Jump to content

Ֆիզուլիի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆիզուլի
Ֆիզուլիի շրջան
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԿարգավիճակԱդրբեջանի շրջան
Մտնում էԱդրբեջան և Ադրբեջանական ԽՍՀ
ՎարչկենտրոնՖիզուլի
ԲԾՄ264 մետր
Բնակչություն125 400 մարդ
Տարածք1386 կմ²
Հիմնադրված էօգոստոսի 8, 1930 թ.
ISO 3166-2 կոդAZ-FUZ
Հեռախոսային կոդ994 26
Փոստային ինդեքսներ1900
Ավտոմոբիլային կոդ19
fuzuli-ih.gov.az(ադրբ.)

Վարանդայի շրջանը (ադրբ.՝ Füzuli rayonu), Ադրբեջանի վարչատարածքային միավոր, որի արևմտյան մասը մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը փաստացի հանդիսացել է Արցախի Հանրապետության մաս և ներառված է եղել Հադրութի շրջանում։ Շրջանի տարածքը ադրբեջանի զինված ուժերի կողմից ժամանակավոր օկուպացված է։

Ֆիզուլիի շրջանը համապատասխանում է պատմական Հայաստանի Արցախ նահանգի Հարճլանք գավառին ու Մյուս Հաբանդ գավառի մի մասին։

1603 թվականից մինչև 1828 թվականը եղել է Պարսկաստանի կողմից պաշտոնապես ճանաչված հայկական ինքնիշխան Դիզակի մելիքության կազմում։ 1828 թվականին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ստորագրված Թուրքմենչայի պայմանագրի հիման վրա, Արևելյան Հայաստանի մի շարք այլ տարածքների հետ, միացվել է Ռուսական Կայսրությանը։ Այստեղ է հիմնվել ռուսական ռազմակայան՝ Կարյագինո անունով, որի շուրջ ստեգծվել էր համանուն բնակավայր (բնակիչները ռուսներ, հայեր և թաթարներ էին)։ 1921 թվականին բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին։ 1930 թվականի օգոստոսի 8-ին Ադրբեջանական ԽՍՀ հրամանագրով Կարյագինոն վերանվանվել է «Ֆիզուլի»։

Շրջանի մեծ մասը (արևմտյան) ազատագրված է Արցախի պաշտպանության զինյալ ուժերի կողմից 1993 թվականի օգոստոսի 23-ին։ Այժմ այն կրկին Արցախի (ԼՂՀ) Հադրութի շրջանի մաս է կազմում։

ադրբեջանի կողմից ժամանակավոր օկուպացված տարածքը, շուտով կմիավորվի մայր Արցախին։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիզուլիի շրջան» հոդվածին։