Ֆերդինանդ Զեկկան ծնվել է Փարիզում, 1864 թվականին։ Ֆերդինանդի հայրը «Ամպիգոի-կոմիկ» թատրոնի դռնապանն էր[5] և բեմի մեքենագրո «Ֆյունամբյուլ» թատրոնում[6]։ Ֆերդինանդն ուներ երկու եղբայր. ավագ եղբայրը դերասան էր, ռեժիսոր, գրել է թատրոնի համար[6], իսկ կրտսերը` Ժորժը, հանդես էր գալիս Ռոլլին կեղծանունով և 1900 թվականից աշխատել է «Պատե» ֆոնոգրաֆի կազմակերպությունում[6]։
Ֆերդինանդն աշխատել է փարիզյան թատրոններից մեկում, բեմադրական բաժնում[5]։ Որպես երգիչ հանդես է եկել նաև սրճարաններում[7]։
1890 թվականից Զեկկան սկսել է աշխատել Պատե ձայնագրման ստուդիայում։
Կինեմատորգրաֆիայում իր կարիերան Զեկկան սկսել է Շառլ Պատեի հրավերով, երբ վերջինս առաջարկել է նրան տեսախցիկի առաջ կատարել մի քանի համարներ իր ծրագրից[8]։ Հանդիսատեսի շրջանում մեծ ճանաչում ուներ «Հորթի գլխի չարագործությունները» ֆիլմը[8]։
1902 թվականին Զեկկան սկսում է նկարահանել կատակերգական տեսարաններ[6], սակայն պատմության մեջ նա հայտնի է որպես ռեալիստ[9], քանի որ նա ստեղծել է ֆիլմերի շարք, որոնք ինքը անվանել է «դրամատիկական կամ ռեալիստական ֆիլմեր»[9]։
1905 թվականին Ֆերդինանդը դարձել է «Պատե» կազմակերպության գլխավոր տնօրեն։
1914 թվականինց նա դադարեցնում է իր ռեժիսորական և պրոդյուսերական գործունեությունը և ամբողջապես նվիրվում է կազմակերպչական խնդիրներին։ Նա զբաղվել է Բեռլինում ստուդիայի կահավորմամբ, ղեկավարել է «Պատե»-ն ԱՄՆ-ում, իսկ 1920 թվականին դարձել է «Պատե-բեյբիի» տնօրեն։
1884 թվականին Զեկկան նաև ներկայացումներ է կազմակերպել «Ամպիգուկոմիկ» թատրոնում։ Զեկկան ոչ միայն անվանի դերասան և ռեժիսոր էր, այլ հիանալի կազմակերպչ և հմուտ ղեկավար։ Ֆերդինանդ Զեկկան մահացել է 1947 թվականին Փարիզում։