Օլիմպոսի անկումը
Օլիմպոսի անկումը անգլ.՝ Olympus Has Fallen | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մարտաֆիլմ, թրիլեր և քաղաքական թրիլեր |
Թեմա | ահաբեկչություն, Սպիտակ տուն և ԱՄՆ գաղտնի ծառայություն |
Թվական | 2013, հունիսի 13, 2013[1] և ապրիլի 4, 2013[2] |
Լեզու | անգլերեն և կորեերեն |
Ռեժիսոր | Անտուան Ֆուքուա |
Պրոդյուսեր | Ջերարդ Բաթլեր |
Սցենարի հեղինակ | Քրեյգթոն Ռոթենբերգեր և Կատրին Բենեդիկտ |
Դերակատարներ | Ջերարդ Բաթլեր, Աարոն Էքհարթ, Մորգան Ֆրիման, Դիլան Մակդերմոտ, Անջելա Բասեթ, Ռիք Յուն, Էշլի Ջադ, Ռադա Միթչել, Մելիսա Լեո, Քոուլ Հաուզեր, Ռոբերտ Ֆոսթեր և Թորի Քիթլզ |
Օպերատոր | Քոնրադ Հոլլ |
Երաժշտություն | Թրևոր Մորիս |
Մոնտաժ | Ջոն Ռեֆոուա |
Պատմվածքի վայր | Վաշինգտոն և Camp David? |
Նկարահանման վայր | Շրիվպորտ |
Կինոընկերություն | Nu Image, Sony Pictures Entertainment և Millennium Films |
Տևողություն | 120 րոպե |
Բյուջե | 70 000 000 $[3] |
Շահույթ | 170 270 201 $[3] |
Պաշտոնական կայքէջ |
«Օլիմպոսի անկումը» (անգլ.՝ Olympus Has Fallen), ռեժիսոր Անտուան Ֆուքուայի մարտաֆիլմը[4]՝ Քեթրին Բենեդիկտի և Քրեյթոնա Ռոթենբերգի սցենարով։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ջերարդ Բաթլերը և Աարոն Էկհարտը, գլխավոր ախոյանի կերպարում՝ ծագումով կորեացի Ռիկ Յունը։ ԱՄՆ-ում պրեմիերան կայացավ 2013 թվականի մարտի 22-ին, Ռուսաստանում՝ 2013 թվականի ապրիլի 4-ին[5]։
Ֆիլմի կարգախոսն է՝ «Հարվածը հասցվեց հենց սրտին։ Բայց այն կստիպի նրան բաբախել կրկին»։
Դիպաշար (սյուժե)
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեմփ Դևիդի նստավայրից դուրս գալիս նախագահական ավտոշարասյունը վթարի է ենթարկվում։ Թիկնապահ Մայք Բենինգը կարողանում է փրկել միայն մեկ ուղևորի և պահպանել նախագահ Բենջամին Էշերի կյանքը։ ԱՄՆ առաջին տիկինը զոհվում է, և Մայքին տեղափոխում են Գանձապետարան գրասենյակային աշխատանքի։
Անցավ 18 ամիս։ Սպիտակ տունը (Գաղտնի ծառայության համար ծածկագիրը «Օլիմպ») ընդունում է պատվիրակություն Հարավային Կորեային, բայց ինչպես պարզվում է, Կորեայի վարչապետի թիկնախմբում հայտնվել են հարավկորեական ահաբեկիչներ՝ Կանգ Յոնսակի ղեկավարությամբ։ Նրանք ներխուժում են պետության ղեկավարի հանգստարանները։ Այս ամենը հնարավոր է դառնում շնորհիվ թիկնազորի ծախու գործակալ Դեյվ Ֆորբսի։ Կորեացիները պատանդ են վերցնում բունկեր իջած ԱՄՆ նախագահին և փոխնախագահին։ Իշխանությունն անցնում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ալան Թրամբուլին։ Մայք Բենինգը, տեսնելով կատարվածը, շարժվում է դեպի Սպիտակ տուն և իմանալով պահպանական համակարգը՝ ներթափանցում է ներս։ Ազգային անվտանգության խորհուրդը ստիպված է հույսը դնել Բենինգի հաղորդած թանկարժեք տեղեկատվության վրա։ Նախկին գործակալը նախ դուրս է բերում Նախագահի փոքրիկ տղային, բայց նա պետք է շտապի։ Պարզվում է, որ ահաբեկիչները ցանկանում են ակտիվացնել ՑԵՐԲԵՐ ծրագիրը, որը հանկարծակի բացթողման դեպքում նախատեսված է ԱՄՆ միջուկային մարտագլխիկների վերացման համար։ Հրթիռները կպայթեն հենց հորերում և երկրի զգալի մասը կդարձնեն ռադիոակտիվ անապատ։
