաև մրցավարների օլիմպիական երդում՝ ամառային և ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը ժամանակ (այն արտասանվում է է երկրի մրցավարների և մարզիկների օլիմպիական երդումից հետ, որտեղ և անցկացվում է օլիմպիական խաղերը)։
Մրցավարների Օլիմպիական երդման տեքստը։
Բոլոր դատավորների և պաշտոնական անձանց անունից ես խոստանում եմ, որ մենք այս Օլիմպիական խաղերին մեր պարտականությունները կկատարենք լրիվ անկողմնակալությամբ, հարգելով և պահպանելով խաղերի անցկացման կանոնները՝ իսկական սպորտային ոգով:
Մարզիչների Օլիմպիական երդում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն կատարվում է 2010 թվականից՝ Ամառային երիտասարդական խաղերի ժամանակից
Բոլոր մարզիչների և շրջակա միջավայրի այլ մարդիկանց՝ մարզիկների միջավայրից Ես խոստանում եմ, որ մենք պետք է պահենք մեզ այնպես,որպեսզի պահպանեք սպորտային ոգին և արդար խաղ, համաձայն Օլիմպիական շարժման հիմնական սկզբունքների:[2]
Ամառային Օլիմպիական խաղերի երդման տեքստ արտասանած անձիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Մարզիկ | Մարզաձև | Մրցավար | Մարզիչ |
---|---|---|---|---|
1920 | Վիկտոր Բոյն | Սուսերամարտ, Ջրագնդակ | ||
1924 | Ժորժ Անդրե | Թեթև աթլետիկա | ||
1928 | Հարրի Դենիս | Ֆուտբոլ | ||
1932 | Ջորջ Կելենե | Սուսերամարտ | ||
1936 | Ռուդոլֆ Իզմայր | Ծանրամարտ | ||
1948 | Դոնալդ Ֆինլեյ | Թեթև աթլետիկա | ||
1952 | Հեյկի Սավոլայնեն | Սպորտային մարմնամարզություն | ||
1956 | Ջոն Լենդի Անրի Սեն-Սիր (1) |
Թեթև աթլետիկա Ձիասպորտ |
||
1960 | Ադոլֆո Կոնսոլինի | Թեթև աթլետիկա | ||
1964 | Տակասի Օնո | Սպորտային մարմնամարզություն | ||
1968 | Պաբլո Գարրիդո | Թեթև աթլետիկա | ||
1972 | Հայդի Շյուլլեր (2) | Թեթև աթլետիկա | Հայնց Պոլլե | |
1976 | Պիեռ Սենտ-Ժան | Ծանրամարտ | Մորիս Ֆոժե | |
1980 | Նիկոլայ Անդրիանով | Սպորտային մարմնամարզություն | Ալեքսանդր Մեդվեդ | |
1984 | Էդվին Մոզես | Թեթև աթլետիկա | Շերոն Ուէբեր | |
1988 | Հո Ջէ Սոն Մինա |
Բասկետբոլ Հանդբոլ |
Լի Հաննե (이학래) | |
1992 | Լուիս Դորեստե Բլանկո | Առագաստային սպորտ | Էուգենի Ասենսիո | |
1996 | Թերեզա Էդբարդս | Բասկետբոլ | Հոբի Բիլլինգլսի | |
2000 | ՌԵչելլ Հոուկս | Մականախաղ | Պիտեր Կերր | |
2004 | Զոե Դիմոսհակի | Լող | Լազարոս Վորեադիս | |
2008 | Չժան Ինին | Սեղանի թենիս | Խուան Լիպին | |
2012 | Սարա Ստիվենսոն | Թեկվոնդո | Միկ Բէյսի, Բռնցքամարտ | Էրիկ Ֆարրելլ,Բայդարկաներով և կանոեներով թիավարություն |
2016 | Ռոբերտ Շեյդտ | Առագաստանավ | Մարտինյու Նոբրե | Ադրիանա Ապարեսիդա դուս Սանտուս, Բասկետբոլ |
(1)Ստոկհոլմում, որտեղ անցկացվեցին ձիասպորտի մրցումներ:
(2)Առաջին անգամ ամառային Օլիմպիական խաղերում երդման արարողությունը արտասանել է կին:
Ձմեռային Օլիմպիական խաղերի երդման տեքստ արտասանած անձիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիաց | Մարզիկ | Մարզաձև | Մրցավար | Մարզիչ |
---|---|---|---|---|
1924 | Կամիլ Մանդրիյոն | Լեռնադահուկային սպորտ[ | ||
1928 | Հանս Այդենբենց | Լեռնադահուկային սպորտ | ||
1932 | Ջեկ Շի | Չմշկավազք | ||
1936 | Վիլհելմ Բոգներ | Դահուկային երկամարտ | ||
1948 | Բիբի Տորրիանի[ | Տափօղակով հոկեյ | ||
1952 | Տորբորն Ֆալկանգեր | Դահուկացատկ | ||
1956 | Ջուլիանա Քենալ-Մինուցցի (1) | Լեռնադահուկային սպորտ | ||
1960 | Կերոլ Հեյսս | Գեղասահք | ||
1964 | Պոլ Աստե | Բոբսլեյ | ||
1968 | Լեո Լակրուա | Լեռնադահուկային սպորտ | ||
1972 | Կեիտի Սուդզուկի | Չմշկավազք | Ֆումիո Ասակի | |
1976 | Վերներ Դելլե-Կարտ | Բոբսլեյ | Վիլլի Կոստինգեր[ | |
1980 | Էրիկ Հայդեն | Չմշկավազք | Տերրի ՄակԴերմոտտ | |
1984 | Բոյան Կրիժայ | Լեռնադահուկային սպորտ | Դրագան Պերովիչ | |
1988 | Պեր Հարվի | Դահուկավազք | Սյուզաննա Մորրոու-Ֆրենսիս | |
1992 | Սուրիյա Բոնալի | Գեղասահք | Պեր Բորնա | |
1994 | Վագարդ Ուլվանգ | Դահուկավազք | Կարի Կարինգ | |
1998 | Կենդզի Օգիվարա | Դահուկային երկամարտ | Դզյունկո Հիրամացու | |
2002 | Ջիմմի Շի(2) | Սկելետոն | Ալլեն Չորչ | |
2006 | Ջորջո Ռոկկա | Լեռնադահուկային սպորտ | Ֆաբիո Բիանկետտի | |
2010 | Հեյլի Վիկեհայզեր | Տափօղակով հոկեյ | Միշել Վերրո | |
2014 | Ռուսլան Զախարով | Շորթ թրեկ | Վյաչեսլավ Վեդենին | Անաստասիա Պոպկովա |
- (1) Առաջին անգամ ձմեռային Օլիմպիական խաղերում երդման արարողությունը արտասանել է կին:
- (2) Օլիմպիական չեմպիոն (2002) սկելետոնիստ Ջիմի Շի՝ կրկնակի օլիմպիական չեմպիոնի (1932)՝ չմշկավազորդ Ջեկա Շիի թոռն է, որը ձմեռային Օլիմպիական խաղերում 1932 թվականի արտասանել է երդման արարողությունը :
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Olympic oath (Antwerp 1920)» (անգլերեն). www.olympic.org. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Factsheet: Opening Ceremony of the Games of the Olympiad» (PDF). International Olympic Committee. 2012 թ․ հունիս. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.