Օլորոն-Սենտ-Մարի
Բնակավայր | |||
---|---|---|---|
Օլորոն-Սենտ-Մարի | |||
ֆր.՝ Oloron-Sainte-Marie[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Ատլանտյան Պիրենեյներ, canton of Oloron-Sainte-Marie-Est?, canton of Oloron-Sainte-Marie-Ouest? և arrondissement of Oloron-Sainte-Marie? | ||
Մակերես | 68,31 կմ² | ||
ԲԾՄ | 220 մետր, 194 մետր, 1380 մետր | ||
Բնակչություն | ▼10 616 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 64400[3] | ||
Պաշտոնական կայք | oloron-ste-marie.fr(ֆր.) | ||
| |||
Օլորոն-Սենտ-Մարի (ֆր.՝ Oloron-Sainte-Marie, օքս.՝ Auloron, բասկ.՝ Oloroe-Donamaria) քաղաք և համայնք ֆրանսիական Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտում, շրջկենտրոն՝ Օլորոն-Սենտ-Մարի։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլորոն-Սենտ-Մարին պատմական Բերնի շրջկենտրոնն է Բասկերի սահմանի կողմից։ Քաղաքը տեղակայված է Գավ-դ'Օլորոն գետի շուրջ։ Քաղաքի միջով անցնում է դեպի Տուլուզ տանող ճանապարհը, որը Սուրբ Իակովի երթերից մեկն է, այն տանում է դեպի Սանտիագո-դե-Կոմպոստելա, այստեղից ճանապարհը թեքվում է հարավ՝ Պիրենի քաղաք՝ Իսպանիայի սահմանի մոտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլորոնը- Հռոմեական բնակավայր է եղել, առաջին անագամ պատմական փաստաթղթերում հիշատակվում է III դարում Իլուրո (Iluro) անվանմամբ[4]։ Հիշատակման մեջ նշվում է, որ 506 թվականին Ագդա տաճարում տեղի ուեցած հավաքին մասնակցել է նաև Օլորոնի եպիսկոպոսը։ Հաջորդը հիշատակվում է արդեն 1058 թվականին, պատմաբանների կարծիքով՝ հնարավոր է, որ քաղաքը որոշ ժամանակով լքված է եղել։ 1080 թվականին սկսվեցին քաղաքային ամրությունների և Սեն-Կրու եկեղեցու շինարարությունը։ Օլորոնում է գտնվում նաև Բերնի վիկոնտների ամրոցը։ 1102 թվականին Գոստոն IV Խաչակիրը գետի ձախ հատվածում կառուցեց եկեղեցի, իսկ դրա ետևում մայր տաճար՝ Ստե-Մարի-դ՝Օլորոն և բաժանեց եպիսկոպոսներին։ 1214 թվականին Գոստոն VI՝ Բերնի վիկոնտը միացավ կատարներին և ստիպված եղավ հանձնել իր Սենտ-Մարիի սեփականությունները եպիսկոպոսությանը։ Դրա հետևանքով երկու բնակավայրերն էլ մնացին անջատ մինչև XIX դար, չնայած նրան, որ Սանտ-Մարին միշը կախված էր Օլորոնից տնտեսապես։ 1802 թվականին Օլորոնի եպիսկոպոսությանը վերացվեց և երկու քաղաքները միավորվեցին։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլորոնում է գտնվում Lindt & Sprüngli շոկոլադի գործարանը։ Հայտնի են նաև Օլորոնի արհեստանոցները, որոնք հիմնականում արտադրում են բերետներ և էսկադրիլներ։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոմոբիլային և երկաթուղային երթուղիներ։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սենտ-Մարի եկեղեցի (XI—XIII դարեր), 1998 թվականից համարվում է ՅՈՒՆԵՍԿՈ -ի համաշխարհային ժառանգության մաս։
- Սեն-Կրու եկեղեցի (1080 թվական)
- Պոմմե բուսաբանական այգի (ավելի քան 400 ծառատեսակ)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Աշտարակ Grède
-
Խնձորի այի
-
Սուրբ Մարիայի մայր տաճար
-
Տիրամոր եկեղեցի
-
Սուրբ Մարիայի մայր տաճար
-
Մեծ Սեինտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլորոն-Սենտ-Մարի» հոդվածին։ |
|