Ծովային հետևակի փորձերը գրավել շենքը երկնքից ձախողվում են։ Զավթիչները տեր են դարձել Hydra 6 գաղտնիի զենքին, որը մի քանի րոպեների ընթացքում խփում է հատուկ ջոկատի 6 ուղղաթիռներից 5-ը։ Նախագահի պաշտոնակատար Թրամբուլը համաձայնում է Կանգի պայմաններին. հրաման է տալիս հետ կանչել 7-րդ նավատորմը և Հարավային Կորեայում ամերիկյան ռազմաջոկատը, ինչպես նաև տրամադրում է ուղղաթիռ։ Ահաբեկիչները գերիներին դիմակներով նստեցնում են ուղղաթիռ և օդում պայթեցնում։ Բոլորը կարծում են, որ նախագահը զոհվել է, բայց սա միայն շեղող քայլ է։ Կանգը նախագահի հետ փորձում է փախչել Սպիտակ տան տակ գտնվող թունելային համակարգով։ Վերջին պահին բունկեր ներխուժած Բենինգը կանգնեցում է նրան, փրկում նախագահին և դադարեցնում Ցերբերի հետհաշվարկը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Ջերարդ Բաթլեր[6] | Գաղտնի ծառայության՝ ժամանակավորապես հեռացված գործակալ | Մայք Բենինգ
Աարոն Էկհարտ[7] | ԱՄՆ նախագահ Բենջամին Էշեր |
Մորգան Ֆրիման | ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ալան Թրամբուլ |
Ռիկ Յուն[8] | ահաբեկչական խմբավորման ղեկավար | Կանգ Յոնսակ,
Ռոբերտ Ֆոսթեր[9] | ԱՄՆ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ գեներալ Էդվարդ Քլեգ |
Անջելա Բասեթ[10] | Գաղտնի ծառայության տնօրեն Լին Ջեյքոբս |
Մելիսա Լեո[8] | ԱՄՆ պաշտպանության նախարար Ռութ Մաքմիլան |
Դիլան Մաքդերմոթ[11] | Գաղտնի ծառայության գործակալ Դեյվ Ֆորբս |
Ռադա Միթչել[12] | Լիա Բենինգ |
Քոուլ Հաուզեր[13] | Գաղտնի ծառայության գործակալ Ռոմա |
Էշլի Ջադ[9] | ԱՄՆ Առաջին տիկին Մարգարեթ Էշեր |
Ֆինլի Յաքոբսեն | ԱՄՆ նախագահի որդի | Քոննոր Էշեր
Ֆիլ Օսթին | ԱՄՆ փոխնախագահ Չարլի Ռոդրիգես |
Մայքլ Դուդիկոֆ | պարոն Սմիթ (դրվագ) |
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Millennium Films պրոդյուսերական ընկերությունը ֆիլմի սցենարը գնեց 2012 թվականի մարտին։ Գլխավոր դերը ստացավ Ջերարդ Բաթլերը[6]։ Մնացած դերերը բաշխվեցին հունիսից հուլիս ընկած ժամանակահատվածում[7][8][9][10][11][12][13]։
Նկարահանումները սկսվեցին 2012 թվականի հուլիսի 9-ին և անցնում էին Շրիվպորտում, Լուիզիանա[14][15]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի երաժշտությունը գրեց երաժիշտ և նվագախմբային երգահան Թրևոր Մորիսը։ Նրա նախկին նախագծերը ներառում էին «Թյուդորներ» և «Բորջիա» հանրահայտ հեռուստասերիալները, որոնք երկուսն էլ «Էմմի» ստացան մուտքային տիտրերի համար գրված լավագույն երաժշտության համար[16]։
Կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ստացավ կինոքննադատների և հանդիսատեսների ոչ միանշանակ կարծիքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի միջին վարկանիշը կազմում է 10-ից 5,3 բալ[17], Metacritic կայքում՝ 31 կարծիքիների հիման վրա 100 բալից 41 բալ[18]։
IMDb-ում հանդիսատեսների վարկանիշը կազմում է 10-ից 6,5 բալ[19]։ CinemaScore ընկերությունը, որ զբաղվում է շուկայի հետազոտություններով, բացվող շաբաթավերջի ընթացքում կինոթատրոններից դուրս եկող հանդիսականների շրջանում անցկացրել է հարցում։ Կինոդիտողների միջին գնահատականը հինգբալանոց գնահատման սանդղակով «հինգից հանած է»[20]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի աշխատանքային անվանումն է «White House Taken»[5]:
- Առաջին տիկնոջ դերում դիտարկվում էր Ուայնոնա Ռայդերը։
- 2010 թվականին Ջերարդ Բաթլերը դիտարկվում էր ԿՀՎ գործակալ Միթչ Ռեփփի դերի համար Վինս Ֆլինի «Սպանության համաձայնություն» վեպի՝ ներկայումս չեղարկված էկրանավորման մեջ[21]։ Առաջին վեպը, որտեղ երևաց Ռեփփը, «Իշխանության փոխանցում»-ն է, որի դիպաշարը նման է «Օլիմպոսի անկում»-ին. ահաբեկիչները գրավում են Սպիտակ տունը, և Ռեփփը պետք է ավելի շուտ հասնի Նախագահին նրա բունկերում, քան ահաբեկիչները[22]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 3,0 3,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=olympushasfallen.htm
- ↑ Antoine Fuqua Circling 'Olympus' as White House Thriller Race Heats Up - Hollywood Reporter
- ↑ 5,0 5,1 Olympus Has Fallen (2013) - Release dates
- ↑ 6,0 6,1 Gerard Butler climbs 'Olympus Has Fallen' - Entertainment News. EXCLUSIVE, Media - Variety
- ↑ 7,0 7,1 Aaron Eckhart joins 'Olympus Has Fallen' - Entertainment News. EXCLUSIVE, Media - Variety
- ↑ 8,0 8,1 8,2 Melissa Leo and Rick Yune Joining 'Olympus Has Fallen' (Exclusive) - Hollywood Reporter
- ↑ 9,0 9,1 9,2 Ashley Judd, Robert Forster Join 'Olympus Has Fallen' (Exclusive) - Hollywood Reporter
- ↑ 10,0 10,1 Angela Bassett Joins White House Thriller 'Olympus Has Fallen' - Hollywood Reporter
- ↑ 11,0 11,1 Dylan McDermott climbs 'Olympus' - Entertainment News. EXCLUSIVE, Media - Variety
- ↑ 12,0 12,1 ‘Olympus Has Fallen’ Adds Radha Mitchell - Deadline.com
- ↑ 13,0 13,1 Cole Hauser Joins Action Movie 'Olympus Has Fallen' (Exclusive) - Hollywood Reporter
- ↑ TRAFFIC ALERT: Downtown Shreveport streets to close for 'Olympus' filming - KSLA News 12 Shreveport, Luisiana
- ↑ Olympus Has Fallen (2014) - Filming locations
- ↑ Trevor Morris to Score ‘Olympus Has Fallen’ | Film Music Reporter
- ↑ Rotten Tomatoes
- ↑ Metacritic
- ↑ IMDb
- ↑ Box Office Report: 'Croods' Opens to Solid $44.7 Million; 'Olympus Has Fallen' Nabs $30.5 Million
- ↑ CBS Films Weighs Gerard Butler, Colin Farrell, Matthew Fox For Anti-Terrorist - Deadline.com
- ↑ Olympus Has Fallen (2014) - Trivia - IMDb
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
«Օլիմպոսի անկումը», կրկնօրինակված թրեյլեր ՅուԹյուբում |
- «Օլիմպոսի անկումը» ֆիլմը
- «Օլիմպոսի անկումը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Օլիմպոսի անկումը»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Օլիմպոսի անկումը»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Օլիմպոսի անկումը»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Ֆիլմի դիտարկում և քննադատություն Նյու Յորք Թայմս
- Ֆիլմի դիտարկում և քննադատություն Արխիվացված 2015-05-12 Wayback Machine Washington Post
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների էքշն թրիլեր ֆիլմեր
- 2013 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ֆիլմեր ահաբեկչության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վիրջինիայում
- Լուիզիանայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր բունկերում